Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել. հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է.Վարդան Օսկանյան 12/05/2020   13:02  |  ԼՐԱՀՈՍ

NEWS.am- ը ստացել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։

Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկյունը, բայց կատարվածի շուրջ իմ մեկնաբանության համար ուզում եմ հարցը դիտարկել ավելի առարկայական հարթության մեջ։

Քաղաքագիտության և փիլիսոփայության մեջ կա մի օրենք, որը կոչվում է «Պարզագույնի օրենք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երևույթների ու իրադարձությունների ամենապարզ բացատրությունն ընդհանրապես ամենաճիշտն է։

1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի համար անշուշտ բաղձալի նպատակը՝ կորսված տարածքները վերադարձնելն էր։ Դրան հասնելու համար նա ուներ երկու ճանապարհ՝ բանակցությունների միջոցով (դիվանագիտություն) կամ ռազմական ճանապարհով (պատերազմ)։

Ես կարող եմ առավել վստահ խոսել միայն իմ նախարարության շրջանի մասին (1998-2008), երբ մեզ համար այս երկու խնդիրներն ակնհայտ էին։ Նախագահ Քոչարյանը մեր դիվանագիտության առաջ շատ հստակ խնդիր էր դրել՝ երբեք թույլ չտալ, որ բանակցություններում ստեղծվի երկարատև վակուում։ Այդ տասը տարիների ընթացքում սեղանի վրա միշտ եղել է մեծ հաշվով՝ հօգուտ մեզ աշխատող փաստաթուղթ։

Այդ տարիներին երեք փաստաթուղթ է ներկայացվել համանախագահների կողմից։ Այդ բոլոր փաստաթղթերի խթանողը, և նույնիսկ կարող եմ ասել սկզբնական նախաձեռնողը, եղել է հայկական կողմը։ Առաջինը եղել է Պրիմակովի առաջարկած Ընդհանուր պետության փաստաթուղթը, երկորդը՝ Քի Վեսթի փաստաթուղթը և, վերջապես, չորս տարի տևած Պրագյան գործընթացի արդյունքում մշակված՝ Մադրիդյան փաստաթուղթը։

Այս փաստաթղթերի գոյությունը և դրանց շուրջ բանակցությունները, հակառակ քննադատների պնդումներին, ինքնանպատակ չեն եղել։ Այսինքն՝ չի եղել բանակցություն՝ հանուն բանակցության։ Խնդիր է դրված եղել միշտ ունենալ բանակցային այնպիսի մի փաստաթուղթ, որ իրադարձությունների որևէ զարգացման դեպքում դրա ստորագրումը ընդունելի լինի հայկական կողմի համար։

Այդ փաստաթղթերից որևէ մեկում երբեք չի եղել՝ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև։ Փոխզիջումային տարբերակում երբեք չի քննարկվել Շուշիի կամ նախկին ԼՂԻՄ-ի որևէ տարածքի զիջում։ Բոլոր փաստաթղթերը պարունակել են դրույթներ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին։

Ես նաև գիտեմ՝ առաջադրանք էր դրվել պաշտպանության նախարարության առաջ, որ որևէ կերպ չխախտվի շփման գծում դիրքային հավասարակշռությունը, ռազմատեխնիկական համաչափությունը, ինչպես նաև բանակի պատրաստվածության մակարդակը։

Այդ տասը տարիների խաղաղության, տնտեսական զարգացման գրավականները սրանք են եղել։

Չեմ կարող վստահությամբ մեկնաբանել հաջորդ տասը տարիները, որովհետև տեղեկացված չեմ եղել և որևէ շփում չեմ ունեցել օրվա իշխանությունների հետ։ Բայց հետևելով իրադարձություններին՝ կարող եմ ասել, որ վերջին տարիներին բանակցությունների մասով եթե ոչ դեպի փակուղի, ապա լճացման նախանշաններ սկսել էին ի հայտ գալ։ Նույնը կարելի է ասել ռազմական հավասարակշռության խախտման մասին, որի նախանշանները երևացին 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախի օդում առաջին անգամ անօդաչու սարքեր հայտնվեցին։ 

2018-ից հետո, եթե ՆԻկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը լայնախոհություն ու իմաստություն ունենային երկրի համար կարեւորագույն հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու, անպայման նրանց ուշադրությունը կհրավիրեի այդ երկու ուղղություններով (բանակցություններ և ռազմական հավասարակշռություն) իմ նկատած տեղաշարժերին եւ հնարավոր անելիքներին։ Իմ հիմնական հորդորը վարչապետին կլիներ այն, որ հաշվի առնելով իր ունեցած լեգիտիմությունը, ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աջակցությունը, ինքը պատմական մեծ հնարավորություն ուներ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ հասնել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը։ Ես նաեւ կավելացնեի, որ լեգիտիմությունից բացի անհրաժեշտ նախապայման է հասարակության համախմբումը։

Բայց իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ուղղությամբ։ Ստեղծվեցին բաժանարար գծեր, բանակցությունները մղվեցին խորը փակուղի և, ինչպես այս պատերազմը ցույց տվեց, տեղի ունեցավ ռազմական հավասարակշռության էական խախտում։

Բանակցային պրոցեսը նուրբ գործ է, որ պահանջում է անընդհատ աշխատանք և ստեղծագործական միտք։ Հայաստանի դիրքը հակամարտությունում և պատերազմից խուսափելու հրամայականը ենթադրում էին լինել նախաձեռնող, պրոակտիվ։ Պահանջվում էր, շարունակ մնալ բանակցությունների առաջատարի դիրքում։

Փաշինյանի այն միտքը որ «եթե մեզ բերեն լավ փաստաթուղթ, ես ձեզ հետ կքննարկեմ» ինձ համար զարմանալի էր: Նման բան կարող է ասել միայն այն մարդը, ով իշխանություն դառնալով, չի հասկացել բանակցային գործընթացի ո՛չ էությունը և ո՛չ էլ իր դերն այդ գործընթացում։

Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում։ Դրա համար պետք է անընդհատ ջանք գործադրել և բանակցությունների թելը չկտրել։ «Լավ փաստաղթի» սպասելով Հայաստանը ստացավ պատերազմ և նվաստացնող փաստաթուղթ։

Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե կան ի սկզբանե անխուսափելի պատերազմներ, ուրեմն դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որպես դիսցիպլինա գոյություն չունեն։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը  սխալվել է պարզ քաղաքական հաշվարկներում և ձախողվել է բանակցային գործընթացում։

Այս ամենն ասում եմ ցավով, ցասումով, բայց նաև մի կարևոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկա իշխանությունները, որոնց՝ դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ռազմագիտության ու տնտեսության մասին մակերեսային պատկերացումները հանգեցրել են այս ճգնաժամային հանգրվանին։ Եթե կա երկիրը էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, դա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք և հեռանան։

Քաղաքականությունը դաժան է ու նման ձախողումներ չի հանդուրժում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:24 04/12/2020  |  ՄեկնաբանությունԹուրքին իր գյուղից, իր հանդից մի թիզ հող չտվող և աներկբա քշող ամեն սյունեցի մեր առասպելի Սասունցի Դավիթն է. Ոսկանյան
23:33 28/11/2020  |  ՄեկնաբանությունՍոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ
23:33 27/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել. Ոսկանյան
23:29 26/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան
00:31 21/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միայն ամոթի միջոցով ինքնամաքրման այս քավարանով անցնելուց և վերափոխվելուց հետո է գալու փրկությունը. Վարդան Ոսկանյան
20:07 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչու է Նիկոլ Փաշինյանը հրահրել այս պատերազմը՝ իր անհամակարգված մտքերով, եթե տեղյակ էր, որ հնարավորություն կար տանուլ տալու․ իրանագետ
09:44 12/11/2020  |  ՔաղաքականԴուք կարեկցանքի ու արգահատանքի եք արժանի, Մեր ազգը և պետությունը ձեզ չեն ներելու. Վարդան Ոսկանյան
17:24 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բաքվի բռնապետին արդեն պետք է ծաղրածու դարձնել բերդաքաղաքից մեր լուսանկարների և տեսանյութերի տարափով. Ոսկանյան
13:08 07/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը. Ոսկանյան
13:29 06/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան. Ոսկանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]