ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում. Վարձկանների վերաբերյալ ապացույցներն այդ հիմքը տալիս են 11/02/2020 23:26 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Վարձկանությունը հանցագործություն է և թե՛ ՀՀ-ն, թե՛ այլ երկրներ, որոնք տիրապետում են վարձկանների մասին տեղեկությունների, պարտավոր են վերջիններիս ենթարկել քրեական պատասխանատվության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական զինված ուժերի կազմում հայերի դեմ են կռվում նաև վարձկան ահաբեկիչները։ Արդեն հայտնի է ՊԲ-ի կողմից գերեվարված երկու ահաբեկիչ իսլամիստ ծայրահեղական վարձկանների մասին, որոնք պատմել են, թե ինչպես են հավաքագրվել և միացել ադրբեջանական ԶՈՒ-երին։ Վարձկաններից մեկը պատմել է, որ գլխատված յուրաքանչյուր հայի համար որպես հավելավճար 100 դոլար է սահմանվել, իսկ ամսական վճարը կազմում է 2000 դոլար։
Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը գործում է միջազգային իրավունքին համապատասխան՝ չտալով արդեն իսկ բռնված վարձկաններին ռազմագերիների կարգավիճակ, վերջիններս պաշտպանված չեն, որովհետև պատերազմի լեգիտիմ մասնակիցներ չեն և իրենց հանցագործության համար պետք է ենթարկվեն պատասխանատվության։
«Բոլոր երկրները, որոնք ահաբեկչության դեմ պայքարում են համատեղում իրենց ջանքերը, նույնկերպ պետք է համատեղեն վարձկանության դեմ պայքարում, որովհետև դրանք անդրազգային հանցագործություններ են և սպառնում են ոչ թե մեկ պետությանը, այլ՝ յուրաքանչյուր պետության շահերին ոտնձգող երևույթներ են։ Ուժեղացված քրեական համագործակցությունը շատ կարևոր է արդյունավետ պայքարում »,- ընդգծեց Սահակյանը։
Բացի դա՝ կա միջազգային համաձայնագիր, որը վերաբերում է վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման հարցերին և Հայաստանը միայն մի քանի օր առաջ է վավերացրել այդ կոնվենցիան։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կոնվենցիայի խախտումների առումով կա մեխանիզմ՝ դիմել ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Արդարադատության դատարանին, ուստի՝ Հայաստանը կարող է անգամ միջպետական վեճ ունենալ Ադրբեջանի դեմ՝ ՄԱԿ-ի դատարանում։ Ինչպես նկատեց փորձագետը՝ Թուրքիան չի վավերացրել այդ կոնվենցիան, բայց աջակցել է Ադրբեջանին և հանցակից է։ Նրա փոխանցմամբ՝ լիարժեքորեն հնարավորություն կա ՄԱԿ-ի դատարանում՝ կոնվենցիայի այս խախտումների առնչությամբ գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ և հասնել միջազգային պատասխանատվության։
Բացի դա՝ հարցը կարող է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացվել, քանի որ վարձկանությունը լուրջ երևույթ է՝ մարդկության անվտանգությունը խախտող, կան քաղաքական և իրավական մեխանիզմներ, պարզապես պետք է պետությունը կողմնորոշվի, թե ռեսուրսները որտեղ է կիրառում։
«Եթե լինի մոտեցում, որ պետք է անգամ դատական վեճ սկսել շատ հեղինակավոր կառույցում, այդ վճռի կատարումը ևս առնչվելու է ԱԽ-ի հետ, ուստի, ցանկալի է իրավական ճիշտ գործիքներով հակազդել այդ հանցավոր երևույթին և հասնել պետության պատասխանատվության լրջագույն՝ նյութական և այլ հետևանքներով։ Եթե իրավական ուղիները ժամանակատար են և դրա համար պետությունը չի ցանկանում, պետք է ակտիվացնեն քաղաքական աշխատանքը»,- նշեց Սահակյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԵԽ անդամակցությունից զրկվելու հարցի բարձրացմանը, Սահակյանը նշեց, որ հիմնական հիմքը ԵԽ-ի հանդեպ պարտավորությունների խախտումն է, որոնք հիմնականում միտված են իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքների խախտումներին, պետք է լինի նախորդող գործընթաց, դատապարտող կոչեր, պահանջներ, որ Ադրբեջանը համապատասխանեցնի իր վարքագիծը՝ ԵԽ հանդեպ ստանձնած հանձնառություններին, որոշակի պատժամիջոցներ և, եթե դրանք արդյունավետ չլինեն, կարելի է քննարկել նաև անդամակցության դադարեցումը, բայց այդ էտապին հասնելու համար կարևոր է, որ այդ կառույցները համարժեքորեն արձագանքեն վարձկանության և ահաբեկիչների ներգրավման երևույթին, հանդես գան ավելի կոշտ դիրքերից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել