Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Պաշտոնյաների պարգեւավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. Ինչպիսի՞ հետեւանքներ կլինեն. «168 ժամ» 02/29/2020   10:00  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «2019թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետեւից, անհասկանալի պարբերականությամբ եւ առանց հիմնավորման վճարվող պարգեւավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Խոշոր չափերի պարգեւավճարների տրամադրման փաստը հանրության շրջանում դրական արձագանքի չէր արժանացել ի սկզբանե, իսկ դժգոհությունն է՛լ ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նմանօրինակ բարձրացումն իրականացվել է վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հիման վրա։ Դա էր փաստում նաեւ «Հետք» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից ուղարկված գրությունը․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին զուգահեռ՝ վարչապետի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վարչապետի անօրինական որոշումը պարզաբանել էր այսպես՝ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգեւատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպես նաեւ սահմանվել են նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգեւատրումների չափեր, որոնց համաձայն՝ նախարարի ամսական աշխատավարձ՝ գումարած պարգեւավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը` 1 միլիոն դրամ, մարզպետներինը` 900 հազար դրամ: Այսինքն՝ փաստացի այդ որոշմամբ վարչապետի կողմից գործածության մեջ դրվեց պարգեւատրումների նոր համակարգ։

Վստահ ենք, որ ուշադիր ընթերցողի աչքից չվրիպեց «անօրինական որոշում» բառակապակցությունը։ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարգեւատրումը բնորոշվում է՝ որպես միանվագ վճար, որը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ/կամ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն՝ օրենքով պարգեւավճարը չի դիտարկվում՝ որպես պարբերական վճարում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար, այլ դիտարկվում է՝ որպես աշխատանքի արդյունքի գնահատման եւ պետական ծառայողների խրախուսման բացառիկ միջոց, որի ստանալն ուղղակիորեն պայմանավորվում է որոշակի բացառիկ հանգամանքներով՝ լինի դա ծառայողական գործունեության գնահատում, որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքի կատարում։

Մինչդեռ, պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից եւ դրանց ի պատասխան արված պաշտոնական պարզաբանումներից նկատում ենք օրենքին հակասող դինամիկա, այն է՝ պարգեւավճարներ տրվում են յուրաքանչյուր ամիս։ Ստացվում է, որ պարգեւավճարը հավասարեցվել է աշխատավարձի արհեստական բարձրացմանը։

Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը՝ մինչեւ 2020թ. փետրվարի 1-ը գործող խմբագրությամբ, սահմանում էր, որ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պաշտոնատար անձին պարգեւատրում կարող է տրվել տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Մինչդեռ միայն 2019թ. նախարարներն առնվազն 4 անգամ ստացել են պարգեւատրում: Այսինքն՝ պետական ծառայողների պարագայում օրենքը պարգեւավճարի հիմքում դրել է այն ճիշտ տրամաբանությունը, որ պարգեւավճար տրվում է  որակյալ աշխատանքի եւ/կամ հատուկ առաջադրանքի կատարման դիմաց՝ որպես բացառիկ խրախուսական միջոց, եւ ոչ թե՝ որպես ամենամսյա վճարում։

Վարչապետի որոշմամբ պարգեւատրումային այս նոր համակարգի սահմանումը հանգեցնում է լուրջ հետեւանքների, քանի որ այդ համակարգը նախատեսվում է ապագայի բոլոր իրավիճակների համար՝ անկախ պետական ծառայողի գործունեության գնահատման արդյունքներից։ Չէ՞ որ, օբյեկտիվորեն, վարչապետը նախապես չի կարող կանխատեսել, թե արդյո՞ք կոնկրետ նախարարը կամ փոխնախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա ապագա ամիսներին ինչպես են կատարելու իրենց աշխատանքը, կատարելո՞ւ են արդյոք հատուկ առաջադրանք, որպեսզի ըստ այդմ էլ վերջիններիս համար սահմանվի պարգեւավճար:

Այս ամենից հետո ավելորդ է խոսել, թե ինչու վարչապետ Փաշինյանի կողմից այդ գործընթացն իրականացվել է գաղտնի ընթացակարգով, քանի որ նման որոշման իրականացումը չի տեղավորվում օրենքի ոչ մի դրույթի մեջ՝ այն չի պարունակում պետական, ծառայողական, բանկային եւ առեւտրային գաղտնիք, այն չի պարունակում այնպիսի տեղեկություն, որի տարածումը կհանգեցնի ծանր հետեւանքների առաջացմանը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար եւ, որ ամենակարեւորն է, նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձի հաշվարկման կարգը եւ անհրաժեշտ տվյալները սահմանված են օրենքով եւ հասանելի են բոլորի համար։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց փաստացի աշխատավարձի բարձրացումը հասարակությունից թաքցնելը եւ ողջ գործընթացն անօրինական ճանապարհով իրականացնելը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանության մակարդակով պետական բյուջեից «օրինականացված» եւ պարբերական յուրացման մեխանիզմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 29.02.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:55 28/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է վկաներին հարցաքննել տեսակապի միջոցով
09:59 20/02/2020  |  ՄամուլՀանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել . «Հրապարակ»
09:33 18/02/2020  |  ՄամուլԻնչու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին մեկուսացրել քարոզարշավից. Մանրամասներ. «Ժողովուրդ»
17:13 17/02/2020  |  Քաղաքական«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել
10:50 14/02/2020  |  ՄամուլՀերթական «շուստրիությունը». իմքայլականները ժողովրդից «այո» պոկելու նոր պլան են մշակել. «Իրավունք»
10:05 13/02/2020  |  ՄամուլԽժդժություննե՞ր. «Իմ քայլի»-ից պարբերաբար հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ. «Փաստ»
13:20 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են սահմանել խնամակալության նպաստ
17:00 07/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վանաձորի տարեցների տան» բնակիչներին մատուցվում է ատամնաբուժական ծառայություն
08:21 07/02/2020  |  Մամուլ«Հետքայլի տեղ չունենք` за нами Москва». «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են․ «Իրատես»
15:20 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» չի պատրաստվում հանրաքվեից առաջ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ստանալ ՍԴ եզրակացությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]