ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չգործած հանցանքի մեջ մեղադրելը՝ սուտ մատնությունը, քրեորեն հետապնդելի է՝ նաև ամբաստանյալների համար 12/17/2016 15:54 | Վերլուծություններ
Հայաստանի իրականության մեջ լայն տարածում են ստացել սուտ մատնության դեպքերը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց դեմ: Այդ կարգի դեպքերի աճն, ըստ ամենայնի, կապված է իրավագիտակցության ցածր մակարդակի և որոշ իմաստով սխալ պատկերացումների հետ: Զրպարտությունների ճիրաններից զերծ չեն մնում նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցները այն տարբերության, որ տվյալ դեպքում ոչ միայն կոնկրետ աշխատակցի հեղինակություն է պախարակվում, այլեւ ստվերվում է մի ամբողջ գերատեսչության աշխատանքը եւ տեւական ժամանակ է պետք լինում ապացուցելու, որ տեղի ունեցածը զրպարտություն է եւ մածունն իրականում սպիտակ է։
Օրերս ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ սուտ մատնության ճիրաններում էր հայտնվել անգամ ԱԱԾ օպերատիվ աշխատողը, ում դեմ քաղաքացի կեղծ տեղեկություններ էր հայտնել, թե իբր նա առանց իր իմացության, իր անվամբ կազմել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հաղորդում ու բացատրություն տալու մասին կեղծ արձանագրություններ այն մասին, թե, իբր, Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակիցն ընտանեկան նպաստ նշանակելիս, փաստաթղթերի ձևակերպման համար իրենից պահանջել և ստացել է 60.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, սակայն, ցույց էր տվել, որ քաղաքացու անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից, այսինքն՝ ապացուցվել էր, որ քաղաքացին հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակցին:
Հանցադեպի բացակայության հիմքով ԱԱԾ-ը աշխատակիցը ազատվել էր քրեական հետապնդումից, իսկ քաղաքացու դեմ, ընդհակառակը, սուտ մատնության մեղադրանք էր առաջադրվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնությունը, հանցագործակցության մասին սուտ մատնություն է, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած կեղծ է: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իսկ արարքը հոդվածի երկրորդ մասով որակվելու դեպքում, այն է՝
եթե արարքը
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով,
նախատեսվում է ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Պաշտոնատար անձանց մեղադրելով՝ սուտ մատնության դեպքերի աճի հետ են կապված այսօրինակ գործերը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության մեկը մյուսին հաջորդող, իրազեկող հայտարարությունները.
«Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով և կոչ արել զերծ մնալ հանցագործության մասին կեղծ հաղորդումներ ներկայացնելուց»:
ՀՔԾ-ն անգամ ներկայացրել է համապատասխան վիճակագրություն՝ 07.11.2016թ. դրությամբ՝ սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում են 40 քրեական գործեր, որոնցից 18-ի նախաքննությունն արդեն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:
Հարկ է նշել, որ սուտ մատնության դեպքեր ի հայտ են եկել այլ գործերով դատաքննության ընթացքում ևս՝ ամբաստանյալը մեղադրել է, ասենք, քննիչին, չգործած հանցանքի, այն է՝ սուտ մատնության մեջ: Չի բացառվում, որ ամբաստանյալներից ոմանք շփոթում են սուտ մատնությունը սուտ ցուցմունք տալու իրավունքի հետ՝ վերջինի համար ամբաստանյալը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Իհարկե՝ մեծադրյալը կարող սուտ ցուցմունք տալ եւ չպատժվել դրա համար, սակայն դա չի նշանակում, որ կարող է նաեւ սուտ մատնություն անել եւ մեկ ուրիշին մեղադրել հանցագործության մեջ, քանզի դա արդեն քրեորեն պատժելի է։
Որոշակի շփոթության մեջ են նաև վկաները՝ նրանք, ի տարբերություն ամբաստանյալների, պարտավոր են տալ ճիշտ ցուցմունք, իրավունք չունեն հրաժարվել կամ խուսափել ցուցմունք տալուց:
Իհարկե, այստեղ ևս բացառություն կա: Անձի ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը ամրագրող ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ