ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ խորհուրդներ կտա վարչապետին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը 12/19/2019 17:51 | Վերլուծություններ
«Ստյոպա Սաֆարյանը Հանրային Խորհրդի նախագահի ամենաանաչառ թեկնածուն չէ»՝ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի նախօրեին արված հայտարարությունը հաջորդել էր Սաֆարյանի հնարավոր նշանակման մասին տեղեկատվությանը: Իսկ այսօր արդեն կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց Հանրային խորհրդի երկրորդ նախագահ Ստեփան Սաֆարյանին, որը շնորհակալություն հայտնելով խոստացավ ծառայել ի շահ Հայաստանի և ի շահ Արցախի հանրապետությունների:
Այս ընդհանրական և պրոցեդուրային հայտարարություններից անդին, շատ հետաքրքիր է, թե այնուամենայնիվ, որպես խորհրդատվական մարմնի ղեկավար ի՞նչ խորհուրդներ պիտի տա վարչապետին Ստյոպա Սաֆարյանը: Այն նույն Սաֆարյան Ստյոպան, որը մինչ օրս ուղղակի իմաստով եղել է ի սկզբանե ներկա իշխանության կողմից սևերի ու սպիտակների բաժանած հասարակությունը ավելի բևեռացնելու, առկա ատելության մթնոլորտն ավելի խորացնելու առաջամարտիկը: Իր այդ դերը կատարելիս նա չի խորշել անգամ ամենատգեղ որակումներից, գռեհկաբանություններից և հայհոյանքներից: Ընդ որում, և՛ քաղաքական ուժերի հանդեպ, և լրատվամիջոցների ներկայացուցիչների: ՈՒ այդ ամենն արվել է հրապարակայնորեն, ցուցադրաբար, ի տես իշխանության: Ըստ ամենայնի, նաև իշխանությանը հաճոյանալու համար, քանի որ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» մոտիվացիայով վարչապետի յուրաքանչյուր հրապարակային ելույթից հետո Ստեփան Սաֆարյանը բուռն ոգևորության նոպաներ էր ունենում: Ի դեպ, նրա նոպաները ոչ միայն տարածվում էին ընդդիմադիր դաշտի գործիչների, այլև կոնկրետ լրատվամիջոցների և լրագրողների վրա:
Եվ որքան էլ այսօր նա փորձի հանրային խորհրդի նախագահի դիրքից ամպագոռգոռ խոսքեր ասել, ինքը կշարունակի մնալ այն նույն Ստյոպա Սաֆարյանը, որը «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար որպես արգելել էր մի շարք լրատվամիջոցների մասնակցությունը հոկտեմբերի 27-ի հետ կապված իր կազմակերպած միջոցառմանը: Միջոցառման նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում, մասնավորապես, նշել էր, թե՝ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու:
Ավելին, լրագրողներին էլ, որ վերը նշված միջոցառմանը գնացել էին, վիրավորել էր, խոչընդոտել նրանց աշխատանքը: Ի դեպ, այս փաստով այն ժամանակ լրագրողը դիմել էր հենց Հանրային խորհուրդ՝ խնդրելով, որ գնահատական տրվի ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանի վարքագծին ու էթիկայի բոլոր կանոնները ոտնահարող պահվածքին, որը կոնկրետ դեպք լինելով՝ միտված է հասարակության մեջ ատելության մթնոլորտը խորացնելուն:
Գնահատական, բնականաբար տրվել էր՝ այն համատեքստում, որ Ս. Սաֆարյանի արարքը ոչ միայն բարոյաէթիկական նորմերի դեմ է, ոչ կոռեկտ և ոչ տղամարդկային այլև անհավասարակշիռ է և խոսքի իրավունքի դեմ:
Հիմա, եթե այս որակական հատկանիշներն ունեցող մարդուց է երկրի վարչապետը խորհրդատվություն ակնկալում, վիճակը, մեղմ ասած, ողբերգական է:
Հավելենք նաև, որ ՍտյոպաՍաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ լինելով Մարտի մեկի գործով իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, տարիներ շարունակ է զբաղված հասարակությունը բաժանելու, բևեռացնելու գործով և այսօր էլ նույնը շարունակում է դատարանում՝ խորացնելով ատելության մթնոլորտը:
Մի խոսքով, «բաժանիր, որ տիրես» կարգախոսի հանգույն գործելու խորհուրդ, հաստատապես կտա Ստյոպա Սաֆարյանը վարչապետին: Ի դեպ, այս սկզբունքն առանց այդ է; Փաշինյանին խորթ չէ, ուղղակի քույր ու եղբայր Սաֆարյանները հիմա առավել մոտիվացված, շահագրգիռ կերպով կլծվեն իրենց գործին:
Փաստացի, տարիներ շարունակ գրանտային ծրագրերից սնվող և ուղղակիորեն իրեն ֆինանսավորող կազմակերպությունների շահերը սպասարկող Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել՝ փոխարինելով Երրորդ հանրապետության խարսխային գործիչներից մեկին՝ Վազգեն Մանուկյանին:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ