Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը

«ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/26/2020   15:22  |  Քաղաքական

«Ի վերջո մենք գտնվում ենք փաստացի պատերազմական գործողությունների թատերաբեմում՝ նույն Ադրբեջանի հետ, հետևաբար, մեզ պետք է չզարմացնեն տեղեկատվական պատերազմի այս մեթոդները, որ կիրառում է թշնամի երկիրը մեր դեմ, դրանք նույնիսկ քննարկելու կարիք էլ չկա»,-ասում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական կողմից նետված ապատեղեկատվական լուրերն այն մասին, թե իբր Արցախում այս օրերին տարհանում են բնակիչներին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ տարված սեպարատ բանակցությունների թեմային, որի մասին նախօրեին բարձրաձայնել էր նախագահ Ալիևը, Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ ամենամեղմ ձևակերպմամբ մենք գործ ունենք անփորձության դեպքի հետ, սակայն այստեղ խնդիրը միայն անփորձությունը չէ. «Չէի ցանկանա ավելի բարդ ձևակերպման մեկնաբանել, թե խոսքը տվյալ պահին ինչին է վերաբերում։ Ի վերջո, մենք մի բան պետք է հասկանանք՝ Ադրբեջանն ավելի քան 30 տարի նավթադոլարներով լրջագույնս կաշառում է Եվրոպային՝ իր հորինած «դարավոր» պատմության վերաբերյալ ծափահարություններ կորզելու, Հայաստանը փնովելու և ագրեսոր երկիր ճանաչելու համար։ Մի պետություն, որ փաստացի ստեղծվել է ընդամենը 100 տարի առաջ, հիմա աշխարհին է ներկայանում հազարամյակների պատմության ունեցողի հավակնություններով, որին , ցավոք, Եվրոպան նայում է որպես ճշմարտության։ Այդ ամենի արդյունքը մենք քաղում ենք այսօր՝ ի՞նչ գործ ունի ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ, որ մի հատ էլ Հայաստանը ճանաչում է որպես ագրեսոր երկիր, եթե, իհարկե ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կաշառված չէ։ Իհարկե, այստեղ ակնհայտ է նաև Թուրքիայի դերակատարությունը, որը ՆԱՏՕ-ում իր 1 մլն.-անոց բանակով լրջագույն գործոն է հանդես գալիս, բայցի այդ Թուրքիայի շահը համընկնում է նաև ԱՄՆ-ի հետ, Թուրքիան ԱՄՆ-ի համար պատրաստի բազա ունի՝ Իջեռլիկը։ Այս ամենն իհարկե պարզ է։ Եվ ահա այս ամենի ենթատեքստում մենք հիմա քննարկում ենք ինչ- որ Նիկոլի սեպարատ գործողություններ, որ ակնհայտ կերպով հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական շահը։ Արժի՞ շարունակել...»։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե Արցախի շփման գծում անվտանգային սպառնալիք հանդիսացող ադրբեջանական զինուժի կողմից ռազմական հերթական սադրանքներին միանալու պատրաստականություն է հայտնել նաև պաշտոնական Անկարան, Էրդողանի բերանով հայտարարելով այն մասին, թե Թուրքիան ևս հակամարտող կողմ է, Գուրգեն Եղիազարյանը պատասխանում է. «Երբ պաշտոնական Անկարան Արցախի հարցում իրեն հակամարտող կողմ հայտարարեց, այստեղ՝ Հայաստանում մեկը կար, որ անմիջապես արձակուրդի մեկնեց, մեկ շաբաթով հանգստացրեց իրեն, զամբիակավարությամբ էր զբաղվում ու տեսանկարահանում իր հանգիստը ու տարածում համացանցերով, մինչդեռ միևնույն ժամանակ Թուրքիան Նախիջևանի սահմանին զորք էր կուտակում և Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններով հանդես գալիս։

Ես բազմիցս ահազանգել եմ՝ Նախիջևանի հետ սահմանին Թուրքիան ավելի քան 17.000 հատուկ ջոկատայիններ է կուտակել։ Այլ կերպ ասած, թուրքերը մտել են Նախիջևան և ուղիղ կերպով հայտարարում են առաջիկա սպասվելիք պատերազմի մասին՝ բարձրաձայնելով, որ Հայաստանը երկու մասի կկիսեն, կվերցնեն Զանգեզուրը և այլն։ Այդ մասին խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի Պաշտպանության նախարարությունները, բարձրաձայնում են երկու երկրների արտաքին գերատեսչության պատասխանատուները, խոսում են անձամբ Էրդողանն ու Ալիևը, կաշառված Եվրոպան ՆԱՏՕ-ի բերանով մեզ ագրեսոր է հայտարարում, մինչդեռ այդ ինչ – որ մեկն այստեղ հանգստանում և հեքիաթներ է պատմում 2050 թվականի վերաբերյալ, հետո հայտարարում է, թե դա իր գործը չի, Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, որ ինքը խառնվի Արցախի հարցերի մեջ։ Ի՞նչ է սա, եթե ոչ դասական անխելքություն կամ դավաճանություն...Անձամբ ես հակված եմ հավատալու երկու տարբերակներին էլ՝ իրար հետ վերցված»։


Անդրադառնալով այն հարցին, թե վերջին օրերին ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են արել որով հորդորում են վերջիններիս խուսափել «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և հետ, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը, նաև կոչ է արվում չճամփորդել դեպի Արցախ, և հետևել լուրերին, Գուրգեն Եզիազարյանը պատասխանում է՝ ԱՄՆ դեսպանատների տարածած հայտարարությունների հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ.

«Ուրեմն պատրաստվենք պատերազմի։ Փառք Աստծո՝ մենք ունենք 102-րդ բազա և այնպիսի ռազմական դաշնակից, ինչպիսին ՀԱՊԿ-ն է՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, որի հետ, ամեն գնով հարաբերություններ են փչացնում Նիկոլ Փաշինյանի դաբրոն ստացած Հայաստանում ծվարած Սորոսի գործակալական ցանցի անդամները։ Ի վերջո Սորոսն ինքն անձամբ Հայաստանում աշխատող իր գործակալական ցանցին հրահանգեց ակտիվ կերպով գործի լծվել՝ ամեն կերպով փչացնելու համար հայ – ռուսական հարաբերությունները, երբ Թուրքիայում և Ադրբեջանում հայտարարեց, թե ամեն ինչ կանի, աջակցելու այդ երկրներին՝ հասնելու իրենց առջև դրված նպատակներին։

Հայ – ռուսական հարաբերությունների վատթարացումն էլ սկիզբ առավ անմիջապես Փաշինյանի իշխանության գալով՝ Խաչատուրովի խայտառակ դատով։ Ստացվում է, որ մենք մեր թիկունքում, անմիջապես մեր ճակատային գծից ներս ոխերիմ թշնամիներ ունենք, որոնց ինքը՝ Փաշինյան կոչվածն, անխնա բարձրագույն պետական պաշտոնների է նշանակում, այսպիսով, նպաստելով ներսից պետական համակարգի կազմաքանդման գործին, ինքն էլ զամբիկներին հեծնած պողոսների համար 2050 թվականների մասին հեքիաթներ է հորինում։ Իսկ երբ նրան հարց են տալիս՝ ի՞նչ է ինքը ժամերով բանակցում թշնամի երկրի ղեկավարի հետ փակ դռների հետում, սա ԱԺ բարձր ամբիոնի դիմաց կանգնած լկտի դեմքով հայտարարում է՝ ինչ ուզում այն էլ բանակցում ենք։

Այստեղ պետք է տեղեկացնեմ՝ ես գիտեմ, համոզված եմ, որ նախագահ Ալիևին օգնել են Եվրոպայում անցկացվող, այսպես ասած, բանակցությունների ընթացքում տարբեր առանձնասենյակներում ձայնագրել նրանց ժամեր տևող հանդիպումները, որից հետո տարածվող պաշտոնական կադրերում մենք տեսնում ենք ինչ – որ անհասկանալի, ընկճված դեմքի արտահայտությամբ, կներեք բառիս համար՝ ճմրթված և տձև մարմնով նստած մեկին, կողքին՝ ձիգ մեջքով և արհամարհական քմծիծաղը դեմքին մեր թշնամուն։ Այսքանից հետո սա ճղճղում է՝ թե գիտե՞ք ինչե՜ր կլինի, եթե ես սկսեմ խոսել, կապակայունացնեմ վիճակը Բաքվում, այդ երկրում քարը քարին չի մնա....Է՜ խոսիր, եթե ունես ասելիք՝ ասա, չէ՞ որ նա քո թշնամին է, որ պատերազմն է հայտարարել քեզ ու քո ղեկավարած երկրին։ Նա այսօր պատերազմով է վախեցնում քեզ, վաղը պատերազմով է գալու քո երկրի վրա։ Խոսիր, եթե դու մեծ ու դատարկ փուչիկ չես, ո՞ւմ ես սպասում...»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:13 12/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան
21:20 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե 10 տուփ ծխախոտ լիներ, քարը քարին չէր թողնի, ինչո՞ւ է լռում արդարության «էվերեստ» Նիկոլ Փաշինյանը. Գուրգեն եղիազարյան
14:24 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին
16:36 21/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան
11:22 27/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի վիճակը ծանր է՝ «հպարտ քաղաքացու» համար բռնում են Ա-ին, «ժողովուրդ ջան»-ի համար՝ Բ-ին, այսպես նաեւ Հոկտեմբերի 27-ը. Գուրգեն Եղիազարյան
19:56 04/10/2019  |  ՔաղաքականԱԱԾ-ն շարքից հանելու ամենակարճ ճանապարհը այդ 25 տարեկանին այնտեղ նստեցնելն է. Գուրգեն Եղիազարյան
17:41 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի վրա ուղիղ ու անուղղակի ճնշումների տակ ՍԴ-ն չի կարող անկաշկանդ որոշում կայացնել. Գուրգեն Եղիազարյան
17:48 13/09/2019  |  ԼՐԱՀՈՍԲանտախցերից դուրս եկած զինված տղաներին ցանկացած պատվեր կարելի է իջեցնել. Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստվում է պլան Բ-ին (տեսանյութ)
08:12 18/02/2015  |  ՄամուլԳուրգեն Եղիազարյանը՝ ՌԴ քաղաքացի. «Հրապարակ»
09:22 22/02/2014  |  ՄամուլԳուրգեն Եղիազարյանը՝ իր վերաբերյալ տարածված հաղորդագրության մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]