ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանական մահակը սպառնում է լրագրողական գործունեությանը, որտեղ են լրագրողական կազմակերպությունները 06/17/2020 22:57 | Վերլուծություններ
Լրագրողները լուսաբանման ենթակա միջոցառումներն ընտրելիս պետք է հաշվի առնեն ոչ թե հանրային շահը, այլ՝ բռնության ենթարկվելու վտանգը։ Այլ խոսքով՝ չպետք է գնան թեժ կետեր լուսաբանելու, եթե կա բռնության գործադրման վտանգ, թեեւ մինչ այս լրագրողներիս առաքելությունը համարում էինք ճիշտ հակառակը՝ ապահովել հասարակության տեղեկացվածությունն ամենաթեժ կետերից՝ հասարակությանը հուզող ամենատարբեր թեմաների վերաբերյալ։
«Լրատվամիջոցների ղեկավարները պետք է խուսափեն, առանց ակնհայտ անհրաժեշտության, իրենց լրագրողներին ուղարկել այնպիսի վայրեր, որտեղ վտանգավոր կուտակումներ կարող են լինել։ Եթե լրատվամիջոցների ղեկավարները կանխատեսում են, որ նմանատիպ իրավիճակների՝ կուտակումների և բռնության կիրառման հավանականություն կա, ապա նրանք պետք է խուսափեն իրենց լրագրողներին ուղարկելու կուտակումների վայրեր»,- «Փաստինֆո»-ին ասել էր Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Այլ խոսքով՝ երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ի մերձակա տարածքում բռնության ենթարկված լրագրողների դատապարտելի միջադեպի մեջ մեղավոր են ոչ միայն կամ ոչ այնքան բռնի ուժ կիրառած ոստիկանները, այլ նաև լրատվամիջոցների ղեկավարները, ովքեր լրագրողներին, արտակարգ դրության պայմաններում գործուղում են թեժ կետեր՝ դեպքի վայրից լուսաբանելու համար տեղի ունեցող իրադարձությունները։
Նկատենք, որ Երևանի մամուլի ակումբի ղեկավարը, գնահատելով երեկ տեղի ունեցած դեպքերը, նկատել էր. «Չեմ կարծում թե այդ գործողությունները հատուկ լրագրողների դեմ էին ուղղված»։
Նկատենք, որ տարիներ առաջ մեր հարգարժան գործընկերոջ գնահատականները նման երեւույթների նկատմամբ բոլորովին այլ էին։
Այսպես օրինակ՝ 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ բռնի ուժ էր կիրառվել նաև լրագրողների նկատմամբ Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտարարություն տարածեցին, որում կոշտ քննադատության ենթարկվեցին իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկանությանը և անձանց, չմոռանալով հիշեցնել, որ լրագրողների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
«Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ որեւէ մեկի, այդ թվում ոստիկանության կողմից լրագրողների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Մենք դատապարտում ենք կիրառված բռնությունները եւ հայտարարում, որ հետամուտ ենք լինելու մեր պահանջների իրականացմանը, այն է՝ հայտնաբերել եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածին համապատասխան պատժել ինչպես ապրիլի 5-ին, այնպես էլ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողների դեմ բռնություններ իրականացրած անձանց եւ փոխհատուցել լրատվամիջոցների կրած վնասները»,- նշված է 2004 թվականի ապրիլի 13-ին տարածված հայտարարության մեջ:
Կամ Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015թ-ի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանական գործողությունների ժամանակ լրագրողների կողմից տուժելը գնահատվեց որպես «աննախադեպ դաժանություն ԶԼՄների ներկայացուցիչների նկատմամբ»՝ պահանջելով քննություն իրավապահ մարմիններից՝ արձանագրելով, որ Ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց` ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու հետեւանքով։ Ոստիկանական գործողությունները դատապարտող հայտարարություն հնչեց նաեւ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանների կողմից կիրառված լայնածավալ գործողություններից հետո, երբ կրկին ոստիկանները փորձելով ցրել ի աջակցություն Սասնա ծռերի իրականացվող հավաքները, վնասվծաքներ էին պատճառել նաեւ լրագրողներին։
Լրագրողական կազմակերպությունները այդ տարիներին արդարացիորեն դատապարտում էին լրագրողների դեմ բռնության դեպքերը՝ փաստելով, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով խոչընդոտվել են լրատվամիջոցների գործունեությունը ու քննադատության թիրախն ուղղված էր իշխանություններին, որոնք պարտավոր էին, բայց չեն ապահովել լրագրողների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։ Նշված հայտարարություններից որեւէ մեկում չհանդիպեցինք ԶԼՄ-ների ղեկավարներին ուղղված հանդիմանություն կամ կոչ՝ չուղարկել լրագրողներին այնտեղ, որտեղ հնարավոր է բռնություն գործադրվի։ Չհանդիպեցինք, որովհետեւ լրագրողների հենց պարտավորությունն ու առաքելությունն է՝ լինել նման վայրերում։ Մինչդեռ այսօր այլ է հռետորաբանությունը։
Ցավոք, լրագրողների և լրագրողական համայնքի նկատմամաբ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բռնի ուժի կիրառման դեպքերը բազմաթիվ են եղել՝ թե նախկինում, թե Նոր Հայաստան կերտել ցանկացող իշխանությունների գործելաոճում, որոնց դրեւորումների նկատմամբ կարծում ենք վերաբերմունքը նույնպես պետք է լինի նույնքան մերժելի։ Դատապարտելով երեկ ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպը, միաժամանակ, հասցեական հարցադրում ենք հնչեցնում՝ ի՞նչ փոխվեց տարիներ շարունակ բռնության ենթարկված լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող լրագրողական կազմակերպությունների որդեգրած քաղաքականության մեջ՝ ինչի՞ց հետո կամ ինչպե՞ս լրագրողին բռնության ենթարկած ոստիկանի արարքում մեղավորության բաժին ստանձնեց նաև լրատվամիջոցի ղեկավարը, կամ՝ էլ որտե՞ղ և ինչպե՞ս իր մասնագիտական պարտականությունն իրականացնի լրագրողը, տաքուկ սենյակներո՞ւմ, թե գրասենյակներում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ