Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2024   17:26 Սոչիի լողափում օրգիայից հետո ՀՀ քաղաքացին արտաքսվել է Ռուսաստանից 06/17/2024   17:25 Ասում են՝ դավաճան... եթե ես իմանամ վատ բան եմ անում՝ ձեր աչքերի մեջ ո՞նց կնայեմ, համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Փաշինյան (տեսանյութ) 06/17/2024   17:23 Ով է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/17/2024   17:12 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ամփոփում 06/17/2024   17:03 Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Գագիկ Սուրենյան 06/17/2024   16:57 Ուրախանալու բան չկա, իմ տունը, այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են. Շուռնուխի բնակիչ 06/17/2024   16:50 ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արթուր Ստեփանյանին՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա 06/17/2024   16:45 Թուրքիայի օդանավակայանները կարող են ավելի մանրակրկիտ վերահսկողություն մտցնել ուղևորների ուղեբեռի վրա 06/17/2024   16:39 Հայտնի է ուղերձի տեքստը, որը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում 06/17/2024   16:24 Կրակել են Կոլումբիայի փոխնախագահի ընտանիքի անդամների վրա 06/17/2024   16:13 Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել 06/17/2024   15:59 «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է 06/17/2024   15:55 Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված քաղաքացիներից 6-ը, որոնց թվում ԶԼՄ-ի երկու ներկայացուցիչ, դերևս հիվանդանոցում են 06/17/2024   15:50 Նեթանյահուն որոշել է ցրել Իսրայելի ռազմական կաբինետը 06/17/2024   15:33 Երիտասարդներին մեկտեղելը նշանակում է մեկտեղել դեպի հաղթանակ գնալու կամքը. «Հայաստան – Արցախ» երիտասարդական միությունն այլեւս փաստ է (տեսանյութ) 06/17/2024   15:29 Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշեն գյուղը դատարկելու վերաբերյալ լուրերը 06/17/2024   15:27 Մոսկվայում ավելի քան 120 մարդ սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց 06/17/2024   15:09 Թող իրա երեխեքը հանուն ոչնչի գնային, ինքն էլ մեր պես հպարտ ման գար...իրանք մարդ չեն. զոհվածի մայր 06/17/2024   15:07 Չեխիայի զորավարժարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ 06/17/2024   14:56 Հնդկաստանում գնացքներ են բախվել. առնվազն 15 զոհ կա 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/17/2024   14:37 Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը 06/17/2024   14:37 Արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն.Նարիշկինի արձագանքը 06/17/2024   14:35 Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը 06/17/2024   14:28 Արգիշտի Քյարամյանը և իր կառույցը մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեության․ Բագրատ Սրբազան 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/17/2024   13:57 Փաշինյանը Շուռնուխում բանալիներ է հանձնել այն բնակիչներին, որոնց տները Փաշինյանի կառավարության որոշմամբ 2020 թվականին հանձնվել են Ադրբեջանին (տեսանյութ) 06/17/2024   13:54 Մենք իրավունք չունեն «Եռաբլուրը» գերեզմանատան վերածելու, սա ուխտատեղի է․ Բագրատ Սրբազան 06/17/2024   13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/17/2024   13:32 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 06/17/2024   13:27 Վայոց ձորի մարզում Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է. 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/17/2024   13:19 ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 06/17/2024   13:09 Վրաստանում մեկ օրում 4 երկրաշարժ է տեղի ունեցել 06/17/2024   13:06 ԵՄ մեղր եւ մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը 06/17/2024   13:00 Իսրայելը Բելառուսին նոտա է հղել՝ հրեաների մասին Լուկաշենկոյի խոսքերի պատճառով 06/17/2024   12:47 Թուրքիայում հազարավոր մարդիկ վիրավորվել են Բայրամին կենդանիների զոհաբերության ժամանակ 06/17/2024   12:40 Մեր պարտքն առաջին հերթին իրենց է՝ հայրենիքը վերադարձնելու․ Բագրատ Սրբազանը հարգանքի տուրք մատուցեց Իգոր Մուրադյանի հիշատակին 06/17/2024   12:20 Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց 06/17/2024   12:14 Մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկ անձնագիր չունի, հաշվարկված չէ դրանց կրողունակությունը. Արեյանը՝ Ավինյանին 06/17/2024   12:10 Բագրատ Սրբազանն այցելում է Եռաբլուր. ուղիղ 06/17/2024   11:55 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը 06/17/2024   11:46 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվեցին 06/17/2024   11:36 Քաղաքը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. Տիգրան Ավինյան 06/17/2024   11:25 ՔԿ-ն պաշտոնապես հայտնել է Գերասիմ Վարդանյանի եւ եւս մեկ անձի կալանավորման մասին 06/17/2024   11:19 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը․ հայտարարություն 06/17/2024   11:16 Բաղրամյան պողոտայում բախումների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է 06/17/2024   11:10 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի վնասի չափը. Ավինյան 06/17/2024   11:04 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
06/16/2024   11:31 Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում 06/16/2024   18:05 Արցախցի Երվանդ Աղբալյանը կալանավորվեց 06/16/2024   20:05 Դանակը ոսկորին մի հասցրեք. բժիշկը զգուշացնում է (տեսանյութ) 06/16/2024   13:13 Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/15/2024   17:55 Հետհաշվարկի գործընթացն սկսված է 06/15/2024   20:00 Ի զարմանս աշխարհի՝ ցեղասպանվել ենք ուզում. կյանքն ուրիշ բան է, թղթով պայմանավորվել չի, կարո՞ղ եք գայլի հետ պայմանագիր կնքել, որ ինքը միս չուտի. Մեսրոբյան (տեսանյութ) 06/16/2024   12:14 Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 06/16/2024   15:46 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/15/2024   19:00 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/16/2024   14:15 Բաղրամյանում բախումների գործով ձերբակալված Էդգար Յուխանաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 06/16/2024   18:55 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 06/17/2024   16:13 Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել 06/15/2024   20:44 Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը 06/15/2024   21:22 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները

«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին 10/12/2020   21:02  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող պատերազմն է, և շատ կարևոր եմ համարում այս փուլում մի քանի արձանագրումներ անելը:

Առաջինը. Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է:

Հաջորդը. միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին:

Երրորդը. Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի:

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ռազմական գործողությունները և դրանց բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ հայ ժողովուրդը, հայերը, Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են գոյութենական վտանգի ներքո: Եվ եթե Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծելու քաղաքականությունը համադրում ենք այն ատելության քաղաքականության հետ, որը վերջին 15 տարում զարգացել է Ադրբեջանում, ակնհայտ է, որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքական նպատակն է՝ ոչնչացնել հայերին առնվազն Լեռնային Ղարաբաղում: Եվ, կարծում եմ, սրա ամենակարևոր սիմվոլը Ռամիլ Սաֆարովի գործն է, որի մանրամասները, հույս ունեմ, դուք գիտեք:

Ըստ էության, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝
• առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի պաշտոնական արձանագրումը,
• և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները:
Դուք բոլորդ տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային կոչից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին, և հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Մինչև հրադադարի՝ դե յուրե ուժի մեջ մտնելու պահը մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման որևէ տրամաբանության մեջ: Բայց ժամը 12:00-ին հրադադարը պիտի մտներ ուժի մեջ, ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակում է սկսել արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել: Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել:

Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին: Այսինքն՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոփոխ ձևաչափով»:

Հանդիպման ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ցուցադրվել է տեսանյութ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական գործողությունների մասին: Տեսանյութը ներկայացնելուց հետո վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կադրերում ոչ միայն ռազմական ենթակառուցվածք, այլև որևէ զինվորական չի երևում, ինչը վկայում է այն մասին, որ սա հստակ գիտակցված հարված է հենց խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Իմ գնահատականը միանշանակ է՝ այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ովքեր անկեղծ ջանքեր են գործադրում բռնությունները կանգնեցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմին և նախագահ Դոնալդ Թրամփին: «Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, և մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ», -նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ավստրիայի կանցլերին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որոնց հետ հեռախոսազրույց է ունեցել և մտքեր փոխանակել իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների դիրքորոշումը, ովքեր այս իրավիճակում կարևորեցին Երևան գալը և նիստին մասնակցելը: Ն. Փաշինյանը երախտագիտության խոսք է հղել այս ընթացքում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում գործուն շահագրգռություն ցուցաբերած բոլոր գործընկերներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:35 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կախված իրավիճակից քաղաքական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ
14:16 12/10/2020  |  ԼՐԱՀՈՍՌազմական դրության իրավական ռեժիմը չպահպանելու համար նախատեսվել է մինչեւ 6 տարվա ազատազրկում ու վարչական տուգանք՝ մեծ չափերի
10:42 12/10/2020  |  ՄեկնաբանությունԼոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին․ Նիկոլ Փաշինյան
21:55 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
14:59 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն
14:49 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին . ՊԲ
14:38 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն. Արցախի ԱԳՆ
13:39 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գիշերն անհանգիստ է եղել նաեւ Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՆ
01:46 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մինչև հոկտեմբերի 9-ը սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ. Արցախի ՄԻՊ
21:06 10/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ստեփանակերտում հայտնաբերվել է 180 կասետային ռումբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]