ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լարիսա Մինասյանը, այսպես կոչված, հեղափոխությունից հետո ասել է, որ իրենք եւս մասնակցել են քաղաքական գործընթացներին. Հայկ Նահապետյան 01/29/2020 21:07 | ԼՐԱՀՈՍ
«Լարիսա Մինասյանը այսպես կոչված հեղափոխությունից հետո ժամանակին ասել է, որ իրենք եւս մասնակցել են քաղաքական գործընթացներին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»- ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հայտարարություններին, որոնք նա արել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Նշենք, որ Լարիսա Մինասյանը Հայաստանի նախկին իշխանություններին անվանել է «կոռումպացված ռեժիմ»։ Լարիսա Մինասյանը նաեւ հայտարարել է, որ իրենց հնարավորությունները փոփոխություններ անելու, փոփոխություն պահանջելու իրենց հնարավորությունները «որեւիցե ոչ ժողովրդավար, ավտորիտար, համակարգի հանդեպ համարյա բացարձակ կոնտրոլ ունեցող կառավարման դեպքում» զրոյին մոտ էին։ Նա նաեւ ասել է, որ «ռեւանշը անհնար է» ժողովրդավարական երկրում, որտեղ քաղհասարակության պահանջը մեկ միլիոնի պահանջ է դարձել։ Դիմելով լրագրողներին, Լարիսա Մինասյանը կոչ է արել «չներգրավվել այդ՝ իսկապես, հակահայկական, հակապետական գործունեության մեջ» ու նշել, որ հասարակության շրջանում իրենց նկատմամբ թշնամանք ու վախ է սերմանվում։
Հայկ Նահապետյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ հասարակական կազմակերպությունը հասարակական ոլորտում որոշակի խնդիրների լուծումներ է տալիս, իսկ քաղաքական գործունեություն ծավալելու համար այլ կազմակերպություն են ստեղծում՝ հասարակական –քաղաքական կառույցներ։ «Ինքը հասարակական կազմակերպության ղեկավար է, բայց այն , ինչի մասին խոսում է, քաղաքական գնահատական է ։ Հարց՝ հասարակական գործունեության ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող անձինք եւ իրենց փորձագետները, երբ տալիս են քաղաքական գնահատականներ, այո, իրենք այսպես, թե այնպես ներգրավվո՞ւմ են քաղաքական գործընթացներին։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը տարիներ շարունակ քողարկվելով հասարակական գործունեության տակ իրականում զբաղվել է քաղաքական գործունեությամբ, դրա մասին նույն Լարիսա Մինասյանը անցյալ տարի բարձրաձայնեց, երբ ասաց, որ իրենք օգնել են հեղափոխության հաղթանակին։ Հեղափոխության հաղթանակը քաղաքական գործընթաց է»,-շեշտեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետն բացատրեց՝ հեղափոխությունը այլ երկրի կամ երկրների դաշինքի կողմից տվյալ երկրի ներքաղաքական գործընթացներին քողարկված ձեւով մասնակցությունն է, որի նպատակն է կամ արյունով կամ անարյուն իշխանափոխությունը։ «Այն , ինչ կատարվում է ՀՀ-ում, ես դրա մասին բազմիցս ասել եմ, դա այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված հատուկ օպերացիա է, որը 2 անգամ եղել է մեր հարեւան Վրաստանում, 2 անգամ եղել է Ուկրաինայում, հետխորհրդային տարածքի բազում երկրներում, այնպես, որ դա նորություն չէ»,-կարծում է Նահապետյանը։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը, Հայկ Նահապետյանի խոսքով, տարիներ շարունակ նախապատրաստել է ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացը. «Դուք ուշադրություն դարձրեք՝ կառավարությունում բարձրաստիճան անձինք, կառավարության անդամները, նախարարների տեղակալները, այլ կառույցների ղեկավարները հիմնականում անցել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ Սորոսի ֆոնդի կադրային բազայով։ Այսինքն, ինքը մասնակցելով այսպես կոչված հեղափոխությանը, ստանում է այն պտուղները, որի համար տարիներ շարունակ՝ սկսած 1997 թվականից գործունեություն է ծառայել ՀՀ-ում։ «Իրենք սպասարկում են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ռեզիդենտ կառույցին ԱՄՆ-ում։ Դա շատ պարզ է»։
Վերլուծաբանն առաջարկում է ՀՀ վարչապետին գնահատել, թե ինչու է այդ կազմակերպությունը փակվել Հունգարիայում, Իսրայելում եւ Ռուսաստանում Հայկ Նահապետյանը՝ հիշեցնելով, որ Հունգարիան Ջորջ Սորոսի հայրենիքն է։
Լուսանկարում՝ Լարիսա Մինասյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել