ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոթքի ոսկու հանքավայրում այսօր աշխատող 984 աշխատակիցներից 600-700-ը կրճատվելու է․ Թագուհի Թովմասյան 12/09/2020 17:53 | ԼՐԱՀՈՍ
Ինչու՞ են մեր սահմանամերձ շրջանների բնակիչներն ադրբեջանական զինուժի հետ միայնակ մնացել սահմանազատման աշխատանքներում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ադրբեջանցիներն են մարդկանց ժամանակ տալիս դատարկել իրենց տներն Արցախում։ Նրանք իրենց ամենազոր GPS-ով որոշում են հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ տեղակայվել, ինչու՞։ Քանի դեռ հայ-ադրբեջանական պետական սահմանի խնդիրը վերջնականապես լուծված չէ, նոյեմբերի 26-ին ցավալի միջադեպ ունեցանք Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում։ Ազերիները ներխուժեցին հանքի տարածք ու այդ օրվանից Սոթքի հանքավայրի հետագա ճակատագրի վերաբերյալ մարզի բավականին մեծ թվով բնակիչներ խորը մտավախություն ունեն»,-ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե որ փուլում է պետական սահմանի լուծման խնդիրը, ինչ խոչընդոտներ ունեն և երբ կկարողանան պետական սահմանի խնդրի վերջնական լուծման հանգել։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բանակցություններն ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու այս տարվանից սկսած և հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է իրականացվեն․ «Սոթքի հանքի հետ կապված որոշակի ճշգրտում է տեղի ունեցել և հանքավայրի տարածքի մի հատվածից համապատասխանաբար երկու կողմերի զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել և վարչական շենքը գտնվում է հայկական կողմում։ Հանքի շահագործման հետ կապված հարցերն ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, դրանք նույնպես այս նույն ֆորմատի բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց փոխվարչապետը։
Ինչ վերաբերում է գյուղացիներին սահմանազատման պրոցեսների ժամանակ մենակ թողնելուն, Տիգրան Ավինյանը նշեց, որ զինված ուժերը և ռուս գործընկերները բոլոր հատվածներում մասնակցում են այդ գործընթացներին․ «Կան հազար ու մի հարցեր, որոնք առաջանում են, քանի որ իրավական սահման, որպես այդպիսին, ֆիքսված չէ, երկու կողմում էլ տեղի են ունենում հարցեր, որոնց ժամանակավոր լուծումներ են տրվում։ Այդ ժամանակավոր լուծումները պետք է հաստատվեն իրավական փաստաթղթերով, որոնք պետք է բանակցությունների արդյունք լինեն»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Պատգամավորը նկատեց՝ Սոթքի ոսկու հանքավայրում այսօր աշխատող 984 աշխատակիցներից մյուս տարի առնվազն 600-700-ը կրճատվելու են և հետաքրքրվեց արդյոք կառավարությունը նման տվյալներ ունի, փոխվարչապետը նշեց, որ իրենց ընդհանուր դիրքորոշումն այս շաբաթվա ընթացքում կամբողջականացվի։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ