ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքնաբացարկի միջնորդություն Աննա Դանիբեկյանին. Ալումյանը հղում արեց ԲԴԽ նախագահի խոսքին ու ներկայացրեց վարչապետի խորհրդականների գրառումները 03/03/2020 14:36 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Նախկինում ներկայացված միջնորդությունից հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանք, որը բացառում է Ձեր՝ որպես դատավորի մասնակցությունը սույն քրեական գործին»,- քիչ առաջ դատարանում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը։
Հայկ Ալումյանը հղում արեց 2019 դեկտեմբերի 12-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցին եւ նշեց, որ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ լրագրողի հարցին, ի թիվս այլնի նա նշել է . «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։
«Իշխանությունները, որոնց համար Դուք ցանկալի դատարան ենք հանդիսանում, բազմիցս եւ ամենահստակ ձեւով արտահայտել են իրենց դիրքորոշումներն այն մասին, թե ինչպես են ուզում տեսնել սույն գործի ընթացքը եւ ելքը»,-հայտարարեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց վարչապետը եւ նրա թիմակիցները սկսեցին տարածել եւ մինչեւ այժմ տարածում են այնպիսի տեղեկատվություն, համաձայն որի Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է որպես հանցագործ ։
Փաստաբանը մի շարք օրինակներ բերեց՝ այդ թվում ՀՀ վարչապետի խորհրդականների գրառումներից։ Նա նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանը 2018 թվականին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ու գրել. «Օսմանյան հորդա, դու պիտի փտես բանտում, իսկ քո ընտանիքի ծփացող ու վայելքներով լի կյանքը ընդհատվի»։
«Վարչապետի մեկ այլ խորհրդական՝ Նիկոլայ Բաղդասարյանը՝ մասնագիտությամբ իրավաբան, 2018 թվականին տեղադրել է Քոչարյանի լուսանկարը ու գրել՝
«Ի՞նչն էր իրականում Մարտի 1-ի դեպքերի պատճառը՝ ագահությունը, որը դրդում էր ամեն գնով պահել ապօրինի թալանածը, որն էլ դարձավ 10 զոհի պատճառ», - ներկայացրեց Ալումյանը։
Փաստաբանը հիշատակեց նաև հայտարարությունը, թե . «Ինչի դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի չէ, էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ