ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ թե քողարկվում է Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու փաստը, այլ՝ ուղղակի հրապարակայնորեն դրա մասին խոսվում է. Լարիսա Ալավերդյան 10/08/2019 20:01 | ԼՐԱՀՈՍ
Այդ վիճակում խափանման միջոցը չփոխելն արդեն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։ Նշենք, որ նա շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, երեկ կտրուկ վատացել է առողջական վիճակը եւ գտնվում է նարկոզի տակ։
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի չենթարկվելը յուրաքանչյուրի իրավունքն է՝ ընդգծելով, որ խափանման միջոցի փոփոխությունը չի նշանակում արդարացում և բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ գործընթացին, ուղղակի կոպիտ ոտնահարում են մարդու իրավունքները։
«Խնդիրն այն չէ, թե ինչպես եմ ես վերաբերում այդ անձնավորության գործունեությանը, այլ այն է, որ խոսքը գնում է մի մարդու մասին, որը հիմա տառապում է տարբեր հիվանդություններով»,- նշեց տիկին Ալավերդյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է Մանվել Գրիգորյանի փաստաբանների կողմից կիրառվող խոշտանգում եզրույթը՝ տիկին Ալավերդյանը հայտնեց, որ խոշտանգում եզրույթի կիրառման համար անհրաժեշտ տարր է՝ ինչ-որ խոստումի կամ գործողության կատարման դիմաց նման վերաբերմունքը, ուստի Մանվել Գրիգորյանի դատապաշտպանն ավելի լավ գիտի, թե ինչպես բնութագրի։ Տիկին Ալավերդյանն առանձնացրեց նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ մարդու իրավունքների այլ խախտումներ. Մանվել Գրիգորյանի՝ կալանավայրում նկարի հրապարակումը, մինչև դատավճռի հրապարակումը՝ նրա անվան շուրջ ծավալվող քարոզչական գործունեությունը։
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ այս գործերով առկա է ոչ միայն քաղաքականացված, այլև՝ անձնավորված մոտեցում, որն ամբողջովին ընկնում է ընտրովի արդարադատության բնութագրի ներքո, ինչը ևս խոսում է այն մասին, որ կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մարդու կյանքի կամ առողջության գնով հնարավոր է, որ ուզում են հասնել ինչ-ինչ նպատակների։ Նա նաև հավելեց, որ դատապաշտպանն ավելի խորքային է ծանոթ այդ իրավիճակին և, եթե դա այդպես է, ապա դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև՝ հասարակության համար։
Անդրադառնալով այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման և վատագույն ավարտի դեպքում ո՞վ պետք է կրի պատասխանատվություն, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ վատագույն ավարտի դեպքում պատասխանատվությունն ամբողջովին իշխանությունը պետք է կրի։ Ինչը վերաբերում է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը, Հայաստանում առաջին ՄԻՊ-ը նշեց. «Ինչքան էլ զարմանալի է, բայց հենց իշխանության կողմից հնչեցվեց այն, որ Հայկ Հարությունյանը պետք է կանչվեր մարտի 1-ի գործով, հարցաքննվեր և ձերբակալվեր։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ ոչ թե քողարկվում է ինքնասպանության հասցնելու փաստը, այլ՝ ուղղակի հրապարակայնորեն դրա մասին խոսվում է։ Ես դրա մեջ եմ տեսնում շատ վտանգներ։ Այսինքն՝ դա հասարակությանը կամ հասարակության առանձին ներկայացուցիչներին ահաբեկելու ձևերից մեկն է։ Կարծես թե, դա հետևողական դիրքորոշում կամ կեցվածք է, որով ցանկանում են նրանց համար, ովքեր դեռ չեն ընդգրկվել այդ գործերի մեջ, նախապես վախի մթնոլորտ ստեղծել»՝ հավելելով, որ դա ճնշման ամենամերժելի և ամենադատապարտելի ձևերից մեկն է։
Ինչը վերաբերում է խափանման միջոցների կիրառմանը, Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ վերջին ժամանակներում կալանքը՝ մինչև դատարանի դատավճիռը կիրառվում է որպես պատժի ձև, ինչն իր կարծիքով, հետընթաց է ՝ Հայաստանում մարդու իրավունքների՝ մասնավորապես անազատության մեջ հայտնված անձանց վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր կրկին մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, ձեռքերն ու ոտքերը գրեթե 90 %-ով անզգայացել են ։
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ