ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքը պետք է սարսափի, որ ես անպայման լսելու եմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին. Քոչարյան 12/19/2019 16:13 | ԼՐԱՀՈՍ
Մենք 2008 թվականից հետո հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում, նաև որպես ընկեր և ընդհանուր ընկերը պետք է լինի կա՛մ իմ ընկերը, կա՛մ իր ընկերը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանն այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանն ընդհանուր ընկերոջ միջոցով զգուշացրել է նրան՝ լքել երկիրը։
Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ Ռուբեն Հայրապետյանի ընկերը Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցներն են, իսկ իր ընկերները միշտ եղել են հստակ քաղաքական դաշտում. «Ես 1991 թվականից եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա անձ և պարզվեց, որ Ռուբեն Հայրապետյանը շատ է ձգտել ունենալ նման կառույցների ղեկավար կազմի հետ որոշակի հարաբերություններ։ Հարցին՝ արդյոք նա պաշտոնի համար է իր հետ ընկերություն արել, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իր վերջին պահվածքը դրա մասին է խոսում։ Ես կարող եմ ենթադրություն անել՝ այս անիմաստ խառնակչությունն ինչ նպատակ ուներ։ Իմ ֆեյսբուքյան գրառման մեջ այդ ինչուների պատասխանը պարզ գրված է։ Ռուբեն Հայրապետյանը խոսել է քաղաքական այլ մարդկանց ուրանալու-չուրանալու մասին։ Ես կարծում եմ Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ կարող է նման հարցերի շուրջ խոսել։
Ինչ վերաբերում է ուրանալ-չուրանալուն, ես Վազգեն Մանուկյանի կառավարության ժամանակ զբաղեցրել եմ Ներքին գործերի նախարարի տեղակալի, հետ առաջին տեղակալի, դրանից հետո շարունակել եմ զբաղեցնել ՊՆ առաջին տեղակալի պաշտոնները, իսկ թե Վազգեն Մանուկյանին ով է ուրացել, թող իրենք մտածեն, որովհետև Վազգեն Մանուկյանի ուրացման պրոցեսը սկսել է հենց ինքը՝ Վազգեն Մանուկյանը։ Նա է առաջինը ինքն իրեն ուրացել, երբ Սերժ Սարգսյանն իրեն վիրավորում էր, ինքը շարունակում էր Սերժ Սարգսյանի հետ համագործակցել։ Անդրանիկ Քոչարյանը չի կարող լինել այդ պրոցեսի մեջ լինել այն քաղաքական համակարգում, որտեղ իրենք ուրանում են իրենց քաղաքական անցյալը»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը նշել է՝ Անդրանիկ Քոչարյանը բազմաթիվ մարդկանց հետ հաց է կիսել, պատառներ է կիսել, սակայն այդ ամենը մոռացել է, Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Հաց ձեր հետ էլ ենք կիսել, մյուսների հետ էլ ենք կիսել։ Հաց կիսելը քաղաքական կատեգորիա՞ է։ Իր հետ ոչ միայն կիսել ենք, այլև ընտանիքներով ենք մտերիմ եղել, մեր ընտանիքները միասին են մեծացել մինչև 2008 թվականը։ Այնպես, որ այստեղ քննարկելու թեմա չկա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ բացառելով Ռուբեն Հայրապետյանի հետ որևէ խոսակցություն ունենալու հավանականությունը։ Նա ընդգծեց՝ նախկին ընկերները խոսալու թեմա չեն կարող ունենալ։
«Հայրապետյանը հիմա Սերժ Սարգսյանի մոտ երևի անվտանգության մարմիններում է աշխատում և այնտեղից է սնվում՝ իր դարակազմիկ գաղափարներն ինչպես սփռի հաղորդումների ժամանակ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե սարսափում է, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է քննի Ապրիլյան հանձնաժողովի հետ կապված հարցերը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինքը պետք է սարսափի, որ ես անպայման լսելու եմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին։ Ռուբեն Հայրապետյանի խարդավանքների ամբողջ հիմքում դրված է՝ ինչպես անել, որ արժեզրկեն այն գործընթացը, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովն իրականացնում է և հասնելու է իր նպատակին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ