ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պլագիատ, պլագիատ մինչև վերջ 02/26/2020 20:37 | Վերլուծություններ
«Այո»-ի շտաբի հայտարարած քարոզչական բրենդինգի բաց մրցույթն, ըստ էության կարելի է համարել ոչ պրոֆեսիոնալ, քանի որ տվյալ մրցույթի ժյուրիի կազմում չեն եղել այնպիսի մասնագետներ, որ կկարողանային զանազանել պլագիատն իսկականից:
Չգիտեմ, թե ովքեր են եղել ընտրողները, սակայն, այն, որ նրանց շարժիչ ուժը, գաղափարական ավագանին կամ ծերակույտը 90-ականների սերունդն է, ակնհայտ է: Դա հենց սկզբից ենք ասել, երբ Փաշինյանը դեռ բավական կտրուկ փորձում էր իրեն զատել Տեր-Պետրոսյանից: Հիմա, կարծում եմ, նրա երկրպագուներից շատերի համար պիտի հստակ լինի, որ ներքին կյանքում նա տեղ-տեղ փորձում է նմանակել Վանոյին, իսկ արտաքին քաղաքականության մեջ, Արցախի հարցում՝ Լ.Տեր-Պետրոսյանին:
Եվ ընդհանրապես, սկսած՝ հիմնից, վերջացրած խնդրո առարկա մրցութային «հաղթողից» դեժավյու է՝ երեսնամյա վաղեմության: Եվ գիտակցաբար, և՛ ենթագիտակցաբար 90-ականները ձգում են: Ահավասիկ՝ հաղթող լոգոն 1991 թվականի Անկախության հանրաքվեի լոգոյի նշանային կրկնությունն է՝ 3 միլիոն դրամ արժողությամբ:
Իսկ ընդհանրապես, իշխանության կազմակերպած մրցույթները՝ վերաբերվեն Անկախության օրվան, Երևանի տոնին, Քաղաքացու օրվան թե՝ «Ոսկե ծիրան» փառատոնին՝ միշտ նույն ոճն ու դեմքերն են հաղթում, իշխում է տնավարությունը, մենքմերոնցով վիճակը և մեծ հաշվով՝ անճաշակությունը: Կամաց-կամաց մշակույթի մարդիկ այս ամենը հասկանում են, արձագանքում և փոշմանում, որ հավատացել ու մասնակցել են…
Այդ մասին է փաստում ՖԲ սոցիալական ցանցում ծավալված՝ նկարիչների ու դիզայներների քննարկումն ու անդրադարձը: Ըստ ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի՝ այս մրցույթը վիրավորանք է բոլոր նկարիչների հասցեին:
Գրաֆիկ, գեղագիր Ռուբեն Մալայանն իր ՖԲ էջում գրել է. «ՔՊ-ն ապտակ տվեց բոլոր քիչ թե շատ գործից հասկացող դիզայներներին: Սա իսկապես ցավոտ ապտակ էր, որ դեռ երկար է հիշվելու: Այս մրցույթը նորից ապացուցեց, որ մրցույթներին մեր պետությունում (մինչ 2018 և 2018-ից հետո) մասնակցելն ուղղակի անիմաստ է: Ու ցավն այն է, որ այսպիսի անգրագետ մոտեցումով լեգիտիմացվում է պրիմիտիվ, բովանդակությունից զուրկ վիզուալ «մշակույթ»: Հիշեք` ինչ կցանեք այն էլ կհնձեք: Իսկ ցանում եք տգիտություն»:
ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանն էլ, ով, ի դեպ, 1991-ի հանրաքվեի գեղ. ձևավորողն է եղել, գործընկերոջ դիրքորոշմանը համամիտ լինելով գտնում է, որ՝ «այս մրցույթում հաղթանակել է անճաշակությունը, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությունը և մեջ-մեջ անելը»:
Նկարիչ-դիզայներների ընդհանրական տրամադրությունը հուսահատությունն է, որն արտահայտված է Մալումյանի մեկնաբանության մեջ. ՝«Ասեմ, որ երբեք չեմ մասնակցել քանի որ համոզված եմ եղել, որ անիմաստ է, այս անգամ ես միամտորեն մտածեցի, որ գուցէ մի բան փոխված լինի, գոնե հույս ունեյի: Not gonna happen again».
Հեղինակ՝ Մ.Մ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել