ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը. Աննա Կոստանյան 08/10/2020 23:12 | ԼՐԱՀՈՍ
Պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեիս 21 տարբեր հասցեներից Ամուլսարի հանքի երկարատև պայքարի վերաբերյալ ստանում եմ նամակներ, որոնք ուղղված են ինչպես բոլոր պատգամավորներին, այնպես էլ Կառավարության անդամներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նամակն իրենից ներկայացնում է բողոքի հայտարարություն Ամուլսարում ընթացող վերջին օրերի գործընթացների նկատմամբ պատգամավորների և կառավարության անդամների դրսևորած անտարբերության ու անգործության դեմ՝ պահանջելով մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ փոխարինել հստակ դիրքավորմամբ։
«Ուզում եմ հայտնել, որ առնվազն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունն այս մասով երբևիցե անգործ ու հարմարավետ նստած չի եղել, առավել ևս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ակտիվ մասնակցել է պահանջատիրական ակցիաներին, որոնք կայացել էին Երևանում անցյալ ամռանը, իսկ վերջերս Վայքում և Ջերմուկում։ Մենք անկաշկանդ ձևով կանգնել ենք քաղաքացու կողքին և պահանջել կառավարությունից փոխել իր խուսափողական դիրքորոշումն ինչպես Ամուլսարի, այնպես էլ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության կործանարար գործընթացների առնչությամբ։ Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը, և այդ պահանջն անհապաղ պետք է ի կատար ածվի այսօրվա իշխանության կողմից։ Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը։
Մասնավոր կորպորացիայի շահն ավելի գերակա լինել չի կարող, քան համընդհանուր պետական ու քաղաքացիական շահը։
Կան տեղեկություններ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիների ու գնդեվազցիների ծեծի ենթարկելու, ընդհուպ մինչև էլեկտրաշոկահարելու մասին (այս մասին կփորձեմ ավելի հստակ տեղեկատվություններ փնտրել, և եթե տեղեկությունն իրականությանն է համապատասխանում, ապա բոլոր մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն):
Մի շարք ակտիվիստներ և պարզապես խնդրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում են այս ընկերության ագրեսիվ ու հարձակողական քայլերի մասին։ Ինչու՞ է շարունակում լռել իշխանությունը՝ երբեմնի ակտիվիստներ, այժմ արդեն պատգամավորներ կամ կառավարության անդամ հանդիսացող գործընկերները։ Ի՞նչով եք կաշկանդված և ինչու՞․․․
Անթույլատարելի եմ համարում ամենաբարձր պետական մակարդակով տարատեսակ մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածելը բնապահպանների ու ջերմուկցիների մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն։ Եթե ԴՈՒՔ այսօր չեք պաշտպանում ՀՀ շարքային քաղաքացու շահը, չեք կայացնում որոշումներ հօգուտ այն քաղաքացու, որի օգնությամբ ու ձեռամբ այսօր հայտնվել ենք այնտեղ, որտեղ կաք, ապա ՈՒ՞Մ ՇԱՀՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ․ մասնավոր ընկերությա՞ն։ Նման անատամ պահվածքն ու կցկտուր դիրքորոշումները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ այս իշխանությունները բավարար կամք չունեն ընդդեմ կանգնելու որոշ բիզնեսմենների կամ քաղաքացու հաշվին հարստացողների ու հարստահարողների բիզնես շահերին։
Եվ վերջապես լուծում տվե՛ք այս հարցին։
Դա ձեր փոխարեն չի կարող անել ոչ ոք։
Ո՛չ մի օտարերկրյա շահագրգիռ կողմ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտելու մեր պետության համար կարևոր այս խնդրին», գրել է Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ