Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Տնտեսվարողների համար բնական գազի սակագների բարձրացումը հաստատվեց. բյուջեն լցնելու նոր հնարավորություն՝ ի վնաս տնտեսության 06/19/2020   18:22  |  Տնտեսություն

2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։ Զուտ քաղաքական պայմանավորվածություններից ելնելով՝ մեր իշխանությունները ժամանակ շահեցին և կապիտալ ներդրումներ չկատարելու հաշվին «սուբսիդավորեցին» բնական գազի սակագինը. Օրինակ՝ պետք է փոխվեին խողովականները, սարքավորումները, սակայն ի հաշիվ դրա՝ գազի գինը մնաց նույնը։ Մինչդեռ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը դեռ 2019թ. դեկտեմբերին հայտարարում էր, որ Վրաստանից եկող մայր խողովակները շատ մաշված են և հիմնանորոգման կարիք ունեն։ Ըստ նրա՝ մայր խողովակներից շատերն 40-45 տարի գործում են առանց նորոգման, ինչի հետևանքով գազի լուրջ արտահոսք է լինում. ասել է թե՝ նաև կորուստների հաշվին է գազի սակագինը մնացել նույնը։ Իսկ այս ամենի արդյունքում տուժեց գազամատակարարման համակարգը և հնարավոր է՝ հետագա տարիներին ավելի մեծ գումարներ պահանջվի անհրաժեշտ կապիտալ ծախսերը չկատարելու հետևանքով։
Անդրադառնալով սպառողների համար սահմանված գազի սակագներին, հիշեցնենք, որ ՀՀ ՀԾԿՀ-ն որոշեց՝ 2020թ. հուլիսի 19-ից ՀՀ բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ 2020թ. օգոստոսի 1-ից, հաստատել հետևյալ սակագները (Տե՛ս աղյուսակը)՝

• Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 100 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,

• Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,

• Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կաճի 5,6 տոկոսով կամ 12 ԱՄՆ դոլարով,

• Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար, այսինքն՝ հիմնականում բնակիչների համար բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 139 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով,

• Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, մյուս կազմակերպությունների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 5,7 տոկոսով կամ 13,81 ԱՄՆ դոլարով։
Ամփոփելով վերջին 2 տարիների գազամատակարարման համակարգի վիճակը՝ պետք է փաստեմ, որ գործող իշխանություններն ի վիճակ չեղան ոչ միայն կասեցնել սահմանի վրա գազի գնի բարձրացումը, այլև չկարողացան իջեցնել բնակչության և տնտեսության համար գազի սակագները։ Ավելին՝ արդեն պաշտոնապես հաստատվեց բնական գազի սակագների բարձրացումը տնտեսվարողների համար, ինչի արդյունքում տեղի կունենան ապրանքների և ծառայությունների գների աճը, որը կդրվի սպառողների վրա, կամ մեր կազմակերպությունները արտաքին և ներքին շուկաներից դուրս կմղվեն, քանի որ գործընկեր երկրներում բնական գազի սակագինը անհամեմատ ցածր է, ինչը թույլ է տալիս ավելի էժան ապրանքներ արտադրել, իսկ այս իրավիճակում պարզապես շահեկան չի լինի Հայաստանում արտադրություն սկսելը։ Սեղմված բնական գազի թանկացման արդյունքում մեծ վնաս կկրեն նաև տաքսու, հանրային տրանսպորտի վարորդները՝ ստիպված լինելով իրենց գրպանից վճարել։ Սա լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար հատկապես այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։

Մի հատկանշական փաստ ևս. բնական գազի սակագնի բարձրացման արդյունքում պետական բյուջեի հարկային մուտքերը կավելանան 15-20 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչին և անհամբեր սպասում են իշխանությունները։

Հիշեցնեմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ավելի բարձր սակագնի հայտ էր ներկայացրել՝ խոստանալով 2020-2024 թվականներին շուրջ 60,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում կատարել։ Ակնհայտ է, որ գազամատակարարման համակարգը այդ ներդրումների կարիքը ունի։ Նկատի ունենալով, որ 2020 թվականի ընթացքում բնական գազի բորսայական գինը գրեթե երկու անգամ ավելի ցածր է սահմանի վրա վաճառվող գազի գնից, Հայաստանը լավ հնարավորություն ունի նվազագույնը 2021 թվականի համար կնքել ավելի գազի մատակարարման ավելի շահավետ համաձայնագիր, ինչը թույլ կտա 2021 թվականին իջեցնել բնական գազի սակագները և ֆինանսավորել գազամակատարարման համակարգի ներդրումները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է վերանայել կառավարության որդեգրած էներգետիկ քաղաքականությունը և պատասխանատվության կանչել գազային բանակցությունները տապալած պատասխանատու պաշտոնյաներին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 16/06/2020  |  ԼՐԱՀՈՍՋավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում. դժվար է լինելու դրսից փող բերելը. ՀՅԴ
20:11 04/06/2020  |  ՏնտեսությունՆա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան
19:47 28/05/2020  |  ԼՐԱՀՈՍ19 հակաճգնաժամային փաթեթներով կառավարությունը փոշիացրեց մոտ 150 միլիոն դոլար գումար. տնտեսագետ
11:32 26/05/2020  |  ՄեկնաբանությունԱյս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է. Պարսյան
14:35 22/05/2020  |  Վերլուծություններ2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը
16:04 01/05/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր ժողովուրդը վաստակել է արժանապատիվ աշխատանքի իրավունքը, սակայն դեռեւս չի վաստակել այդ հնարավորությունը. Սուրեն Պարսյան
20:41 27/04/2020  |  ՏնտեսությունԱջակցության ծրագրերը մեծ հասցեականություն չունեն և դրանց մեծ մասն իմիտացի է ստեղծում, որ օգնություն են տրամադրում. տնտեսագետ
00:00 23/04/2020  |  ՎերլուծություններԲնակիչ-բաժանորդներին 3-6 ամիս տարաժամկետ վճարման հնարավորություն պետք է տալ-
12:30 13/04/2020  |  ՎերլուծություններԷստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները
15:01 03/04/2020  |  ՏնտեսությունԴոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]