Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում

Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020   19:37  |  ԼՐԱՀՈՍ

Խոսքի եւ մամուլի ազատությանը նոր փորձություն է սպասվում։  Քրեական օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը, կարող է ազատ խոսքի գլխին կախված  նոր մահակ դառնալ ։

Մասնավորապես, նախագիծն առաջարկում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ,  սուտ մատնություն կարող է համարվել  ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն տալը, այլեւ նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը  ԶԼՄ-ներում։

Մասնագետներն ահազանգում են՝ սա ուղղակիորեն կարող է հակադրվել խոսքի եւ մամուլի ազատությանը, ինչը սահմանադրորեն երաշխավորված է։

ՓՊ-ում ձեւավորված աշխատանքային խմբի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շեշտեց՝ առաջարկվող կարգավորումը հետընթաց է եւ խիստ վտանգավոր։

«Ի տարբերություն գործող կարգավորման, որով սուտ մատնություն է համարվում  հանցագործության մասին տեղեկատվությունը, եթե անձը գիտակցել է, որ այդ տեղեկությունները սուտ են՝ իրականությանը չեն համապատասխանում, նախագծում այս հանցակազմի  դաշտը ընդլայնվել է եւ սուտ մատնություն է համարվում ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը։ Այս լրացումը մտահոգիչ է, որովհետեւ գիտենք, որ  ԶԼՄ-ները իրենց տեղեկատվության աղբյուրը շատ դեպքերում չեն ցանկանում բացահայտել եւ տեղեկատվությունը ստանում են կոնկրետ  աղբյուրից։ Բնականաբար, նույնիսկ ամենաբարեխիղճ լրատվամիջոցի պարագայում կարող է լինել տեղեկատվություն, որը  ԶԼՄ-ն հնարավորություն չունենա ստուգել եւ չի բացառվում, որ աղբյուրը կարող  սխալվել կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն փոխանցել ԶԼՄ-ին եւ խնդիրն այն է, որ այդ տեղեկատվությունը  հերքվելու պայմաններում քրեական հետապնդմամբ թիրախավորվում է կոնկրետ լրագրողը »,-ասաց Արմինե Ֆանյանը։

Մասնագետը շեշտում է՝ մտահոգությունը կապված չէ  հնարավոր անբարեխիղճ դեպքեր հետ։

«Նախկինում տեղեկատվությունը սուտ մատնություն էր համարվում այն դեպքում, երբ հասցեավորված էր քրեական  հետապնդում իրականացնող մարմիններին, իսկ այս առաջարկվող կարգավորումը դառնում է այս կամ այն լրատվամիջոցին պատժելու զորեղ գործիք ցանկացած իշխանության համար»,-ահազանգում է Արմինե Ֆանյանը։

Մասնագետը շեշտում է՝  մամուլի ազատությունը երաշխավորում է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքը երաշխավորում է լրագրողի տեղեկատվության  աղբյուրի գաղտնիությունը։  Ընդ որում, երաշխիքն այնքան բարձր է, որ լրատվամիջոցը միայն դատարանի որոշմամբ  է պարտավոր հրապարակել աղբյուրը, այն էլ, այն դեպքում,  եթե խոսքը վերաբերում է ծանր կամ  առանձնապես ծանր հանցագործություններին եւ դեպքն այնպիսին է, որ դ աղբյուրի բացահայտումը ստորադասվում է հանցագործության բացահայտման շահին։

«Ստացվում է, որ մի կողմից երաշխավորվում է  մամուլի ազատությունը, երաշխավորվում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը, մյուս կողմից, ԶԼՄ-ն ամեն անգամ տեղեկատվութունը հրապարակելիս կարող է երկյուղել, որ հանկարծ քրեական պատասխանատվության հարց չառաջանա»,-ընդգծեց մասնագետը։

Արմինե Ֆանյանն ասում է՝ ամենաիդեալական իրավիճակում պետք է հիմնավորվի ԶԼՄ-ի մեղքը առ այն, որ նա իսկապես իմացել է, որ իր կողմից հրապարակվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, բայց մասնագետի խոսքով, առկա իրողությունների պայմաններում, խնդիրը  այդ բարձր չափանիշների ներք բացարձակ կերպով չեն կարող դիտարկել։

Նշենք, որ նախագծով պատիժ է սահմանվում տուգանքից մինչեւ ազատազրկում ընդհուպ մինչեւ 5 տարի ժամկետով՝ կախված ծանրացուցիչ հանգամանքներից։

Փաստաբանների պալատում ստեղծված աշխատանքային խումը արդեն հանդես է եկել նախագծի վերաբերյալ համապատասխան առարկություններով ու առաջարկություններով՝ ներառյալ նաեւ սուտ մատնության հոդվածը։

Աշխատանքային խումբն արդարադատության նախարարության առաջարկում է հրաժարվել  ԶԼՄ-ների մասով հոդվածը լրացնելուց կամ վերաձեւակերպել այն այնպես, որ մամուլի ազատությունն անխոցելի լինի։

«Մամուլի ազատությունը որեւէ կերպ սահմանափակելու հնարավորությունը պետք է բացառվի։ Ռիսկը ընդգծված է ցանկացած իշխանության պարագայում եւ բնականաբար, եթե առկա է քրեական հետապնդման գործիքը, ավելի հեշտ է լինելու լռեցնել  այս կամ այն լրատվամիջոցին»,-շեշտում է Արմինե Ֆանյանը։

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:18 10/09/2019  |  Քրեական խրոնիկոն23-ամյա աղջկան մեղադրում են քննիչի նկատմամբ սուտ մատնություն անելու մեջ
13:38 20/04/2019  |  ԼՐԱՀՈՍՕրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան
12:34 20/02/2019  |  ԼՐԱՀՈՍԲազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան
11:11 06/02/2019  |  Քրեական խրոնիկոնՀամագյուղացուն վատություն անելու համար իրավապահներին ասել էր, թե իրեն դանակահարել են
12:43 08/08/2017  |  Քրեական խրոնիկոնՍուտ մատնության դեպքերը կրկին աճել են. ՀՔԾ
13:48 13/06/2017  |  Քրեական խրոնիկոնԿտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
14:14 03/05/2017  |  Քրեական խրոնիկոն2 հոգու մեղադրանք է առաջադրվել քննիչների նկատմամբ սուտ մատնություն անելու համար
17:50 30/12/2016  |  Քրեական խրոնիկոնԵվս չորս սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական հանցագործություններ կատարելու մեջ
15:18 26/12/2016Վկան դատարանում սուտ մատնություն է կատարել քննիչի դեմ. ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ
15:54 17/12/2016  |  ՎերլուծություններՉգործած հանցանքի մեջ մեղադրելը՝ սուտ մատնությունը, քրեորեն հետապնդելի է՝ նաև ամբաստանյալների համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]