ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմ բարեխղճության մասով լիովին վստահ եմ. Էդգար Շաթիրյան 09/14/2020 17:09 | ԼՐԱՀՈՍ
2015 թ.-ից ի վեր հայտարարագրել եք անշարժ գույքի ձեռքբերման և օտարման 6 գործարք, իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն 2007 թ.-ից ի վեր իրականացրել եք անշարժ գույքի ձեռքբերման և օտարման 24 գործարք։ Ներկայումս հաշվառված եք 2017թ.-ին օտարված բնակարանում, իսկ բնակության հասցեում գտնվող անշարժ գույքը Ձեր սեփականությունը չէ։ Ինչպես նկատում եք՝ կան անհամապատասխանություններ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանին։
Էդգար Շաթիրյանը նշեց՝ ծանոթ չէ բարեվարքության վերաբերյալ եզրակացության բովանդակությանը, բայց ուրախ է, որ եզրակացությունից որոշ դրույթներ բարձրաձայնեց պատգամավորը. «Հղում կատարեցիք եզրակացությանն առ այն, որ 2007 թ.-ից առ այսօր անշարժ գույքի առուվաճառքի 24 գործարք է տեղի ունեցել։ Այդ տեղեկատվությունը չեմ ուզում ասել՝ չի համապատասխանում իրականությանը, միգուցե կադաստրի կոմիտեի բազայում առկա տվզյալների հետ կապված տեխնիկական խնդիր կա, կամ եթե հարցումով են ստացել այս ինֆորմացիան, այս դեպքում ամենայն վստահությամբ կարձանագրեմ, որ նման բան չի եղել։ Անշարժ գույքի առուվաճառքի հետ կապված բավական մեծաթիվ գործարքներ եմ արել և որպես պաշտոնյա ժամանակահատվածում՝ սկսած 2015 թ.-ից մինչև 2019 թվականն այդ գործարքների վերաբերյալ տեղեկություններն արտացոլված են իմ համապատասխան հայտարարագրերի եկամուտների վերաբերյալ բաժիններում։ Այս առումով միանշանակ հանգիստ եմ։ Կա՛մ թյուրիմացություն է, կա՛մ տեխնիկական է, կա՛մ բազայում առկա տվյալների անհամապատասխանություն է, բայց ինձ հետ կապված խնդիր միանշանակ չկա»,-ասաց Էդգար Շաթիրյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ 2017-2020 թթ. բանկային հաշիվների շրջանառությունը երեք անգամ գերազանցում է եկամուտներին, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց. «Խնդիրն այստեղ հետևյալն է. եթե անձն օտարում է անշարժ կամ շարժական գույք, գույքի օտարումից ստացված եկամուտն արտացոլվում է հայտարարագրերի եկամուտների բաժնում, ինչն արել եմ։ Սրան զուգահեռ որպես եկամուտ ստացված գումարը նույն հաշվետու ժամանակահատվածում մի քանի բանկերում ներդրել եմ որպես ավանդ։ Հիմա հնարավոր է, որ 30 կամ 40 հազար դոլարը տվյալ տարում ներդրել եմ որպես ավանդ, այնուհետև հանել եմ որպես ավանդ դրված գումարը և մեկ ամիս հետո նույն գումարը կրկին եմ ներդրել։ Հասկանալի է, որ այս գումարների մեխանիկական հանրագումարի արդյունքում, ինչպես նշված է եզրակացության մեջ, շրջանառությունը պետք է գերազանցեր եկամուտներս»,-ասաց Էդգար Շաթիրյանը՝ ընդգծելով, որ իր բարեխղճության մասով լիովին վստահ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ