ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր, քաղաքականապես տգե՛տ «գործիչներ», խելքներդ գլուխներն հավաքեք. Արտակ Զաքարյան 01/19/2021 14:00 | Մեկնաբանություն

Փետրվարի 1-ից 12-ը, Կարսում անցկացվելիք զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են, որին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ՝ տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա,- այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին, Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի: Մեր այսպես կոչված իշխանակույտը, այնքան էր ոգևորվել այդ փոխհրաձգությամբ, որ անտեսել էին 2020թ. տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները և այն համարում էին անվնաս՝ զուտ ներբանակային միջոցառում:
Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց Նիկոլի իշխանության հանցավոր տգիտությունը նաև այդ հարցում: Նիկոլի և իր հավաքածուի տգիտությունն այն աստիճան ցայտուն էր, որ մեր բազմաթիվ նախազգուշացումներին ի պատասխան, հայտարարում էին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, ապա Թուրքիան չի մասնակցի: Մենք տեսանք, թե ամբողջ պատերազմի ընթացքում, ինչպես էր Նիկոլն ամեն օր հայտարարում, որ Հայկական Բանակը կռվում է թուրքական զորքերի և նրանց նախաձեռնությամբ ներգրավված վարձկանների դեմ:
Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են: Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել: Հիմա էլ պառլամենտում, ոմն նիկոլական հայտարարում է, որ պետք չէ անհանգստանալ Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժություններից:
Զորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն: Հայաստանի զինված ուժերը, տարիներով պլանային զորավարժություններ է անցկացրել հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում: 2018թ. ներմուծված գունավոր հեղափոխության և Նիկոլի իշխանության երկու տարիների վնասակար քաղաքականության արդյունքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական առումով երես թեքեցին Հայաստանից: Արդյունքը եղավ այն, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու այլ տարածքների վարձկաններ հայտնվեցին Արցախի և Հայաստանի դեմ վարվող տոտալ ռազմական գործողություններում:
Փետրվարի 1-ից 12-ը, Կարսում անցկացվելիք զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են, որին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ: Մասնավորապես տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա:
Նախատեսվում է փորձարկել հարձակողական, դեսանտա-գրոհային, օդուժի հարվածային աջակցության, ինչպես նաև ռազմա-տրանսպորտային և նյութա-տեխնիկական ապահովման համատեղ գործողություններ: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցելու են նաև վրացական կողմից ռազմական դիտորդներ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է ձմեռային, բարդ լեռնային պայմաններում (Կարսը նաև այդ նպատակով է ընտրվել) ձյունածածկ, դժվարանցանելի իրավիճակներում փորձարկել հարձակողական մարտերի վարման, ինչպես նաև նոր տեխնիկայի կիրառման հնարավորությունները: Տեղանքի բնութագիրը բավականին նման է Նախիջևանի և Հայաստանի հարավային սահմանների միջև ընկած բարձր լեռնային գոտիներին: Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները նախատեսվել են Սևծովյան ավազանում, Ադրբեջանի հյուսիս արևելքում կամ Թուրքիայի այլ հարևանների դեմ:
Այնպես, որ տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր ու քաղաքականապես տգե՛տ “գործիչներ”, խելքներդ գլուխներն հավաքեք, և եթե կարող եք, լուրջ վերաբերվեք մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ձեզ լսելով, տպավորություն է, թե Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեր փոխարեն լուծել մեր բոլոր խնդիրները: Նրանք իրենց բաժին ստանձնած պատասխանատվությունը լավ իրականացնում են: Եվ եթե պետք է ամեն ինչում իրենց հղում անեք, ապա դո՞ւք ում եք պետք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/06/2021 10:47 Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. Աբրահամյան
- 03/06/2021 10:38 Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. միջազգայանգետ
- 03/05/2021 23:52 Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել. Տիգրան Աբրահամյան
- 03/05/2021 23:37 Դուք լավ գիտեք ձեր գլխներին գալիքը. Դրա համար եք էսքան նյարդային. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները