Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   15:06  |  Վերլուծություններ

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում,- այս մասին նշել է փաստաբան, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը։

Մասնագետը վերլուծել է  քրեական ենթամշակույին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական կարգավորումների հիմնախնդիրները՝ դրանց վերաբերյալ հանդես գալով գիտագործնական մեկնաբանություններով։

Կից ներկայացնում ենք աշխատության առաջին մասը՝

«    -2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   ՀՀ օրենքը , որը հայտնի է որպես, այսպես կոչված, «օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների մասին» կամ «քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենք։ Այս օրենքով առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և այլն։

Հարկ է նշել, որ «քրեական ենթամշակույթ» տերմինն առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-62-Ն օրենքով , որի 1-ին հոդվածի 2-րդ մասը ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնում էր 1.2-րդ մասով, իսկ վերջինիս 6-րդ կետն էլ նախատեսում էր, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս ,  հաշվի է առնվում նաև նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ։

Չնայած օրենսդրական այս կարգավորմանն ու այն հանգամանքին, որ օրենքը չէր բացահայտում «քրեական ենթամշակույթ» հասկացության բովանդակությունը, այս նորմն իրավակիրառ պրակտիկայում որևէ խնդրի չէր հանգեցնում, քանի որ, ըստ էության, հղում էր պարունակում անձի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունեցած սեփական դրական կամ բացասական ընկալմանը, կամ, այլ կերպ ասած, հանդիսանում էր անձի սուբյեկտիվ ու գնահատողական վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։

Այսինքն, այն ժամանակ օրենսդրի կողմից «քրեական ենթամշակույթը» չէր դիտվում որպես հանրային վտանգավորություն ներկայացնող արարքի մաս, այլ դիտվում էր որպես՝ հասարակությունում առկա սոցիալական երևույթ, որի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքով անհրաժեշտ էր գնահատել նրա կողմից նոր հանցագործություն կատարելու ռիսկը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում։

Մասնավորապես, այդ արարքների քրեականացման անհրաժեշտության վերաբերյալ որևէ նշում չկա ինչպես ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում , այնպես էլ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հրապարակված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ։ Ընդ որում, այս արարքները քրեականացնելու վերաբերյալ պետական որևէ մարմնից որևէ առաջարկություն չի ստացել նաև նախագիծը մշակող աշխատանքային խումբը։

Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը չի գտել, որ «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքներն այնպիսի հանրային վտանգավորություն են իրենցից ներկայացնում, որ անհրաժեշտ է դրանք քրեականացնել։

Այս հարցում իրավիճակը փոխվեց 2018-2019 թվականներին, երբ լայնորեն սկսեց քննարկվել «քրեական ենթամշակույթը» քրեականացնելու անհրաժեշտության հարցը։

Այդ քննարկումները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ հարցին իրենց տարբեր ելույթներում սկսեցին անդրադառնալ երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ու օրենսդիր մարմնի առանձին ներկայացուցիչները , ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքները քրեականացնող համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀՀ Կառավարության կողմից միաձայն հավանության արժանացավ, քանի որ գործադիր իշխանությունը հաստատեց, որ մեր հասարակությունում «քրեական ենթամշակույթը» լայն տարածում ունի և իրենից հանրային այնպիսի մեծ վտանգավորություն է ներկայացնում, որ առաջացել է վերջինիս հետ առնչվող արարքների քրեականացման անհրաժեշտություն։

ՀՀ Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ քվեարկության՝ կողմ՝ 72, դեմ՝ 21, և ձեռնպահ՝ 15 արդյունքով ։

Օրենքի ընդունումից հետո պետական մարմինները ձեռնամուխ եղան վերջինիս կիրարկումն ապահովող մի շարք աշխատանքային, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների իրականացմանը, օրինակ՝ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը ։

Այդ քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից:

Բացի դրանից, 2020 թվականի փետրվար-մարտին ՀՀ արդարադատության ակադեմիան տպագրել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը (գիտագործնական մեկնաբանություններ)» աշխատությունը , որի ներածության համաձայն՝ քրեական ենթամշակույթի գոյությունը ներկայիս առաջադեմ մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից է ։

Աշխատության մեջ, անդրադառնալով քննարկվող արարքների քրեաիրավական բնութագրին ու վերջինիս հետ առնչվող առանձին խնդիրներին, օրինակ՝ իրավական որոշակիություն, ապացուցողական բազա և այլն, հեղինակը՝ որպես հիմնավորում, անընդհատ վկայակոչել է վրացական փորձն ու այս հարցի վերաբերյալ Վրաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը (Աշլարբան ընդդեմ Վրաստանի գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը (գանգատ թիվ 45554/08))։

Վերոհիշյալ գործընթացի նկարագրությունը յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարց առաջացնել այն մասին, որ եթե քրեական ենթամշակույթը մեր հասարակության համար տասնամյակներ շարունակ նման վտանգ է ներկայացրել և հանդիսացել է հանցավորությունը ծնող լրջագույն պատճառ, ապա ինչու նախկինում միջոցներ չեն ձեռնարկվել այս արարքների քրեականացման համար, ինչու այս արարքները չեն ներառվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում կամ ինչու որևէ պետական մարմին, օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, այս արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ներառելու առաջարկությամբ հանդես չի եկել, և այլն։

Բացի դրանից, օբյետիվորեն հարց է առաջանում նաև այն մասին, թե արդյոք Վրաստանի փորձը կիրառելի է Հայաստանի Հանրապետության համար, օրինակ՝ «քրեական ենթամշակույթի» գաղափարներն արդյո՞ք այնքան են ներթափանցել մեր հասարակության մեջ, որ դրանցում օգտագործվող տերմինները հասկանալի են յուրաքանչյուր անձի համար (այս, inter alia, մոտեցումն է ընկած նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշման հիմքում՝ իրավական որոշակիության հարցին անդրադառնալիս), արդյո՞ք Հայաստանի Հանրապետության համար «քրեական ենթամշակույթը» հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք, թե վերջինս սոցիալական երևույթ է, որը հիմնականում տարածված է քրեակատարողական հիմնարկներում, ինչը պայմանավորված է այդ հիմնարկներում առկա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, և այլն։

Այլ կերպ ասած, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվորեն առկա է եղել այս արարքները քրեականացնելու անհրաժեշտություն, ինչպես դա եղել է Վրաստանի դեպքում, թե՝ ոչ։

Այս աշխատությունը նվիրված է այս հարցերի քննարկմանը, վերջինիս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, հատկապես՝ իրավական որոշակիության տեսանկյունից, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են ծագել իրավակիրառ պրակտիկայում այս կարգավորման կիրառման արդյունքում»։

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Հովսեփ Սարգսյան                                                                               

(շարունակելի)

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]