ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրանիկ Քոչարյանը հոգեբաններից ակնկալում է ստանալ 18 տարեկանների սթրեսոգեն վիճակի մասին վերլուծություն 02/28/2020 14:05 | ԼՐԱՀՈՍ
Ես հանդիպում եմ հոգեբանների հետ և խնդրել եմ, որպեսզի պատրաստեն 18 տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ իրենք անցնում են ծառայության, և այդ վիճակի գնահատականը, որպեսզի ծրագիր մշակենք ու բանակի ղեկավարության հետ քննարկենք ծառայության բնույթը, էությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց՝ պետք է հասնել նրան, որ ոչ միայն զինված ուժերում ինքնասպանության դեպքեր չլինեն, այլև, եթե ԶՈՒ զորակոչված լինեն առողջական խնդիր ունեցող երեխաներ, ապա նրանք բանակից պետք է զորացրվեն ավելի առողջ, քանի զորակոչվել էին։
«Ընտանիքներ կան, որ այդ խնդիրները չեն կարողանում լուծել իրենց երեխաների համար, զորակոչվելուց հետո պետությունն ու զինված ուժերը պետք է հոգատարությամբ, տարբեր մոտեցումներով առողջացնեն այդ երեխային։ Բանակից զորացրվածը պետք է զորացրվի մեկ մակարդակ բարձր՝ իր մտավոր կարողությունների առումով»,-ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով ժողովրդական խոսքերին «թող գնա բանակ, տղամարդ հետ գա», պատգամավորն ասաց, որ հիմա ոչ միայն որպես տղամարդ պետք է բանակից հետ գան, այլև որպես հպարտ քաղաքացի։
«Բանակը պետք է միայն չհաղթի բարդությունները, բանակի ղեկավարությունը պետք է անտեսված կամ ոչնչացված չլինի, պետք է միշտ հպարտ, առանցքային կեցվածքով լինի»,-շեշտեց Քոչարյանը։
Նա նաև հայտնեց, որ հնարավոր է ստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի բանակում բարեփոխումների ողջ փաթեթը։
«Դրանում առաջնահերթ լինելու է զորակոչիկների սթրեսոգեն վիճակը ծառայության ընթացքում։ Այդ տարիքային խմբի երիտասարդ տղաների մոտ ֆիզիոլոգիական փոփոխություններ են լինում և դա նաև հոգեբանական խնդիրներ է առաջացնում»,-ընդգծեց Քոչարյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/16/2024 08:31 Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:28 Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:25 Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուցակցություններից որեւէ մեկի անդամ․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:21 Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:18 Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:14 Միլիարդներ՝ նորաստեղծ ՊՈԱԿ-ի համար․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:10 Միրզոյանը չի հաղթահարում վախերը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
- 03/18/2024 12:34 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
- 03/17/2024 21:35 Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 8 հեկտար խոտածածկույթ
- 03/17/2024 17:27 Մարզերում տեղադրված արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն բռնել են.shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին