Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ 08/07/2020   17:54  |  Տնտեսություն

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար Լիբանանը եղել է և կա հյուրակալ տուն, որտեղ պահպանվել և զարգացել են արևմտահայերենը և առհասարակ հայ մշակույթի մի ճյուղը։ Հատնանշական է, որ սիրիական պատերազմի հետևանքով հազարավոր սիրիահայեր ևս իրենց ապաստանը գտան Լիբանանում, որը այսօր էլ շարունակում է մնալ աշխարհում ամենահզոր հայկական գաղութներից մեկը։

Անշուշտ, այս արհավիրքի օրերին հայությունը և ողջ աշխարհը պետք է իրենց օգնության ձեռքը մեկնեն Լիբանանին։ Սակայն զուտ օգնություններով Լիբանանի և լիբանանահայության կենսունակությունը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կպահպանեն աշխատատեղերը և լիբանանյան ապրանքների համար կապահովեն իրացման շուկաներ։

2019 թվականի Լիբանանի ՀՆԱ-ն կազմել է 56,9 մլրդ ԱՄՆ դոլար (4 անգամ ավելի մեծ, քան Հայաստանի ՀՆԱ-ն)։ 2019 թվականին Լիբանանի տնտեսությունը գրանցել է 2,3 տոկոս անկում, իսկ Հայաստանի տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով։ Լիբանանի ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն առևտուրը (18%), շինարարությունը (16%), ծառայությունները (16%), տուրիզմը (11%) և գյուղատնտեսությունը (7%): Լիբանանի ընդերքը հարուստ է երկաթի հանքաքարով, կրով, ապակու պատրաստման համար ավազով և այլն։ Արդյունաբերական ապրանքներից առավել մրցունակ են ցեմենտը, կերամիկան, փայտից պատրաստված իրերը, էլեկտրական սարքավորումները և տեքստիլը։

2019 թվականին Լիբանանից արտահանվել է շուրջ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար արտադրանք (մարգարիտներ, թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրական սարքավորումներ, սնունդ, քիմիական նյութեր, մետաղական սարքավորումներ և այլն), այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանումը կազմել է 1,49 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լիբանան ներկրվել է 19,6 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք (հանքանյութեր, քիմիական արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, սնունդ մարդատար ավտոմեքենաներ և այլն), այդ թվում՝ Հայաստանից ներկրումը կազմել է 0,55 մլն ԱՄՆ դոլար։

Նախատեսվում է, որ 2020 թվականին Լիբանանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 161,82 տոկոսը, այսինքն՝ շուրջ 92 մլրդ ԱՄՆ դոլար։ Լիբանանի նորընտիր կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեն փակել է 11,4 տոկոս դեֆիցիտով։ 2020 թվականին նախատեսվում է հավաքել 8,8 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ, որ բավարար չի լինի պետական աշխատավարձերը, կենսաթոշականներն և նպաստները վճարելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանի ֆինանսական համակարգում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, լիբանանյան արժույթը (ոսկին) ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է, ինչի արդյունքում ներկրվող ապրանքների գները թռիչքաձև աճել են։ Ակնհայտ է, որ Լիբանանը գտնվում էր ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ, և տարեսկզբից լայն տարածում ունեցող համավարկը ավելի է վատթարացրել ստեղծված վիճակը։

Բեյրութում այս պայթյունի տնտեսական հետևանքներ դեռևս չեն գույքագրվել և գնահատվել, այնուհանդերձ սա ևս հսկայական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության վրա։ Հատկապես մեծ կորուստներ կկրեն էլիտար բնակարանաշինությունը, տուրիզմը, ֆինանսական համակարգը, զվարճանքների ոլորտը և այլն։

Արտաքին առևտուրը կարելի է անխափան շարունակել, քանի որ Լիբանանը այլ նավահանգիստներ ունի, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։

Կարծում եմ՝ Լիբանանի այս ճգնաժամը հնարավոր է համակարգված և արագ լուծել դոնորների միջազգային կոնֆերանսի միջոցով, որի ժամանակ հավաքագրված գումարները կուղղվեն Բեյրութի ենթակառուցվածքների, հիվանդանոցների, դպրոցների և այլ կենսական նշանակության օբյեկտների վերականգման համար։ Միաժամանակ, քայլեր պետք է ձեռնարկել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, երկրները կրճատեն կամ նվազագույն մի քանի տարով սառեցնեն Լիբանանի արտաքին պարտքի մարումները։

Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք կազմակերպված և ազդեցիկ լիբանանյան համայնք, գործարար կապեր, այնուամենայնիվ Հայաստանի և Լիբանանի միջև արտաքին առևտուրը շատ փոքր է․ 2019 թվականին ընդհանուր արտաքին առևտուրը կազմել է 2,04 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստան Լիբանանից ներկրվում են ոսկերչական իրեր, մետաղակոնստրուկցիաներ, բուսական ճարպեր, յուղեր, ադամանդ և այլն, իսկ Հայաստանից Լիբանան արտահանվում են ոչխարներ, ոսկերչական իրեր, լվացող և մաքրող միջոցներ, հյութեր և այլն։ Համեմատության համար նշեմ, որ Թուրքիայի հետ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար։

Պարզ է, որ մեր երկրները, ժողովուրդները բաց են թողել և չեն իրացրել Հայաստան-Լիբանան փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները։ Վստահաբար, կան բազմաթիվ մրցունակ ապրանքներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել մեր սպառողների համար, օրինակ՝ Հայաստան ներկրվող թուրքական տեքստիլի կամ ցիտրուսների մի մասը կարող ենք փոխարինել լիբանանյանով։ Վստահ եմ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ գործարար ի վիճակի չէ նման տնտեսական ծրագրեր մշակել և կյանքի կոչել․ դրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում, որին մասնակից կարող են դառնալ բոլոր շահագրգիռ կողմերը Հայաստանի և Լիբանանի կառավարությունների համակարգման ներքո։

 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:10 04/08/2020  |  ՏնտեսությունՍպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ
15:54 25/06/2020  |  ՏնտեսությունԽիստ մտահոգիչ ցուցանիշներ՝ տնտեսության բոլոր ոլորտներում. ինչպե՞ս կարող են ձեռնարկատերերը ճգնաժամից քիչ կորուստներով դուրս գալ
18:22 19/06/2020  |  ՏնտեսությունՏնտեսվարողների համար բնական գազի սակագների բարձրացումը հաստատվեց. բյուջեն լցնելու նոր հնարավորություն՝ ի վնաս տնտեսության
20:20 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍՋավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում. դժվար է լինելու դրսից փող բերելը. ՀՅԴ
20:11 04/06/2020  |  ՏնտեսությունՆա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան
19:47 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍ19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ
11:32 26/05/2020  |  ՄեկնաբանությունԱյս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է. Պարսյան
14:35 22/05/2020  |  Վերլուծություններ2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը
16:04 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր ժողովուրդը վաստակել է արժանապատիվ աշխատանքի իրավունքը, սակայն դեռեւս չի վաստակել այդ հնարավորությունը. Սուրեն Պարսյան
20:41 27/04/2020  |  ՏնտեսությունԱջակցության ծրագրերը մեծ հասցեականություն չունեն և դրանց մեծ մասն իմիտացի է ստեղծում, որ օգնություն են տրամադրում. տնտեսագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]