ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/21/2020 16:36 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ սոցիալական տարբեր խնդիրների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների դժգոհության տակից դուրս գալու համար իշխանությունը փորձում է դրանք ուղղել ընդդիմության դաշտ։
«Այս ամենի տակից դուրս գալու համար պետք է հարվածի ուղղությունը փոխել դեպքի ընդդիմությունը եւ ասել, որ սա հակահեղափոխականների կազմակերպածն է։ Ձեր տգիտության արդյունքն է, դուք գալիս եք, մի տեղ եք կանգնում, որտեղ ազգաբնակչությունը ձեզնից չի հիասթափվել, այլ զզվել է։ Դա Նիկոլի եփած ապուրն է, ինքը պետք է ուտի այդ ապուրը, այդ ինքն է ժողովրդին իր դեմ հանում։ Այսպես երկիր չեն կառավարում, ինքն էլ է հասկացել, որ կառավարիչ չէ եւ մնացել է այն 6-7 հոգու խմբագիրը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը ՝ անդրադառնալով անասնաբույծների պայքարին։
Հիշեցնենք, որ անասնաբույծներն ու մսավաճառները բողոքում են կառավարության որոշման դեմ, ըստ որի անասունների մորթը պետք է տեղի ունենա սպանդանոցներում։ Եղիազարյանը համոզված է, որ առանց վարչապետի գիտության այս, ինչպես նաեւ համայնքային ծննդատները փակելու որոշումը չէր կարող ընդունվել
«Այն սրիկայությունը, որ պետք է սկսեն սահմանամերձ Աչաջրի ծննդատան փակումից ու ավարտեն Վարդենիսի ծննդատան փակումով, նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի։ Սա կնշանակի՝ մեր ձեռքով սահմանը զրկել բնակչությունից նշում է Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ երկրում ծնելիություն չկա, փոխարենը կա արտագաղթ։
«Նիկոլն էր այն մարդը, որ ասում էր՝ էսա, տեսեք ինչ է լինելու, հազարավոր ընտանիքներ են վերադառնալու, բայց հազարավոր ընտանիքներ փախչում են։ Էն որ ասում էր՝ 84 հազար աշխատատեղ, բա, եթե աշխատատեղ լինի, մարդն ինչո՞ւ է երկիրը լքում, եթե արդարություն լինի, ինչո՞ւ է լքում»։
Վերադառնալով անասնաբույծների խնդրին, Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվածների հետ ոչ ոք չխոսեց ։ «Մի քանի հարյուր մարդ հավաքվել էր, ոչ մեկը չիջավ, որ չիջան, հրահանգողը Նիկոլն է, հակառակ դեպքում կիջնեին մարդկանց հետ երկու բառ կխոսեին, բայց չիջան, որովհետեւ ասելու բան չունի։ Նա հետողորմի արեց ծննդատների գործը, հիմա էլ պետք է այս գործով հետողորմի անի եւ արդեն դեմք է կորցնում, որ դեմքը չկորցնի, արդեն չեն էլ հանդիպում մարդկանց հետ»,-կարծում է Եղիազարյանը ։
Այս խնդիրը եւս Գուրգեն Եղիազարյանը վտանգավոր է համարում ազգային անվտանգության համար։ Ըստ նրա, այդ քայլը ուղղակի կոչնչացնի անասնապահությունը։ «Պատկերացրեք, որ լրտես է սողոսկել , ինչ պետք է անի, որ վնաս հասցնի, առաջինը սնունդն է, սպիտակուցային կերերն են, պիտի մտածի՝ հիմա, ոնց անենք, որ անասնաբուծությունը վերացնենք Հայաստանում։ Իհարկե, եվրոտանդարտներով մորթը լավ է, բայց պետք դրան նախապատրաստել, նախ էդ սպանդանոցներ կառուցողները հարուստ մարդիկ են, որոնք առանց ջանք թափելու գյուղացու հաշվին պետք է ապրեն»,-ասում է Գուրգեն Եղիազարյանը՝ եզրափակելով.« Եթե այս խեղկատակությունը շարունակվեց անասնագլխի անկում է արձանագրվելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ