ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե հանկարծ պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մեր տեղը խրամատներում է լինելու». Տավուշի թեմի առաջնորդ 01/08/2021 22:00 | ԼՐԱՀՈՍ

«Ես բոլորի նման համացանցից և մամուլից եմ տեղեկացել այն լուրերին, թե Տավուշի մարզից առաջիկայում նույնպես տարածքներ պետք է հանձնվեն: Այդ լուրերն, արդեն իսկ, պաշտոնապես հերքվել են մարզպետի կողմից, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դրանք կառավարական ամենաբարձր մակարդակով նույնպես չեն հերքվում, որովհետև հասկանում եմ, որ այսպիսի պարագայում միայն մարզպետը չէ, որ պետք է հերքում տարածի: Իշխանությունների կողմից որևէ տեսակի անդրադարձ խնդրի վերաբերյալ, կարծես թե չկա, և ես հասկանում եմ, որ հարցի վերաբերյալ տարընթերցումները, տարաձայնությունները կամ անհանգստությունները, հավանաբար, հենց այստեղից են ծնվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Տավուխի բնակիչներից, ինչպես նաեւ իրազեկ անձանցից ահազանգեր են ստացվել առ այն, որ Տավուշի մարզի՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին վարչական տարածքներում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիր վտանգված է: Ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կարող են անցնել նաև մարզում գտնվող կարևոր նշանակության մի շարք ենթակառուցվածքներ նույնպես:
Մարզի հոգևոր առաջնորդը նկատում է՝ այս պահին մարզում որևէ նման շարժ իրենք չենք արձանագրել և չեն տեսնում. «Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք գյուղապետերի հետ, խոսում ենք, փոխանակվում մեր ունեցած տեղեկություններով նաև մարզպետի, մարզում տեղակայված զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Հենց այսօր ես եղել եմ Կիրանց գյուղում, հանդիպել և զրուցել եմ բնակիչների հետ: Նորից եմ կրկնում՝ այս պահին նման շարժ չկա, բայց այսօր էլ ասել եմ՝ եթե հանկարծ, Աստված մի արասցե, նման բան տեղի ունենա, ու պարզվի, որ Տավուշից նույնպես տարածքներ և բնակավայրեր պետք է հանձնվեն, մենք հստակ գիտենք, որ մեր տեղը խրամատներում է լինելու», -ասում է Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղերի ճակատագիրը վտանգված է։ Տավուշի բնակիչները մտահոգված են, որ նոր սահմանազատումները շուտով հասնելու են նաև Տավուշին և որոշ տարածքներ, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքներ, անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն, քննարկվում է նաև երկու զորամասի տեղափոխման հավանականության հարցը։ Ոլորտին իրազեկ անձինք «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ զորամասերի տեղափոխման քննարկումը եղել է դեռեւս տարեվերջին, սակայն Սյունիքի շուրջ մեծ աղմուկի պատճառով որոշ ժամանակով հարցը առկախվել է։ Ադրբեջանական հսկողության տակ կարող են անցնել նաև Բաղանիսի որոշ հատվածներ։ Զրուցակիցներից մեկը՝ սահմանապահներից, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհի՝ որոշ հատված, ինչպես Սյունիքում, հանձնվելու է Ադրբեջանին։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/03/2023 20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
- 12/03/2023 13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան
- 12/03/2023 12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի
- 12/03/2023 10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը