ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շատ տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում, Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում թշնամիների հետ, հարվածի տակ դնելով մեզ ու մեր պետության անվտանգությունը».իրանագետ 01/08/2021 19:22 | ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի տրամադրումը, որ անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, իհարկե, լրջագույն վտանգ է մեր պետության համար, որի իրականացման մասին մեկ հարյուրամյակից ավելի երազել է Թուրքիան, պանթյուրքիզմի՝ առայժմ պատրանքային մակարդակում գտնվող ծրագիրը կյանքի կոչելու և մերձկասպյան տարածաշրջան, այնուհետև նաև կենտրոնական Ասիա ցամաքային ճանապարհով դուրս գալու համար: Այն զավթելու մասին տասնամյակներ շարունակ երազել է նաև Ադրբեջանը և հիմա, մոսկովյան առաջիկա հանդիպումը, կարծես, թշնամի երկրներին ավելի է մոտեցրել երազանքի իրականացմանը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։ Ըստ նրա՝ խնդիրը կայանում է նրանում, որ այս տարածաշրջանում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, այլ պետությունների, ընդ որում՝ գերտերությունների շահեր նույնպես կան: Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասին է:
Վարդան Ոսկանյանը նկատել է՝ Իրանը, մեղմ ասած, խանդավառված չէ տարածաշրջանային նմանօրինակ վերադասավորումների սցենարով՝ հաշվի առնելով թե´ սեփական երկրի շահերը, թե´ Հայաստան – Իրան հարաբերությունները. «Այս ամենի արդյունքում, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ կապող ցամաքային ողջ սահմանը: Դա ուղղակի աշխարհաքաղաքական աղետ կլինի՝ ինչպես Իրանին, այնպես նաև Հայաստանի համար: Բացի դա, այս ամենի արդյունքում, Հայաստանը կարող է վերածվել մի պետության, որը կկառավարվի Անկարայի և Բաքվի կողմից: Ինչպես գիտենք, Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ցամաքային սահմանը հիմա անցնում է Իրանի տարածքով: Եթե Հայաստանում սկսի գործել Ադրբեջան – Նախիջևան միջանցքը, ապա այս իրավիճակում, Իրանը կկորցնի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր այդ առավելությունը, սրանով հանդերձ՝ կկորցնի նաև ազդեցության լծակները՝ Հարավային Կովկասում և չի ստանա տարանցիկ շահույթներ Թուրքիայից ու Ադրբեջանից: Ընդ որում, իրավիճակի այսօրինակ զարգացման պարագայում, Վրաստանը նույնպես կկորցնի իր մենաշնորհային տարանցիկության զգալի հատվածն ու կարևոր դերը, որպես կամուրջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, չի բացառվում, որ սրանով ռուսական կողմը կկարողանա մեծացնել իր ազդեցությունը նաև հենց Վրաստանում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ թե առանձին վերցված միավորների տրամաբանությամբ, այլ որպես մեկ ամբողջականություն և ձգտում է իր շահերն այստեղ ամրագրել ողջ տարածաշրջանի մասշտաբով»:
Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման թեմային, իրանագետը տարակուսանք է հայտնել՝ ինչպե՞ս կարելի է նմանօրինակ կարևորագույն խնդրի շուրջ միջազգային գործարքների գնալ՝ առանց ժողովրդի տեսակետը լսելու կամ հաշվի առնելու, նրանից գաղտնի, մարդկանց մեջքի հետևում. «Աբսուրդը կայանում է նրանում, որ մենք, նույնիսկ հստակ չգիտենք անգամ՝ նման հանդիպում Մոսկվայում կայանալո՞ւ է, թե ոչ, էլ չեմ խոսում այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի, բարձրացվելիք խնդիրների, կնքվելիք պայմանագրերի և դրանց հավանական անդառնալի հետևանքների մասին: Պարզ է, որ այս արտասովոր գաղտնիության հանգամանքը հայկական կողմի համար անշրջելի հետևանքներ է ունենալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ նոյեմբերի 10-ին»:
Հարցին՝ արդյո՞ք Վարդան Ոսկանյանը ծանոթացել է ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից այսօր տարածած հաղորդագրության բովանդակությանը, որտեղ վերջինս անդրադարձ է կատարել նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի կետերի իրականացման առաջնայնության թեմային, իրանագետը պատասխանել է՝ ծանոթ է, բայց չի ցանկանում մեկնաբանել այն. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մշտապես լի են ստով ու մանիպուլյացիոն տարատեսակ հնարքներով, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ այսօր տարածած հաղորդագրության բովանդակությունը նույնպես: Երբ խոսքը վերաբերում է Փաշինյանի նման գրառումներին, ապա պետք է նկատել, որ դրանցում, որպես կանոն, առկա է մի շատ վտանգավոր համատեքստ՝ շեղել հասարակությանը հրատապ ու վտանգավոր խնդիրներից, հետևաբար, նրա նմանօրինակ գրառումներին պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, դրանք պետք է հենց այդպես էլ կախված մնան այնտեղ, որտեղ գտնվում են:
Միայն թե, ի դժբախտություն մեզ, այդ գրառումները, հիմնական մասով, վերաբերում են հենց մեզ և մեր պետության ճակատագրին, հետևաբար, դրանց լուծում տալու համար, որպես հասարակություն, պետք է առաջ քաշել կոնկրետ պահանջ՝ հանրությանը տրամադրել հստակ և մանրամասն բացատրություններ՝ ողջ գործընթացի վերաբերյալ: Նույնիսկ ավելորդ է ասել, որ այդ ամենը պետք է արվեր շատ թափանցիկ կարգով: Ի վերջո, հենց այս իշխանությունն էր, որ պոպուլիստական կոչերով հրապարակներից հանրությանը խոսք էր տալիս լինել աննախադեպ թափանցիկ, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, նրանք մեզ խաբում էին՝ ինչպես նախկինում, այնպես նաև հիմա: Մեղմ ասած, տարօրինակ պայմանավորվածությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր և գաղտնի գործարքների է գնում մեր թշնամիների հետ, հարվածի տակ դնելով պետության անվտանգությունը՝ բոլոր տեսանկյուններից: Սա է մեր ցավալի իրականությունը և, որպես այս ամենի արդյունք, մենք արդեն այսօր մեր դարավոր թշնամի, ցեղասպան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախագահի խորհրդականի բերանից ենք լսում այն մասին, որ Ադրբեջան – Նախիջևան, այսպես կոչված միջանցքի տրամադրումը շատ կարևոր իրողություն է լինելու Թուրքիայի համար…»,- եզրափակել է զրույցը իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 14:02 «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան
- 04/13/2021 13:43 Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ
- 04/13/2021 12:45 Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ
- 04/13/2021 12:29 Լսի'ր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց Թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով. զոհված հրամանատարի եղբայր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները