ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստյոպա Սաֆարյանը Հանրային Խորհրդի նախագահի ամենաանաչառ թեկնածուն չէ. Լարիսա Ալավերդյան 12/18/2019 16:20 | ԼՐԱՀՈՍ
Ստյոպա Սաֆարյանի Հանրային Խորհրդի նախագահի ամենաանաչառ թեկնածուն չէ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նախ, տիկին Ալավերդյանը ասաց, որ համաձայն չէ իշխանական թեւից հնչեցված այն թեզի հետ, թե ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի գործունեությունը Խորհրդում քաղաքական էր:
«Օրենքում որեւէ խոսք չկա , որ ՀԽ նախագահը չի կարող լինել քաղաքական գործիչ, այնտեղ ուղղակի գրած է, որ իր գործունեությունը չպետք է քաղաքականացվի, ինչն ամենաանորոշ ձեւակերպումն է իրավաբանական առումով, որովհետեւ պետք է հստակեցնել, իսկ ո ՞րն է ոչ քաղաքականը: Եթե իշխանական ուժի կողմից է, դա ոչ քաղաքական է, իսկ եթե համաձայն չէ իշխանության քաղաքականությանը, քաղաքակա ՞ն է»,-հարցնում է Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա, այս ձեւակերպումը ամենախոցելի ձեւակերպումն է եւ տարածական մեկնաբանություն է ենթադրում, որովհետեւ որեւէ գործունեություն կամ լինելու է համաձայնություն իշխանության քաղաքական գծի հետ, կամ անհամաձայնություն՝ ամբողջովին կամ մասնակի ու հիմա, ըստ Ալավերդյանի, ստացվում է, որ եթե երկրորդն է, ապա գործունեությունը քաղաքական է, եթե առաջինն է, քաղաքական չէ:
«Ստյոպա Սաֆարյանը մինչեւ այսօր արտահայտել եւ արտահայտում է ամբողջական համաձայնություն իշխող ուժի քաղաքական գծի հետ: Դա համարվելո՞ւ է քաղաքական , թե՞ ոչ: Այս առումով իր գործունեությունը, այո , քաղաքականացված է եւ արտահայտությունները՝ այդ թվում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ շարունակելով. «Հաշվի առնելով այն միջադեպը, որը տեղի ունեցավ լրագրողների հետ, եւ ոչ միայն այդ դեպքը, այլեւ այն բառապաշարը, որը նա օգտագործել է լրագրողների նկատմամբ, ես կարծում եմ, որ նա ամենաանաչառ թեկնածուն չէ»:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ տեղեկությունների, կառավարության վաղվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառաջադրի նրա թեկնածությունը: Նման առաջարկ ստանալու մասին տեղեկությունը Ստյոպա Սաֆարյանը factor.am-ին հաստատել է:
Հիշեցնենք, որ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀԽ-ի գործունեությունն անիմաստ է, իսկ Վազգեն Մանուկյանի գործունեությունը՝ քաղաքականացված:
«Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել: Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը: Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»,-հեռանալիս հայտարարել էր Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ