ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից. դատական նիստը շարունակվում է առանց նրա մասնակցության 06/17/2020 15:40 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ,ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը շարունակվում է առանց նրա. Նախագահող դատավորը թույլ տվեց նրան հեռանալ դատական նիստերի դահլիճից ։ Նշենք, որ նման խնդրանքով դիմել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ խնդրելով թույլ տալ Ռոբերտ Քոչարյանին հեռանալ նիստերի դահլիճից՝ առողջական վիճակից ելնելով։ Դատարանը չառարկեց, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ իր խոսքում անդրադառնալու է այնպիսի հանգամքների, որոնք վերաբերում են երաշխավորողների և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին և էական կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացված լինի և անհրաժեշտության դեպքում նաև պարզաբանում ներկայացնի։ Պաշտպանների հետ քննարկումից հետո Ռոբերտ Քոչարյանը նախընտրեց հեռանալ նիստերի դահլիճից, իսկ հարկ եղած դեպքում դիրքորոշում կներկայացնեն փաստաբանները։
Նշենք, որ մինչ այդ՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ, պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր՝ դատարան հրավիրել նաև Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող նախկին վարչապետերի՝ հատկապես հաշվի առնելով, որ առաջին ատյանի դատարանն արգելել է նրանց խոսել, ինչը կարելի է տեսնել նաև դատական նիստի ձայնագրությունից։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ երաշխավորների՝ դատարանում լրացուցիչ ձայնի հնարավորությունից տալով ինչ հանգամանք պետք է պարզել։ Նրա խոսքով՝ երաշխավորողները չեն կարող իմանալ, թե արդյոք նրանց խոսքը Ռոբերտ Քոչարյանի համար նշանակություն ունի, թե ոչ և, որ նրանք կարող են ընդամենը ենթադրել։ Բաղդասարյանն ընդգծեց, որ դատարանի կողմից պարզաբանման ենթակա հանգամանքների հստակեցման առումով երաշխավորողի խոսքի անհրաժեշտություն չի տեսնում։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արա Ղարագյոզյանը և Տիգրան Եգորյանը ևս առարկեցին։ Տուժշողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանն էլ ասաց.
«10 զոհի հարազատները նստած են, մի հատ ցավակցե՞ին, կուլտուրա չկա՞ր»։ Տուժողի իրավահաջորդի հայտարարությանն արձագանքեց նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ նշելով, որ հասկանում է, որ իրենց ցավը մեծ է, բայց վստահեցրեց, որ հիմա դա չի քննարկվում և խնդրեց տուժողի իրավահաջորդին դիրքորոշում հայտնել բարձրացված հարցի շուրջ։
Տուժող կողմն ամբողջությամբ առարկեց միջնորդությանը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշեց չհրավիրել երաշխավորողներին, քանի որ ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը ներկայացվեց Արամ Վարդևանյանի կողմից և նշեց, որ ավելի կարևոր էր Ռոբերտ Քոչարյանի տեսակետը։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները,որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը։ Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Բացի այդ՝ նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ գտնելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել