Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

«Թուրքիայի նախագահ Էրդողանը 2. 8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը». բելգիաբնակ իրավապաշտպան 11/02/2020   21:23  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Բոլորս  էլ տեղյակ էինք, որ վաղ թե ուշ պատերազմը վերսկսելու է։ Հատկապես հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի աննախադեպ դարձած ռազմատենչ հայտարարությունները հենց դա էին հաստատում։ Երբ սեպտեմբերի 27-ից պարզ դարձավ, որ այս պատերազմը ոչ միայն Ադրբեջանն է սանձազերծել, այլ նաև սրանում ակտիվ մասնակցություն են ունենում Թուրքիայի միջոցով  ռազմական գործողություններին մասնակցող վարձկան ահաբեկիչները, մենք Սփյուռքում ապրողներս մտածեցինք, որ օրենքի գերակայությամբ  հայտնի երկրում ենք ապրում և պետք է ամեն կերպ մեր ձայնը հասանելի դարձնենք  միջազգային ատյաններին,-  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը և հավելում,- սկզբում մտածում էինք, որ բողոքի խաղաղ ակցիաները  մեր ձայնը տեղ հասցնելու ամենաճիշտ մեթոդը կլինի, ճանապարհներ էին փակում, ֆլեշմոբեր էին անում և այլն։

Անշուշտ, այս մեթոդները  օգնեցին ուշադրություն գրավել։ Այս առումով հատկապես արդյունավետ էր հոկտեմբերի 17-ի ցույցը, որի ընթացքում համայնքը  Արցախի ճանաչման հարցով  ստորագրահավաք նախաձեռնեց, ստորագրեցին նաև քաղաքապետը, պետական համալսարաններում օրենք և քաղաքագիտություն դասավանդող պրոֆեսորներ և այլն։ Սարգիս Սիմոնյանը նկատում է՝ պաշտոնական ստորագրահավաքը ևս շատ կարևոր հանգամանք է, բայց հիմա մեզ համար առաջնային տեղում է Արցախի ճանաչման և ավելի քանի մեկ ամիս տևող ահաբեկչական ուժերի դեմ տարվող պատերազմի օրենսդիր մարմնին՝ եվրոխորհրդարանին ռեալ հասցնելը։ Այս նպատակով առաջիկա չորեքշաբթի հանդիպում է ունենալու։ «Մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց հանդիպում վերցնել եվրոխորհրդարանի  արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ»,- նշում է գործիչը։

Ինչո՞ւ է լուռ  ժողովրդավար և իրեն իրավունքների պայքարի ոլորտում ազատամարտիկ հռչակած Եվրոպան, այն պարագայում, երբ ավելի քանի մեկ ամիս աշխարհի մի կետում փաստացի անհավասար պայքարի արդյունքում  անմեղ մարդիկ են զոհվում։ Հարցին բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով միջազգային դաշինքի անդամ է և Հայաստանի ու  Արցախի շահերին է պաշտպանում միջազգային ատյաններում, պատասխանում է՝ լռությունը հարաբերական է.«Եվրոպայում ապրող մարդիկ լուռ չեն։ Լուռ է քաղաքական վերնախավը։ Բայց մենք փնտրեցինք ու գտանք նաև դրա ելքը։ Միակ միջոցը, որով եվրոխորհրդարանում լսելի կլինի մեր ձայնը այն է, որ մենք նրանց դիմելուց համագործակցենք  ոչ պետական  միջազգային դաշինքների հետ, որոնցից մեկի անդամն էլ ես եմ։ Այդ լռությունը, որի մասին դուք հարցնում եք, մի քանի պատճառներ ունի։ Մի օրինակ բերեմ՝ երբ մենք խաղաղ ցույցեր էինք  նախաձեռնում և կատարում, ամեն ցույցից առաջ  լրատվամիջոցներին մամուլի հաղորդագրություն էինք  ուղարկում, որում մանրամասն ներկայացված էր, թե ցույցն ինչ առիթով է կազմակերպված, հանուն ինչի ենք մենք դուրս եկել փողոց։ Բելգիայում գործող բազմաթիվ լրատվամիջոցներից միայն մի քանիսն էին լուսաբանում դրանք, մեծ մասը չէին գալի։ Պատճառը պարզ էր՝ Բելգիայում գործող թուրքական կազմակերպությունները կաշառել են գլխավոր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը, որի մասին էլ մենք բարձրաձայնում ենք մեր խաղաղ ցույցերի ընթացքում։ Այդ մասին բացահայտ հայտարարվել է նաև տարբեր հարթակներում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը  2.8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լռեն, կամ միայն ֆեյք լուրեր տարածեն։ Այնպես որ, լռության պատճառները շատ են։   Կովկասի պարագայում Եվրոպայում սա ընդունված պրակտիկա է։ Նրանք կլռեն այնքան, մինչև Ռուսաստանն ինչ- որ բան կասի, հետո կծափահարեն Ռուսաստանին»։      

Ի՞նչ արժեքներ է դավանում այսօր  ժամանակակից Եվրոպան, ի՞նչն է կարևոր և ի՞նչն անկարևոր ժողովրդավար Եվրոպայի  արժեքային համակարգում։ «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում նկատում է՝  օրերս եվրոխորհրդարանը հայտարարեց, թե կաջակցի Մակրոնի բռնած դիրքորոշումը։ Հիմա պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում աջակցել նախագահ Մակրոնին.«Հիմա սա նշանակում է, թե Մակրոնն ինչ որոշի, եվրոխորհրդարանը պետք է անվերապահ համաձայնվի՞ նրա հետ։ Եթե դա այդպես է,  ապա նշանակում է, որ եվրոխորհրդարանը ձայնի իրավունք չունի՞... Սա միանշանակ սխալ մոտեցում է։ Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ դեմոկրատ Եվրոպայում նյութական շահը շատ ավելի գերակա է, քան մարդու իրավունքը։ Թուրքիան ու Ադրբեջանը եվրոպական և միջազգային կարգի  անհաշվելի թվով  կազմակերպություններ են գնել, սրանով ապահովելով իրենց շահի հաստատումը։ Սա նույնիսկ անհավատալի է, բայց փաստ,  որ ամեն տեղ նրանք իրենք մարդիկ ունեն»,- ասում է իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանը։

Եվ, ի վերջո, ի՞նչ սպասել Եվրոպայից, կամ ո՞րն է ստեղծված իրավիճակում Բելգիայում ապրող հայ համայնքի առաջնային գերխնդիրն այս պահին.«Առաջնային պահանջներից մեկը լինելու է այն, որ եվրոխորհրդարանը լիազորված մարդիկ գործուղի Արցախ, որպեսզի նրանք տեղում՝ ականատեսի աչքերով ֆիքսեն այն ամենն, ինչ կատարվում է այնտեղ։ Նկատենք, որ այդ աշխատանքը Գերմանիայի խորհրդարանն արդեն իսկ կատարել է։ Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ այսօրվա դրությամբ ինքը նույնպես վտանգված է։ Այն, ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, երբ Հունաստանի պետական սահմանները փորձում էին հատել վարձկան ահաբեկիչները, դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաև այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Ֆրանսիայի ներսում։ Այս ամենն Էրդողանի գործելաոճն է։ Նա զենք  այլևս չի կիրառում, դրա փոխարեն իր կողմից վարձված ահաբեկիչներին է, որպես զենք օգտագործում՝ պետությունների ու քաղաքակրթության  դեմ իր սանձազերծած ցեղասպանություն հիշեցնող պայքարում։ Հետևաբար,  մեր գերխնդիրն է Եվրոպային պարզ և հասկանալի կերպով բացատրել, որ այս պատերազմը միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ։ Այդ նույն պատերազմն արդեն իսկ սկսվել է Եվրոպայում։ Այս մասին Էրդողանը բացահայտ կերպով հայտարարեց  հրապարակային ելույթի ընթացքում՝ վիրավորելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Սա մարտահրավեր էր։ Սրա հետևանքները պարզորոշ երևում են վերջին օրերին՝ Ֆրանսիայում։ Այնտեղ ապրող Թուրքերն արդեն բացահայտ կերպով  ահաբեկում են հայերին, սպառնում նրանց կյանքին և գոյությանը»,- արձանագրում է գործիչը։

Նրա փոխանցմամբ՝ առաջնային քայլերից մեկն էլ լինելու է եվրոխորհրդարանում  հենց այս վտանգի մասին ինֆորմացիան ամբողջ ծավալով առաջ տանելը։ «Եթե նրանք շարունակելու են տուրք տալ ֆինանսական նպատակահարմարությանը, ապա սա հավասար չափով  դառնալու է նաև  նրանց պատերազմը։ Ինչ վերաբերում է բուն Արցախի հարցին՝ վերջերս ես առիթ ունեցա կարդալու մարդու իրավունքների դատարանին տված ցուցմունքները և դրա հիման վրա նրա ընդունած որոշումները։ Շատ ցավալի է, որ դեռևս 90 ականներին չեն ներկայացվել այն ապացույցները, որոնց հիման վրա  բազմաթիվ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքներով Արցախը կարող էր ճանաչվել որպես անկախ պետություն և այդ հարցն ընդմիշտ կփակվեր»,- ասում է իրավապաշտպանը ու ավելացնում, որ մեծ դժվարությամբ, միջազգային անկախ  դաշինքի միջնորդությամբ, որի անդամն եմ նաև ինքը, հաջողվել է դուռ բացել դեպի եվրոխորհրդարան։ Արդեն ժամանակն է դադարեցնելու  փողոցային ակցիաներն ու անցնել իրավական դաշտ։

«Երկու օրից ես այնտեղ հանդիպելու եմ  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ։ Քննարկվելու են Արցախում վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրողությունները՝ բացառապես փաստերի լեզվով։  Այդ փաստերը, փաստաթղթավորված ես  կստանամ Բելգիայում Հայաստանի դեսպանից։ Ինչ ենք ակնկալո՞ւմ եվրոխորհրդարանից՝ միանգամից ասեմ, որ այստեղ խիստ դիվանագիտական մոտեցման հարց կա։ Պետք չէ ակնկալել, որ այդ կառույցը միանգամից և անհապաղ կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Բայց դրանց ճշգրիտ և համակարգված ներկայացնելու պարագայում, մենք կհասնենք խնդիրների աստիճանակարգված լուծումներին, ինչին է պետք է ձգտել,  գործի դնելով իրավական ամեն ջանք։ Շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, որը հետագայում կտա իր ցանկալի արդյունքը։ Այդ հանդիպմանը, մասնավորապես, կխոսվի ադրբեջանական կողմից կիրառության մեջ դրված  արգելված զինատեսակների հարցը, այդ թվում՝ կասետային և սպիտակ  ֆոսֆորով զինամթերքը, որը հումանիտար աղետ է ստեղծում Արցախում՝ ինչպես մարդկային, այնպես նաև էկոլոգիական տեսանկյունից։ Եվ վերջապես, այս զրույցն ուզում եմ սահմանափակել հետևյալով՝  ես հանդիպման մասնակիցներին  պարզ կերպով հասկացնելու եմ, որ հանդես եմ գալիս որպես միջազգային կառույցի իրավապաշտպան, ով ներկայացնում է մարդկանց և կոնկրետ երկրի շահերը և այն որոշումը, որ նրանք կընդունեն այդ հանդիպումից հետո, այդ մասին կտեղեկանա 10 մլն. կազմող ողջ Սփյուռքը, որովհետև այդ մարդիկ սպասելու են այս հանդիպման արդյունքում եվրոպական դատարանի կայացրած որոշմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում ։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:10 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
20:50 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել. Աբրահամյան
20:32 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը
20:26 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
19:44 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական կողմը կրակ է վարել Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ. Մեկ քաղաքացիական անձ զոհվել է, երկուսը` վիրավորվել. Պն Խոսնակ
18:46 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Երիտասարդ աղջիկների առողջությունը չվտանգելն ու կյանքի ընթացքում 3-4-5 երեխա ունենալը շատ ավելի կարևոր է. Վրթանեսյան
18:42 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թույլ կտա՞ք ես իմ անձնական եկամուտները տնօրինեմ այնպես, ինչպես գտնեմ նպատակահարմար.Ատոմ Ջանջուղազյանը՝ լրագրողներին
18:04 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավստրալահայ ընտանիքը պիցցա է վաճառել և գումարը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
17:34 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ են տրվում, իսկ վարչական վարույթները հարուցվում են ընտրողաբար. Սաթիկ Սեյրանյան
17:30 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Շուշիի մզկիթը շիական կառույց է, հետևաբար, այն թիրախավորելու փաստը հստակ պատգամ է՝ ուղղված Իրանին».Դավիթ Բաբայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]