ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, դա իմ բրենդն է. Ռոբերտ Քոչարյան 06/17/2020 14:54 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, դա իմ բրենդն է,- Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանի հարցին։ Նկատենք, որ դատավորին հետաքրքրում էր ՀՀ երկրորդ նախագահի վարքագիծը՝ վարույթի ընթացքում, հաշվի կառնի երաշխավորողների կարծիքը՝ իր գործողություններում։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության իր ծանրագույն բեռն է իր ամբողջ կյանքի համար և ամեն հիմք հայտնելուց մտածում է, թե ինչպես կընկալվի և ինչ արձագանք կարող է ունենալ, որովհետև հասկանում ես, որ գտնվում է հասարակության խոշորացույցի տակ, ինչը լրացուցիչ ինքնասահմանափակումներ է ստեղծում յուրաքանչյուր մարդու համար, ով բարձր պաշտոն է զբաղեցրել։ Նրա խոսքով՝ իր համար դա մեծագույն պատասխանատվություն է՝ լինելով ՀՀ երկրորդ նախագահ և ԱՀ առաջին նախագահ, թե ինչ վարքագիծ կդրսևորի և ինչպիսի հանրային արձագանք կստանա։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ և իր կողմնակիցների կողմից, և մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձևավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է և երբեք պատասխանատվությունից չի խուսափի։
«Սա բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է և որևէ քայլ, որը կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնի, ուղղակի բացառվում է»,- ասաց նա՝ նշելով, որ իր համար տհաճ է, որ ինքը պետք է դատարանում կանգնի և այդ հանգամանքի կարևորությունը փորձի բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար։
Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն էլ արձագանքեց՝ նշելով. « Ինչու՞ է տհաճ, պարոն Քոչարյան. Դուք կանգնած եք պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ, երկու պետականության առաջին դեմքն եք եղել և ներկայացրել եք ՀՀ-ն, Դուք կանգնած եք Ձեր իսկ տասնամյակների ղեկավարած պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ, սա կարևոր չէ՞»։ Ռոբերտ Քոչարյանն էլ պատասխանեց, որ չի ասել, թե կարևոր չէ, ասել է, որ տհաճ է, որովհետև իրեն թվում էր, որ դա այն բանն էր, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ կենսագրությունից ելնելով։
«Գիտե՞ք, ժամանակակից հոգեբանությունը մարդու տեսակը դատող բնավորությունն ավելի շատ բացատրում է բիոքիմիայով, այլ ոչ թե՝ դաստիարականությամբ։ Իսկ բիոքիմիան չի փոխվում, մարդ այնպիսին է, ինչպիսին կա »,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ 1988թ-ից որևէ մեկին առիթ չի տվել մտածելու, որ իր խոսքի տերը չի կարող լինել։
«Հարգելի դատարան, Դուք հիշո՞ւմ եք որևէ մի դեպք, որ ես հակասել եմ ինձ, այսօր՝ արել եմ մի հայտարարություն, հաջորդ օրն՝ ուրիշ։ Չկա այդպիսի բան »,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ մինչ այդ պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է , թե ինչ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանն անձնական երաշխավորություն ներկայացրած անձանց հետ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները,որի դեմ պաշտպանական կողը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը։
Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Բացի այդ՝ նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ գտնելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել