ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը արդեն համակերպվել է հեռանալու մտքի հետ 12/09/2020 22:25 | Վերլուծություններ
Սա ուղղակի ԱԺ հերթական հարցուպատասխանի ընթացքում հանրությանը փոխանցված տպավորություն չէ, այլ՝ իրականություն, որի հետ Փաշինյանը առերեսվում է և այդ առերեսումն ամեն օր և ամեն ժամ ավելի ու ավելի հստակ է դարձնում նրա հրաժարականը։
Պատերազմում պարտված, պարտության և ձախողման, նվաստացման խորհրդանիշ՝ այս և այսօրինակ բնորոշումների պակաս չեղավ այսօրվա ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, որի ընթացքում պատասխանողի դերում կամ կարգավիճակում վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն էր։
Իրականում, մինչ Ազգային Ժողովի մատույցներում Հայրենիքի փրկության շարժման հոծ բանակն էր պահանջում Փաշինյանի հրաժարականը՝ «Հայաստան, ոտքի», «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսների ներքո, Լուսավոր Հայաստանի պատգամավորները ԱԺ դահլիճում էին նեղը գցել Նիկոլ Փաշինյանին, վերստին, նորից ու կրկին հիշեցնելով նրան, որ իր գոյությամբ պարտություն մարմնավորող, պարտվողի հոգեբանությունը ազգի վրա տարածող ղեկավար չի կարող ունենալ Հայաստանը, որ իր հեռացումը մոտ է, պարզապես իրատես պիտի լինել՝ այն տեսնելու և հասկանալու համար։
Սակայն, ըստ ամենայնի, երբեմնի ընդդիմադիր գործչից այլևս ոչինչ չպահպանած և այդպես էլ պետական գործչի գիտակցում չունեցող Փաշինյանը նորից կառչում է ժողովրդից, օգնության է կանչում ժողովրդին, ընդ որում, շատ դժվար է այսօր հասկանալ, թե՝ ո՞ր ժողովրդի մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է, թե իր հրաժարականը պահանջողները ժողովուրդը չեն։ Արդ, ո՞րն է, ովքե՞ր են այսօր Փաշինյանի ժողովուրդը՝ իր հրամանով աթոռներին սոսնձված քպականնե՞րը, մինչև վերջ պարգևավճարներին կուլ գնացող և անգամ «Հայաստան» հիմնադրամի գումարներն իբրև պարգևավճար ստացող կառավարության անդամնե՞րը, թե՞ ֆեյսբուքում դեռ մնացած վճարովի ֆեյքերի ծվենները՞ և կամ՝ հրապարակում «թոփ-թազա» կոմուֆլյաժ, բրոնեժիլետ հագած, իբր՝ Ղարաբաղում կռված՝ «լյումպենը» որ դիրքերում խորոված է կերել ու որի համար Քարվաճառը Ջաբրայիլն է և վերջ․․․Ա՞յս ժողովրդի․․․
Փաշինյանի պատճառաբանություններն ուղղակի ծիծաղելի են, թե՝ ու՞մ է ներկայացնում ժամանակավոր կառավարության վարչապետը /իմա՝ Վազգեն Մանուկյանը/, թե՝ օրենքի և իրավունքի խնդիրներ կան, ճիշտը արտահերթ ընտրությունների գնալն է և այլն, և այս կարգի ցանկություններ։
Իրո՞ք։ Սա այն դեպքն է, որ չես կարող չասել, իսկ երբ ինքը ՀՀԿ-ի կողմից ուղղակի «նշանակվեց» վարչապետ, միթե՞ օրենքի և իրավունքի հետ որևէ կապ ուներ։ Եվ ընդհանրապես, Հայաստանը կրա՞կն է ընկել Փաշինյանի ձեռքը։ Թե՞ նրա նպատակն իր հրաժարականն անիմաստ ձգել- ձգձգելով արտահերթ ընտրություններում պետական համակարգն օգտագործելն է․․․Հակառակ դեպքում, պարտված իշխանության ղեկավարի խաչը պիտի տաներ՝ իր հեռացումով և ապա՝ ընտրություններում եթե կարող էր, եթե դեռ ընտրազանգված ուներ՝ լեգիտիմ ձայներով վերադառնալով։
Եվ ընդհանրապես, օրենքից և իրավական թեմաներից խոսող Փաշինյանին ԱԺ-ում ԼՀԿ ներկայացուցիչները բացատրեցին, որ իր ստորագրած կապիտուլյացիոն պայմանագիրը մի փաստաթուղթ է, որը մի քանի դրվագով է խախտում միջազգային իրավունքը, բացի այդ, խախտում է նաև ՀՀ Սահմանադրությունը։ Ավելին, որ այն դեռ մեր օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ չմտած՝ վարչապետի կամոք գործում է արդեն, կիրարկվում է՝ ներգրավելով ողջ գործադիր համակարգը։
Իսկ սա նշանակում է, որ մենք՝ քաղաքական, այլ ոչ՝ իրավական ֆիգուր հանդիսացող երկրի պարտված վարչապետի մի ստորագրությամբ, մեր պետության իսկ շահերին դեմ ենք գնում, ընդ որում, խախտելով և՛ մեր մայր օրենքը, և՛ միջազգային օրենսդրությունը։
Այն դեպքում, երբ նման փաստաթղթերը մեր օրենսդրությամբ անպայման ԱԺ վավերացում և ՍԴ դրական եզրակացություն են պահանջում։ Հետաքրքիր է՝ օրենսդիր և գործադիր իշխանությունն ինչո՞վ է զբաղված, եթե այս պարզ ճշմարտությունները Փաշինյանին չի բացատրել։ Թե՞ ինչպես մնացած դեպքերում, այստեղ էլ գործել է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» մոտիվացիան։
Ըստ որի Փաշինյանը կհեռանա, սակայն իր ստորագրած սև փաստաթղթի իրավական և անօրինական հետևանքները Հայաստանին ժառանգություն կթողնի։
Փաշինյանն արդեն համակերպվել է հեռանալու մտքի հետ, բայց որքան շուտ հեռանա, այնքան իր ավերից ավելի շուտ կկարողանանք վեր հառնել։ Առանց իրեն։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ