Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   20:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մաին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին:  «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք, արձանագրվել  է 59 հազար 245 մահ և 229 հազար 338 մարդ առողջացել է»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանում ներկայում կա 770 դրական ախտորոշված դեպք, արձանագրվել է 7 մահ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեր երկրում 43 մարդ առողջացել է և 720-ը գտնվում է բուժման փուլում, սակայն նրանց  մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունեն:

«Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է և քաղաքականություն վարելը: Մենք, իհարկե, արդեն ընդունել ենք հակաճգաժամային 9 միջոցառում, որից 5-ն ունի զուտ սոցիալական բնույթ, իսկ 4-ը՝ տնտեսական աջակցության, բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ: Եվ ըստ էության, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք:

Իհարկե, մենք կշարունակենք միջոցառումների մշակումը, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Ըստ էության, կառավարության աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարևոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Մենք այսօր կենտրոնանում ենք հետևյալ խնդիրը լուծելու վրա՝ հենց այն պահից սկսած, երբ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր, խոսքն աշխատատեղերի ստեղծման մասին է: Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել այդ գործիքը՝ աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը: Եվ այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի. առաջին մասը, իհարկե, պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր, ըստ էության, երբեմն իրար հակասող խնդիրներ, առաջինը վարակի հետագա տարածումը կանխելն է կամ վարակի տարածումը հսկողության տակ առնելը, և երկրորդ խնդիրը՝ օր առաջ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի ու ավելի հիմնարկներ և ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, իր հերթին չբերի համաճարակի նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար: Նաև սա է պատճառը, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություներ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որով գործադիրն աշխատում է՝  սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը: Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները և նկատել. «Հայաստանում քրոնիկ կերպով միշտ եղել է կապիտալ ծախսի թերակատարման պրակտիկա, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում: Հետևաբար, տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում: Մենք, ըստ էության, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Մեր հիմնական աշխատանքի ուղղությունները սրանք են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ երկու ուղղությունները լինեն արդյունավետ, որովհետև դրանք նաև փոխկապակցված են իրար հետ: Մեկի արդյունավետությունն, իհարկե, կբարձրացնի նաև մյուսի արդյունավետությունը»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ քննարկման առարկա է նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: «Իհարկե, նաև այդ ծախսերի օպտիմալացման որոշակի խնդիր ենք մեր առաջ դրել այն իմաստով, որ այն նախագծերը, որոնք իրատեսական չեն, դրանց ճիշտ պլանավորման արդյունքում մենք կարող ենք նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականցնել, որոնք ավելի կընդլայնեն մեր տնտեսական ներուժը, աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը և այդպես շարունակ:

Այնուամենայնիվ կարևոր արձանագրումը հետևյալն է. գիտենք, որ արտակարգ սահմանափակումները երկարաձգել ենք 10 օրով, որը լրանում է հաջորդ կիրակի: Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում որքան ճշգրիտ, բարձր, կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ես ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն Պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր այն սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել: Պարզապես չենք կարող չկիրառել: Հակառակ դեպքում՝ դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, ովքեր կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա, իհարկե, ճգնաժամային պահ է, բացառիկ պահ և պահանջում է, որ մենք մեր ուժերն իսկապես կենտրոնացնենք հանրային միասնականության վրա, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք: Եվ սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պիտի օգնի օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշել է վարչապետը:

Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Պատասխանատուները ներկայացրել են այլ ուղղություններով կապիտալ ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ մարզադահլիճների և այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված:

Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ներկայացվել են Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության» ծրագրի, «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Զովունի» ենթակայանների կառուցման ուղղութամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կատարմանը:

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պատասխանատուները ներկայացրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի, Ագարակ-Քաջարան հատվածների կառուցման ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ շինարարական, նախագծանախահաշվային և մրցույթների կազմակերպման ուղղություններով: Զեկուցվել են նաև ընթացքի մեջ գտնվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի, ինչպես նաև Երևանի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերը նշված ծրագրերով շինաշխատանքների հետ կապված մրցույթները հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում և ապահովել դրանց որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:48 04/04/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
14:09 04/04/2020  |  ԿորոնավիրուսԿառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան
11:24 04/04/2020  |  Քաղաքացիական իրավունքՍԴ նախագահն ընդդեմ վարչապետի հայցադիմումը կքննվի մայիսին
20:06 03/04/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը
13:54 03/04/2020  |  ԿորոնավիրուսՎարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին
08:26 03/04/2020  |  ՄամուլԵրբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ․ «Փաստ»
19:59 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
13:29 02/04/2020  |  ԿորոնավիրուսԱյսկերպ շնորհակալություն ենք հայտնում այն գործատուներին, որոնք ի հեճուկս ճգնաժամի աշխատատեղերը չեն կրճատել. Փաշինյան
13:02 02/04/2020  |  ԿորոնավիրուսՅուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն
12:37 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿառավարությունը քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն չունի. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]