ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Բաբայան. Նախընտրական ասֆալտապատում՝ արժեհամակարգը մնացել է նույնը 03/07/2020 13:09 | Մեկնաբանություն
Իրավաբան, Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեում «ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի համահիմնադիր Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրում է.
«Հիշո՞ւմ եք տարիներից հայտնի նախընտրական ասֆալտապատման ժամանակները։ Երբ մոտենում էին ընտրությունները՝ թեկնածուները կամ իշխանությունը սկսում էի ասֆալտապատել իրենց ընտրողների թաղամասերը, փողոցները։
Հանրությունը նույնիսկ կատակում էր, ասելով՝ երբ պիտի գան ընտրությունները, որ մեր փողոցն էլ ասֆալտապատվի։ Կամ՝ էս տարի եթե ասֆալտ չանի ես դրան չեմ ընտրելու։
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր։
Իմ համոզմամբ առնվազն արժեհամակարգային իմաստով ոչինչ չի փոխվել։ «Նախընտրական ասֆալտապատում» օպերացիայի ընթացակարգերը գուցե փոխվել են, բայց արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել։
Վարչապետը նախ մեքենայից ուղիղ ֆեյսբուքյան եթերով խոսում է «ԱՅՈ»-ի ցանցային քարոզչության ֆլեշմոբից, իսկ հաջորդ եթերում, շատ չանցած, նույն աղբյուրով ցույց է տալիս, թե իր վարչապետության ընթացքում ինչքան հաջողված ասֆալտապատում է իրակացվել։ Այնուհետեւ՝ քարոզչական բուկլետների բաժանման ուղիղ եթերին ենք ականատես լինում։
Նախկինում «Նախընտրական ասֆալտապատում» օպերացիայով հաղթող էին այն թեկնածուները, որոնք հարուստ էին, ունեին այնքան փող, որ կարող էին 4 կամ 5 տարին մեկ անձնական միջոցներով (կամ գողացված) իրականացնել լայնամասշտապ ասֆալտապատման աշխատանքներ, այդպիսով ունենալ մեծ առավելություն մրցակիցներից։
Այսօր, ի պաշտոնե, վարչապետը կարող է պետական միջոցների հաշվին իրականացնել ասֆալտապատում, եւ նախընտրական շրջանում այդ աշխատանքը (որն ի դեպ պարտավոր է անել) հրամցնել քարոզչական նպատակներով։ Դրանով ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծելով «Ո'Չ» կողմի համար եւ այդպիսով ունենալ մեծ առավելություն մրցակիցներից։
Իսկ այդ դեպքում ո՞րն է ձեր ու նախկինների տարբերությունը։
Որոշ մարդիկ ինձ կհակադարձեն ասելով, թե բա նախկինում այդպես չէ՞ին անում։ Պատասխանում եմ. անում էին, շատ ավելի վատ բաներ էլ էին անում, հիմա էլ նորե՞րն անեն։
Հենց այսպիսի երեւույթներից ելնելով եմ պնդում, որ արժեքային փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ հեղափոխությունը պարզապես բառ է, որն օգտագործվում է։ Տեղի է ունեցել պարզ արտահերթ իշխանափոխություն։
Իսկ իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ