ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն՝ առանց թուրքական բանակի և վարձկանների աջակցության, ի զորու չէ պայքարել հայկական բանակի դեմ. քաղաքագետ 10/25/2020 14:33 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
1200 հատուկ ջոկատայիններ բերելը լիովին տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որի մասին Թուրքիայի իշխանությունները բարձրաձայն հայտարարում են, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայից արցախյան ճակատ 1200 հատուկ ջոկատային ուղարկելու մասին լուրերին:
Նշենք, որ լուրը հրապարակվել էր «WarGonzo» թելեգրամի ալիքում և, թեև տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, բայց նշված լրատվականի կողմից հրապարակումները համարվում են հավաստի։
Բանախոսն արձանագրեց, ոչ Թուրքիան մշտապես բարձրաձայն հայտարարել է՝ Ադրբեջանին աջակցելու մասին, փաստեր կան թուրքական արտադրության հետախուզական ինքնաթիռների և ԱԹՍ-ների՝ ՀՀ սահմանին աշխատանքների մասին, հարվածային ԱԹՍ-ների առկայությունն ամբողջ սահմանի երկայնքով, բարձրաստիճան սպաների ներգրավվումը՝ թուրքական կապիտալով, իսլամիստների՝ տարածաշրջան բերելը և այլն։
«Այս 1200 հատուկ ջոկատայիններ բերելը լիովին տեղավորվում է այն քաղաքականության մեջ, որի մասին Թուրքիայի իշխանությունները բարձրաձայն հայտարարում են »,- նշեց քաղաքագետը։
Բացի դա՝ կարող ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը միայնակ՝ առանց թուրքական բանակի և վարձկանների աջակցության իզորու չեն պայքարել հայկական բանակի դեմ։ Քաղաքագետը նշեց, որ այս փաստը բազմիցս է արձանագրվել՝ սկսած 1991թ-ից և վերջին արձանագրումն էլ եղավ այս տարվա հուլիսին՝ տավուշյան իրադարձությունների ժամանակ։ Ավելին՝ Թուրքիայի ներգրավվածությունը ևս այդ փաստի արձանագրումն է՝ արդեն Թուրքիայի կողմից։
«Նրանք տեսան, որ Ադրբեջանն ի վիճակի չէ։ Համատեղ զորավարժությունների ժամանակ Թուրքիան ստուգեց Ադրբեջանի պոտենցիալը և ստիպված եղան ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել Արցախում մարտական գործողությունները»,- ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, քաղաքագետի դիտարկմամբ, միջազգային հանրությունն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Թուրքիային և ռազմական գործողությունները դադարեցելուց բացի կա նաև պահանջ հստակ ընդգծված՝ երրորդ կողմերի ակտիվությունը կասեցնելու մասին և, միանշանակ, խոսքը Թուրքիայի մասին է:
Քաղաքագետի գնահատմամբ` Թուրքիան այսօր այն պետությունն է, որը կարողանում է ինչ-որ չափով անուշադրության մատնել պահանջները, մանավանդ, որ այդ պահանջները զուտ քաղաքական հայտարարությունների մակարդակում են, այսինքն՝ պատժամիջոցների և այլնի վտանգ Թուրքիան այս պահին չի տեսնում, հետևաբար՝ նպատակահարմար չի գտնում լսել այդ պահանջները և հետևել դրանց: Բացի դա՝ քաղաքագետը գտնում է, որ դա կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, արդեն հայտնի է, որ և՛ Ռուսաստանը, և Իրանը կոնկրետ զորաշարժեր են իրականացրել մեր տարածաշրջանում, ամեն մեկը փորձում է իր անվտանգությունն ապահովել և, եթե Թուրքիան շարունակի իր միջամտությունը պատերազմին, առավել ևս՝ տեռորիստներ տարածաշրջան բերել, ապա կարելի է ասել, որ հետևանքները կլինի տարածաշրջանային պատերազմը՝ ավելի շատ կողմերի ներգրավվածությամբ:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ադրբեջանի նպատակն ամբողջ Արցախի Հանրապետության տարածքը նվաճելն է, իրենք չեն թաքցնում դա և մաքսիմալիստական են իրենց ձգտումներում: Մարտական գործողություններն ընթանում են Արցախի ողջ տարածքում, ռմբակոծվում են Ստեփանակերտը և այլ քաղաքներ, դժվար է ասել, թե ուղիղ գիծը, ճակատը որտեղ է, որովհետև օգտագոծում են և ԱԹՍ-ներ, և՛ հրետանային համակարգեր, և՛ դիվերսիոն խմբեր: Ըստ նրա` պատերազմի արդյունքների, դիրքային փոփոխությունների և այլ հարցերի մասին պետք է խոսել պատերազմի ավարտից հետո, քանի որ սա հինգերորդ սերնդի պատերազմ է՝ բառի բացասական իմաստով, նախկինի պես չունի հստակ ընդգծված ճակատներ և այլն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել