ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, գուցե այսօր ևս ՍԴ նախագահ չընտրվի. Շաթիրյան 09/25/2020 10:51 | ԼՐԱՀՈՍ
Կարծում եմ՝ առնվազն նախագահի ընտրության մասով այսօր կլինի վերջնարդյունք, իսկ ինչպիսին կլինի այն՝ ենթադրություններ չեմ ուզում անել,- ՍԴ աշխատակարգային նիստից առաջ հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Վերաբերմունքս թեկնածության նկատմամբ կարտահայտեմ քվեարկությամբ, որը լինելու է գաղտնի»,- այս մասին ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։ Հարցին, թե գուցե հնարավո՞ր է, որ Երվանդ Խունդկարյանը իշխանությունների հետ ունի պայմանավորվածություն, որպեսզի դառնա ՍԴ նախագահ, ինչի մասին մտավախություն էր հայտնել նաև Հրայր Թովմասյանը, Շաթիրյանը պատասխանեց.
«ՍԴ յուրաքանչյուր դատավոր ազատ է արտահայտել իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ՝ տվյալ դեպքում նախագահի ընտրության առնչությամբ։ Պարոն Թովմասյանի մեկնաբանությունների վերաբերյալ մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում, առնվազն իմ մասով կարող եմ ասել՝ ես այդպիսի տպավորությունհ չունեմ»։
Իսկ թե ինչու ՍԴ նախագահի ընտրության համար Էդգար Շաթիրյանը չի առաջադրվել, պատասխանեց, որ ներքին համոզմունք ուներ.
«Ես ի սկզբանե որոշել էի որ տվյալ փուլում ոչ ինքնաառաջադրվեի, ոչ էլ ՍԴ դատավոր առաջադրեի, ներքին համոզմունքս էր»։
Իսկ թե ինչպես են ՍԴ ներկա և նախկին դատավորները կարողանում տարբեր հարցերի շուրջ բանակցել և ինչպես է ընթանում աշխատակարգային նիստերը՝ Շաթիրյանն ասաց, որ բուռն բանավեճեր լինում են։
«Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բուռն բանավեճ՝ նորմալ եմ համարում, բայց առնվազն ՍԴ նախագահի ընտրության մասով աշխատակարգային նիստին մասնակցում են ՍԴ բոլոր դատավորները»։
Շաթիրյանը տեղեկացրեց, որ օրակարգի հարցում է նաև ՍԴ փոխնախագահի հարցը, որը կքննարկվի անմիջապես օրակարգի՝ ՍԴ նախագահի ընտրության հարցը սպառելուց հետո։ Իսկ թե ում է տեսնում փոխնախագահի պաշտոնում՝ Շաթիրյանը չպատասխանեց։ Տեսականորեն ոչինչ չբացառեց, որ այսօր ևս հնարավոր է չընտրեն նախագահ։ Այսօր նաև հարցեր է ուղղելու թեկնածու Երվանդ Խունդկարյանին։
«Որոշ հարցեր արդեն ինձ մոտ գրի եմ առել, կախված քննարկումների ընթաթցքից՝ ուղղված Խունդկարյանին, հնարավոր է գործընկերներս որոշակի հարցեր բարձրաձայնեն՝ այնպիսի հարցեր, որոնք որ ես եմ ցանկանում հնչեցնել»։
Խոստացավ՝ գործընթացի ավարտին կներկայացնի ուղղած հարցերը՝ հույս ունենալով, որ այսօր այս գործընթացը կավարտվի։
«Չեմ ուզենա որևէ մեկին թիրախավորել, ես ունեմ իմ մոտեցումները, հետո մի գուցե ավելի ազատ լինեմ, դատողություններ ներկայացնելիս»,- ասաց Շաթիրյանը։
Հիշեցնենք, որ երեք օր է՝ ՍԴ-ն փակ նիստ է անում։ Երեկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Վերջինն ինքնաառաջադրվել է։ Մեկ այլ թեկնածու, որին առաջադրել էր դատավորներից մեկը, ինքնաբացարկ է ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ