ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն Անկարա-Բաքու դաշինքի ներկայացուցիչն է Հայաստանում․ փորձագետ 12/28/2020 19:04 | Քաղաքական
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը հուշում է, որ ՀԱՊԿ-ի կողմից զգուշացում եղել է որոշակի վտանգների մասին։ Դժվար է գնահատական տալ՝ սա պետական մակարդակի դավաճանություն է, թե գործ ունենք դիլետանտ կառավարման համակարգի հետ, որն ուղղակի զբաղվել է պոպուլիզմով ու ամեն ինչ սրան հանգեցրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Հիշեցնենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում բացահայտումների շարքով տեղեկացրել է, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գաղտնի նամակ է գրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ նկարագրել սպասվող պատերազմը:
Փորձագետի խոսքով իրար հետևից շրջանառության մեջ մտնող փաստերը հանգեցնում են մի բանի, որ գործող իշխանությունների կողմից քաոսային վիճակ է ստեղծվել, ինչն էլ հանգեցրել է խայտառակ պարտության և մեր հայրենիքի մի մասի կորուստին։
«Մի քանի բան կա, որ հստակ է։ Նախ՝ այս պատերազմը հրահրել է հենց հայկական կողմն իր տասնյակ սխալներով։ Առաջին ազդանշանը Խաչատուրովի ձերբակալումն էր այն ժամանակ, երբ նա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո նրան չձերբակալեցին և նույնիսկ 15 րոպե բանտում չի եղել։ Դա արդեն ցույց է տալիս, որ նպատակը ոչ թե Յուրի Խաչատուրով անձին ձերբակալելն էր, այլ նպատակը ՀԱՊԿ-ի ղեկավարի, տվյալ դեպքում Ռուսաստանի դեմ քայլն էր։ Հասկանալի է, որ սա առաջին ազդանշանն էր և՛ Ադրբեջանին, և՛ այն ուժերին, որոնք վաղուց ռևանշի համար առիթի են սպասում։ ՀԱՊԿ-ի նամակում կա նաև Հայաստանում գործող ինչ-որ գործակալական ցանցի և ահաբեկչական խմբավորումների մասին հիշատակում։ Այսինքն եթե այս ամենն իրականությանը մոտ է, ապա հզոր գործակալական ցանց է աշխատել և զբաղվել երկրի պառակտմամբ ու ոչնչացմամբ։ Այդ ցանցին ներգրավված են եղել Ադրբեջանը և Թուրքիան՝ շատ լավ իմանալով ինչ է կատարվում երկրում»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ բանակի թուլացումը, գեներալների հեռացումը բանակից հանգեցրեց այս ամենին և հստակ է, որ երկիրը, պետությունը թուլացնելու միտում է եղել։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի որոշ ուժերի համար լավ տարբերակ է եղել իշխանության գալու և ծրագրերն իրականացնելու համար՝ Արմեն Մանվելյանն ասաց․ «Չերչիլն ասել է, որ պետության ոչնչացման համար ոչ այնքան դավաճաններ են պետք, ինչքան հիմարներ։ Իհարկե, դավաճանության փաստ կա։ Համոզված եմ, որ եղել է համակարգված դավաճանություն, բայց հիմարներին բերեցին իշխանության, որոնք պետք է իրականացնեին տարբեր կեղծ օրակարգեր, կեղծ արժեհամակարգեր, նախկին-ներկա բաժանեին, ինչը ձեռք էր տալիս հենց այդ աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց նպատակը Հայաստանի թուլացումը, Արցախի հանձնումն էր։ Այսինքն` դիլետանտ իշխանությունը կատարեց այն օրակարգը, որը դրսին էր պետք»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Անդրադառնալով վարչապետի հարցազրույցում հնչեցրած այն արտահայտությանը, որ սահմանային ճշգրտումները տեղի են ունենում բանավոր ըմբռնման հիման վրա՝ Արմեն Մանվելյանը նկատեց՝ երբ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այնտեղ նշված էր, որ Ղազախի շրջանի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, սակայն երկրորդ տարբերակում այն չկար․ «Ղազախը Տավուշի սահմանամերձ շրջանն է, և այդ մասը վերջնական տարբերակում չկա։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է այդ մասը հանել, բայց շատ հնարավոր է՝ բանավոր համաձայնությամբ ամբողջ սահմանագծի ճշգրտումն արվում է՝ ինչպես ադրբեջանցիներն են ուզում։ Հետևաբար` համոզված եմ, որ Սյունիքի հանձնումից հետո Տավուշի հանձնման գործընթացը կսկսվի, ինչը շատ վտանգավոր է։ Ժամանակին Գորիսից Կապան գնացող մարդիկ կորում էին, իսկ հետո այդ մարդկանց կտրտած մարմիններն էին գտնում։ Երբ Տավուշի սահմանները գծվում էին՝ հաշվի էին առնվում անվտանգության սկզբունքները, այլ ոչ թե սովետական ինչ-որ սահմանային գոտի։ Փաստորեն այսօր այդ անվտանգության գոտին հանձնել ենք»,-ասաց փորձագետը։
Վերջինս ընդգծեց՝ սա ոչ թե ապագայի համար մեր անվտանգությունը կապահովի, այլ կլինի նոր պատերազմի հիմք, ընդ որում ավելի անբարենպաստ պայմաններով։ Արմեն Մանվելյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պետության կործանման քաղաքական գործընթացն են սկսել․ «Այդ սահմանազատումը Սյունիքով չի ավարտվելու, սա դեռ տեղափոխվելու է Նախիջևանի ուղղությամբ, նաև Տավուշում է լինելու, Վարդենիսում։ Ամբողջ դժբախտությունն այն է, որ իշխանությունը զավթած անձինք այսօր խոսում են Նախիջևանով Ռուսաստան գնալու մասին, մինչդեռ հակառակ կողմը հստակ ասում է, որ դիվանագիտական հարաբերություններ երբեք չի հաստատի Հայաստանի հետ, բացի այդ նկրտումներ ունի Զանգեզուրի, Սևանի, Երևանի նկատմամբ։ Թուրքիան ասում է, որ պատրաստ է հարաբերություններ սկսի, երբ իր պահանջները կկատարվեն, այդ թվում ցեղասպանությունն ընդունելու պահանջից կհրաժարվենք։ Այս մարդը փաստորեն Անկարա-Բաքու դաշինքի կամակատարը, ներկայացուցիչն է Հայաստանում»,-ամփոփեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել