ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սահմանադրական դատարանը բուտկայի պես սեփականացնելու փորձից հետո, գործ կունենաք Հայաստանում իշխող բացարձակ խունտայի հետ».Անդրանիկ Թևանյան 06/22/2020 15:36 | Հարցազրույց
«Այս օրինագիծը, որ ներկայացվել է ազգային ժողովի քննարկմանը, փաստացի սահմանադրության երկրորդ հոդվածի կոպիտ խախտում է՝ իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում։ Սա պետական հանցագործություն է, որին մասնակից է դառնում իշխող կուսակցությունը, գումարած մի «ատամնատեխնիկ»,- «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
-Պարոն Թևանյան, նման կտրուկ եղանակով, փաստորեն, դրվում է մի քանի անձանց պաշտոնավարման հարցը։ Սրանով չի՞ վտանգվում ՍԴ-ի անկախությունն, ընդհանրապես, ու արդյո՞ք չի կարող գնահատվել որպես միջամտություն՝ ՍԴ վարույթում գտնվող գործերի նկատմամբ։
- Սա ոչ միայն Սահմանադրական դատարանի գործառույթների յուրացում է, այլև, ընդհանրապես, պետական կարգի հեղաշրջում և իշխանության յուրացում։ Սահմանադրական դատարանը բուտկայի պես սեփականացնելու փորձից հետո, մենք գործ կունենանք Հայաստանի Հանրապետությունում իշխող բացարձակ խունտայի հետ, որը, բնականաբար, ապօրինի և ոչ լեգիտիմ կլինի։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում, նման դեպքում անմիջապես երկրի ղեկավարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց կսկսվեր, եթե նա որոշեր սեփական նախաձեռնությամբ իր ձեռքի տակ վերցնել դատական իշխանության որևէ օղակ։ Բայց Հայաստանում հիմա, ինչպես հայտնի է, «թավշյա» իրավիճակ է և այս պայմաններում, ինչպես տեսնում ենք, փորձ է արվում աննախադեպ ապօրինություն իրականացնել։ Այս ամենին կողմ քվեարկող ցանկացած պատգամավոր պետք է իմանա, որ անձնական պատասխանատվության հետևանքներ է կրելու, բոլորը դատվելու են սրա համար։ Ինչպես որ Նյուրենբերգում հաշիվները բացվեցին, նույն կերպ սրանք են դատվելու, և ինչպես Նյուրենբերգում Հիտլերը քաշեց իր թիմակիցներին և լքեց նրանց, ճիշտ է՝ դաժան ճանապարհով, բայց լքեց, այս պատգամավորներն էլ պետք է իմանան, որ ամենայն հավանակոնւթյամբ իրենց ապօրինի հրահանգներ իջեցնող ղեկավարը նույնպես քաշելու է իրենց և իրենք հատիկ - հատիկ պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանի կամայական ապօրինությունների համար։ Կոլեկտիվ հանցանքը երբեք չի ազատում անհատական պատասխանատվությունից։
-Ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ անգամ իրենք նախագծի մասին իմացել են մամուլի էջերից։
-Արդեն ասացի, որ տեղի է ունենում իշխանության յուրացում և սահմանադրական կարգի բռնի տապալում, և սա իր հերթին ենթադրում է ապօրինի, գաղտագողի գիշերվա մթության քողի տակ որոշումներ կայացնելու գործընթաց։
-Արդյո՞ք այդ փոփոխություններն այսօր առաջնային նշանակություն ունեին արտակարգ դրության և համավարակի մեջ գտնվող պետության համար։
- Եթե նկատել եք, համավարակի ողջ ընթացքում իշխանությունը հետևյալ քաղաքականությունն է որդեգրել՝ մարդկանց իրավունքները սահմանափակող, մարդկանց կյանքին որակն ավելի վատթարացնող հանձնառություններով է հանդես գալիս։ Մյուս կողմից, արտակարգ դրությունը շարունակ երկարացվում է, որպեսզի մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների համար պայքար մղելու հնարավորությունից զրկված մնան՝ ազատ հավաքներ և ցույցեր անցկացնելու իրավունք այս ողջ ընթացքում չի լինելու։ Սա մի իշխանություն է, որը կորոնավիրուսի պայմաններում փորձում է օգտվել առիթից և դիկտատուրական ռեժիմ հաստատել։ Այսինքն, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե համավարակը հնարավորություններ է ստեղծում, նա շատ անկեղծ հայտարարություն էր անում, պարզապես նա մինչև վերջչի բացել փակագծերը և նույն ազնվությամբ չի խոտովանել, որ հնարավորություն ասելով ինքը նկատի ունի անձամբ իր հնարավորությունների ընդլայնմանը միտված քաղաքականությունը։ Այս ընթացքում գույքահարկի ավելացման օրենսդրությունն է դրվում շրջանառության մեջ, բանկային գաղտնիքի մասին օրենքի հարցը, ազատ ցույցերի ու երթերի սահանափակումները, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրական նախաձեռնությունները և այլն։ Այսինքն, ամենաօբեկտիվ վերլուծությամբ անգամ պարզ երևում է, որ հակահամաճարակային քաղաքականություն իրականացնելու փոխարեն, իշխանությունը մտահոգված է բացառապես սեփական անձնական հարցերը լուծելու խնդիրներով, քաղաքացիների իրավունքները սահմանափակելով՝ փող աշխատել և սեփական իշխանությունն ամրապնդել։ Ամփոփելով պետք է ասեմ՝ ում մենք գործ ունենք իշխանության օրենսդիր և գործադիր մարմնի կողմից պետական մեկ այլ մարմնի վրա հարձակման փորձի հետ, ինչը, կրկնվեմ՝ պետական հանցագործություն է։
Եթե անգամ նման գործընթացն ավարտին հասցվի, իսկ դեպքերի զարզացումը հուշում է, որ հենց այդպես էլ կլինի, որովհետև ԱԺ-ում թվով 89 փոքրիկ նեգրեր կան, որոնք հլու հնազանդ քվեարկում այնպես, ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը, ապա մենք կարձանագրենք, որ դրանից հետո Հայաստանում բացարձակ ոչ լեգիտիմ իշ՛անություն կլինի, այլ կերպ ասած՝ խունտա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Օրինագիծը Ազգային ժողով են ներկայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի (ՍԴ) այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն ՍԴ դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել