Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

«Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:34  |  Հարցազրույց

Նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց մոսկվայաբնակ  հայ գործարար Սարիբեկ Գևորգյանի մասնակցությամբ, որտեղ, իբր, գործարարը Մոսկվայի հայ համայնքի գրասենյակի ղեկավարից ներողություն էր խնդրում՝ համայնքի բնակիչների  հուզական աշխարհի վրա բացասական ներգործություն ունենալու   համար։  Տեսանյութում ներկա էին նաև այլ մարդիկ, այդ թվում նաև՝  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը։  

Պարզելու, թե  ի՞նչպես է Սարիբեկ Գևորգյանը  բացասական ազդեցություն ունեցել հայ համայնքի բնակիչների վրա՝ «Փաստինֆո»-ն զրուցել է գործարարի հետ։ Արդյունքում պարզվեց, որ նրան մեղադրում են Մոսկվայում  հայ- ադրբեջանական վերջին փողոցային բախումների ընթացքում  հայ առաքելական եկեղեցու  բակում հավաքվելու և համայնքի բնակիչների հետ եկեղեցում Տերունական աղոթք կարդալու մեջ։

- Պարոն Սարիբեկյան, ինչի՞ց  և ի՞նչ պատճաբանություններով են ձեր հասցեին  մեղադրանքներ հնչեցվում։ 

-  Դուք, հավանաբար, հիշում եք ծիրանի պատմությունը, երբ Հայաստանից  ներմուծված ծիրանով բեռնված  բեռնատարները ադրբեջանական որոշակի ուժերի ճնշմամբ դուրս բերվեցին Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, որը  պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարների։ Դրանից անմիջապես հետո բեռնատարները բերվեցին մեզ մոտ՝ «Մետաքսի ճանապարհ» կոչվող հայկական առևտրի կենտրոն (հեղ. «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոնը պատկանում է գործարար Սարիբեկ Գևորգյանին), որտեղ մինչ այսօր առանց  որևէ վարձավճարի իրացվում են Հայաստանից ներմուծվող ծիրանները։ Ստացվեց այնպես, որ հայերի և հայկական ապրանքատեսակի նկատմամբ ցուցաբերված այդօրինակ անթույլատրելի և ագրեսիվ վերաբերմունքից հետո «Մետաքսի ճանապարհ» առևտրի կենտրոնի առաջ ծիրանով բեռնված բեռնատարների մի մեծ կույտ գոյացավ։ Մարդիկ՝ անակնկալի եկած չգիտեին, թե  ի՞նչ պիտի  անեին։ Բոլորով միասին,  այդ թվում նաև հայկական համայնքի բնակիչների հետ,  միասնաբար կանգնեցինք վարորդների կողքին՝ ներմուծված ծիրանն իրացնելու նպատակով,  որովհետև մթերքը փչանալու և պիտանելիությունից զրկվելու խնդիր ուներ։ Սա նաև պատվի հարց էր՝ ադրբեջանցիներին ցույց տալու համար,  որ այստեղ կա միախումբ  հայկական համայնք և, որը պատրաստ է լիովին սատար կանգնել խնդիրների առաջ հայտնված մեր հայրենակիցներին։ Ի դեպ, պետք է նշեմ, որ Հայաստանից ներմուծված  ծիրաններն իրացվեցին ոչ միայն մեզ մոտ՝ «Մետաքսի ճանապարհ»-ում, այլ նաև դրանց մի զգալի հատված մեկնեց Բուխտա, որտեղ նույնպես գյուղմթերքը  հաջողությամբ սպառում գրանցեց։ Մինչև այսօր «Մետաքսի ճանապարհ»-ում  Երևանից  ծիրանով բեռնված բեռնատարներ են գալիս և առանց վարձավճարի իրացնում իրենց ապրանքը։

- Ուրեմն, ի՞նչն էր խնդիրը։

-         Խնդիրները ծագեցին դրանից անմիջապես հետո, երբ  Մոսկվայում սկիզբ առավ այն քաոսը, որի մասին բոլորս տեղյակ ենք՝ զանգվածային հարձակումներ հայերի և հայերին պատկանող գույքի վրա։ Առավոտյան գնում եմ աշխատանքի և դեռ տեղ չհասած,  ինձ ասում են, որ աշխատավայրիս մոտ մեծ թվով հայեր են հավաքվել  ու սպասում են ինձ։ Հասա այնտեղ,  մոտ 700- 800  մարդ էր հավաքվել, բոլորն ուզում էին  հասկանալ՝ ի՞նչ է կատարվում հայերի հետ, հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ և ի՞նչ պետք է անել այս իրավիճակում՝ երբ տեղի ադրբեջանցիները զանգվածաբար հարձակվում են հայերի վրա, ծեծ ու ջարդ կազմակերպում, փորձում վնասել հայերին ու նրանց պատկանող գույքը։

-  Ի՞նչ որոշում ընդունվեց։

-   Ինչպես միշտ է ընդունված եղել հայերի մոտ, ես էլ առաջարկեցի հավաքվածներին միասին գնալ Մոսկվայի հայկական եկեղեցու բակ և միասին  փորձենք տեղում հասկանալ մեր հետագա քայլերն ու դիրքորոշումը։ Կարծեմ միշտ է այդպես եղել՝ հայերը միշտ են համախմբվել  եկեղեցու  շուրջ և փորձել միասնական մի  հայտարարի գալ։ Մինչ կհասնեինք այնտեղ, մեզանից մի քանի հոգու մասնակցությամբ հանդիպում ունեցանք նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի հետ, քննարկեցինք ստեղծված իրավիճակը։ Դեսպանի հետ մեր ունեցած հանդիպման տեսագրությունն առկա է։ Մենք նրա հետ  քննարկեցինք իրավիճակը, ասացինք, որ պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի ազգամիջյան այս ագրեսիվ բախումները դադարեն և հայերին հանգիստ թողնեն։ Դեսպանը հայտնեց իր անմիջական աջակցությունը, ասաց, որ իրենք էլ հիմա զբաղված են հենց այդ խնդրի լուծման շուրջ միջոցների ձեռնարկմամբ և պատրաստ են շնորհակալությամբ սեղմել այն մարդկանց ձեռքը, ովքեր ստեղծված խնդրի շուրջ գործուն քայլեր կիրականացնեն ու երկկողմանի ծեծուջարդը կկանգնի։ Ես դեսպանին հավաստիացրի, որ ի զորու ենք լուծել այդ խնդիրը, որպեսզի ազգամիջյան ծեծուջարդը կանգ առնի։ Շատ արագ  մի քանի հանդիպումներ ունեցա ռուսաստանաբնակ հակառակ թևի ներկայացուցիչներից մի քանիսի հետ։ Չեմ կարող  և չեմ ցանկանում անուններ բարձրաձայնել, նաև ասել, թե ի՞նչ  տեսակի քննարկումներ էին դրանք, բայց այդ հանդիպումների արդյունքում ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքը բացառվեց։ Տեղի ադրբեջանցիների հարձակումներն ու ագրեսիվ վարքը  հայերի նկատմամբ կանգ առավ։ Կարծում եմ բոլորն  ականատեսն եղան, որ ինչ -որ պահից այդ բախումները շատ արագ դադարեցին։ Դրանից  հետո մենք գնացինք միանալու  մոսկվայաբնակ հայերի մեծ խմբին, ովքեր եկեղեցու բակում մեզ էին սպասում։  Եկեղեցում բոլորով միասին տերունական աղոթք բարձրացրինք առ Աստված, խնդրեցինք Աստծո բարեգթությունը։ Այս ամենից հետո ինձ համար անհասկանալի պատճառներով ես  հրավիրվում եմ  առաջնորդարան։ Ինձ ասել էին, որ այնտեղ ես հանդիպում պետք է ունենամ Եզրաս սրբազանի հետ, բայց պարզվեց, որ  հանդիպումը միայն նրա հետ չէր, այլ  մի քանի այլ մարդկանց  մասնակցությամբ  նույնպես։  Մեր միջև խոսակցություն  տեղի ունեցավ, որի մոնտաժված տեսագրությունը հայտնվել է համացանցում՝ իբր ես ներողություն եմ խնդրում ինձ մեղադրանքներ ներկայացնող և  իմ նկատմամբ հավակնություններ ներկայացնող մարդկանցից։

- Ի՞նչ հավակնությունների մասին էր խոսք գնում։  

-   Գուցե անհավատալի թվա, բայց ինձ ասեցին, որ առաջին հերթին շատ մեծ սխալ եք թույլ տվել, որ հավաքվել եք եկեղեցում, հետո, որ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք ենք կարդացել,  իբր դրանով ես խաղացել եմ մարդկանց զգացմունքների հետ, դրդել եմ նրանց հուզական քայլերի ու  իբր թե սխալ աղոթք ենք կարդացել։ Այդ երբվանի՞ց է Տերունական աղոթքը սխալ համարվում և  խաղում մարդկանց զգացմունքների հետ կամ դրդում նրանց անհասկանալի քայլերի։ Հակառակը, Տերունական աղոթքն առ Աստված են բարձրացնում այն ժամանակ, երբ պետք է հանդարտեցնել հույզերը և  խաղաղեցնել ինչ – ինչ պատճառներով մարդկանց ներսում  գլուխ բարձրացրած ներքին վրդովմունքը։

-  Իսկապես անհավատալի մեղադրանք է՝ մարդուն դատապարտել Մայր եկեղեցում Տերունական աղոթք կարդալու  մեջ, ընդ որում՝ համենայն դեպս,  համացանցում տարածված հայտնի տեսանյութի մեջ հանդիպմանը ներկա սրբազանը կարծես լուռ էր։ Պարոն Գևորգյան, գուցե ա՞յլ խորքային պատճառներ կան, որոնց մասին դուք չեք ցանկանում  խոսել։

-  Կասեմ միայն  հետևյալը՝ ես շատ լավ եմ հասկանում, թե ուր է տանում ինձ, այսպես ասած,  նվաստացնել ցանկացողների թելը։  Բոլոր նրանց, ովքեր մեղադրանքներ են ներկայացնում իմ հասցեին, ինչպես նաև՝ նրանց  հետևում կանգնածներին, ուզում եմ տեղյակ պահել, որ այսուհետ նույնպես ևս չեմ դադարելու առաջին իսկ  անհրաժեշտության դեպքում օգնության դեպքում ձեռք մեկնել իմ հայրենակիցներին՝ կլինեն նրանք  Մոսկվայում, թե մեկ այլ տեղում։ Սա ինձ համար սկզբունքի հարց է, միշտ է այդպես եղել ու երբեք այլ կերպ չի լինելու։ Անդրադառնալով համացանցում տարածված հայտնի տեսանյութին՝ եթե կարծում են, որ առանց ինձ  տեղյակ  պահելու կարող են ինձ տեսանկարահանել և արդյունքում ինչ -որ մոնտաժված տեսանյութ տարածելով նվաստացնել կամ վարկաբեկել ինձ, ապա սխալվում են։ Եվ վերջում, չեմ զլանա նորից կրկնել այն, ինչ ասել եմ այդ հանդիպման ընթացքում, մինչև վերջ և շատ ուշադիր նրանց լսելուց հետո, ավելացնելով նաև իրենց կողմից մոնտաժի ենթարկված իմ խոսքերը, որ հետևյալն է եղել՝ եթե  ես որևէ  սխալ բան եմ արել եկեղեցում՝ Աստծո տան մեջ,  ապա պատրաստ եմ դրա համար ներողություն խնդրել, բայց բացատրեք ինձ, որ իմանամ, թե ինչո՞ւմ է եղել իմ սխալը, որի  պատասխանը ես այդպես էլ չլսեցի այդտեղ հավաքված և ինձ Տերունական աղոթք անելու մեջ մեղադրանքներ ներկայացնողներից որևէ մեկից։ Իսկ ի՞նչ եմ արել ես՝  առանց վարանելու տեր եմ կանգնել  շուկաներից հանված  հայկական բեռնատարներին, որից հետո  իմ անմիջական վերահսկողությամբ  ռեալիզացվել է  այդ բեռնատարներում եղած ամբողջ ապրանքը։ Երկրորդ՝ ես ոչ մի վայրկյան չեմ հապաղել համապատասխան քայլեր ձեռնարկել, երբ Մոսկվայում ծեծի էին ենթարկում մեր հայրենակիցներին։  

 

Զրուցեց Նվարդ Մանվելյանը
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:39 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան
21:10 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան
22:12 06/08/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով
23:35 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԷդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
17:41 01/08/2020  |  Հարցազրույց«Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը».Արկադի Տեր- Թադևոսյան
13:48 01/08/2020«Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ անմիջապես շփումներ չեմ ունեցել պարզ պատճառներով» Զոհրաբ Մնացականյան
13:26 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍպորտի է վերածվում, թե ով ում ինչպես է աջակցում. ԱԳ նախարար
00:42 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
23:54 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու». Արտակ Զաքարյան
22:36 31/07/2020Ես անհանգիստ եմ նաև իմ և իմ ընտանիքի անվտանգության համար. Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած քաղաքացի (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]