Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ. ՀՀ ՊՆ հայտարարությունը 11/19/2020   21:23  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև  վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։ Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել։ 

Մովսես Հակոբյանը քննադատության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կողմից գերժամանակակից ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերումը՝ համարելով դա ոչ արդյունավետ։ Նման պնդումներ անելիս հարկ է մշտապես հիշել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, պարտավոր են պաշտպանել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ թվում նաև հավանական այն հակառակորդներից, որոնց սպառազինության մեջ բազմաթիվ գերժամանակակից մարտական ինքնաթիռներ կան։ ՍՈՒ 30 ՍՄ-ների ձեռքբերումը անհրաժեշտ է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։ Իսկ պնդումը՝ արդյոք այդ ինքնաթիռները կիրառվել են, թե՞ ոչ՝ պարոն Հակոբյանը հնարավորություն է ունեցել ճշտելու պաշտպանության նախարարից և ԶՈՒ ԳՇ պետից, ինչը, անհասկանալի պատճառներով, չի արել՝ մամլո ասուլիսում իր պնդումները հնչեցնելուց առաջ։

Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին։

ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը պնդում է, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, որ այդ գնումն անօգուտ է եղել, մինչդեռ եթե դրանց փոխարեն ձեռք բերվեին «ՏՈՌ» համակարգեր, հակառակորդի անօդաչուների դեմ պայքարն անհամեմատ արդյունավետ կլիներ։ Այս պնդումը նույնպես հեռու է իրականությունից։ Նախ՝ հայկական կողմի ունեցած ՀՕՊ միջոցների մի մասը, այդ թվում նաև «ՏՈՌ»-եր ու «ՕՍԱ»-ներ, հակառակորդի անօդաչուների կողմից խոցվել են՝ անկախ դրանց տեսակից ու արտադրման տարեթվից։ Խնդիրն այն է, որ մեր դեմ կիրառված հայտնի ԱԹՍ-ները ստեղծվել են բոլորովին վերջերս, և դրանց դեմ հակապայքարի լիարժեք արդյունավետ միջոցները, օբյեկտիվորեն, դեռևս մշակման փուլում են գտնվում։ Այդուհանդերձ, իրականությանը չի համապատասխանում նաև Մովսես Հակոբյանի այն պնդումը, թե «ՕՍԱ»-ները չեն «չեն կրակել»։ Հաստատված թվերով՝ «ՕՍԱ»-ների կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Ի դեպ, Մովսես Հակոբյանը պետք է լավ հիշեր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ «ՕՍԱ»-ից էր խոցվել նաև իսրայելական արտադրության Հերմես-900 գերթանկարժեք ԱԹՍ-ն։

Մյուս կողմից, անթույլատրելի է հայկական բանակի ՀՕՊ համակարգի մասին պատկերացումները ձևավորել բացառապես «ՕՍԱ»-ների վրա ուշադրությունը սևեռելով։ Հայկական բանակի սպառազինության մեջ ՀՕՊ մի շարք միջոցներ են մտնում, որոնց քանակն ու տեսակը անընդհատ ավելացվում և թարմացվում են։

Մովսես Հակոբյանը ևս մեկ, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պնդում է անում, ասելով, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։ Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։

Ավելին. պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ։

Բացարձակ անընդունելի են Մովսես Հակոբյանի դիտարկումները պատերազմի ընթացքում պաշտպանական գերատեսչության կողմից տրված տեղեկատվության՝ «100 տոկոսով սուտ» լինելու մասին։ Ընդ որում՝ պատերազմի ողջ ընթացքում Մովսես Հակոբյանը, հիշեցնենք, բարձր պաշտոն էր զբաղեցնում պաշտպանության նախարարությունում և այս թեմայի շուրջ նույնիսկ ի պաշտոնե կարող էր իր դժգոհություններն ու առաջարկությունները հնչեցնել, ինչը չի արել։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ տեղեկատվության տրամադրման առումով պաշտպանական գերատեսչությունն արել է հնարավորը, ինչը չէր վնասի ռազմական գործողությունների ընթացքին։

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերված կորոնավիրուսին, ապա դա վկայող փաստաթղթերն առկա են և անհասկանալի են վերջինի՝ ակնհայտ փաստերը հերքելու մղումները։

Եվ վերջում. ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ գեներալ-գնդապետն ասուլիսի ընթացքում արել է նաև մեր երկրի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող հայտարարություններ այնպիսի թեմաների շուրջ, որոնց հրապարակայնացումն անթույլատրելի է։ Առավել քան համոզված ենք, որ Մովսես Հակոբյանը գիտակցում է այս պարզ ճշմարտությունը։ Այդուհանդերձ, գործոնը, որ նախկին բարձրաստիճան զինվորականն այլևս դուրս է եկել համակարգից, որևէ կերպ իրավունք չի տալիս հեռանալուն զուգահեռ՝ խնդիրներ ստեղծել շաբաթը 7 օր և օրը 24 ժամ աշխատող ամբողջ համակարգի համար։

Պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։ Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։

Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով, կամ այլ շահերով պայմանավորված՝ մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքեր հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:50 19/11/2020  |  ՔաղաքականՀոկտեմբերի 12-ին Նիկոլին ասել եմ` զանգի Պուտինին, խնդրի կանգնեցնել պատերազմը. նա մերժեց նաեւ Պուտինին. Շարմազանով
20:41 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին. Արցախի ՄԻՊ
20:25 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄովսես Հակոբյանը բացատրություն է տվել՝ նախապատրաստվող նյութերի շրջանակներում
20:10 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
20:00 19/11/2020  |  ՔաղաքականՄովսես Հակոբյանն ասուլիսից հետո հրավիրվել է ՀՔԾ. նյութեր են նախապատրաստվում
19:52 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲաթոյանը Ջոնաթան Լաքոտին ներկայացրել է պատերազմի ընթացքում իրականացված աշխատանքները
19:28 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սրանք ինչքան սրբապիղծ կարող են լինել. Մանուել Մանուկյան
18:40 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲանտն էլ է մարդու համար. Մովսես Հակոբյան
18:28 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԴա վիրավորական է. Մովսես Հակոբյանը «էրատո» ջոկատի հարցի մասին
18:01 19/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՄՆ - ի եւ Ֆրանսիայի մոտ Ղարաբաղի թեմայով խոցելի ինքնասիրություն է դրսեւորվում. Լավրով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]