ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019 22:27 | Վերլուծություններ
Տարիներ առաջ Լևոն Տեր Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում արդեն մի փորձ արվել է Դաշնակցությունը մասնատելու և պառակտելու: Դա մի շրջան էր, երբ ՀՀՇ-ն Գրողների միությունն էր նաև մասնատում, այսինքն, բոլոր այն կառույցներն ու միավորները, ուր ինտելեկտուալ միտք կար և ազգային գաղափարախոսություն, փորձ էր արվում ջլատելու: Բաժանիր, որ տիրես մտայնությամբ:
Հիմա, այս համատեքստում նոր փուլ է սկսվել: Ինչու՞ ոչ, սկսվել է նաև հայագիտական առարկաների հանդեպ վերաբերմունքով: ՈՒ բնավ էլ սա բնագիտական և հայագիտական բլոկի վեճ ու կռիվ չէ, ավելին, սա ներբուհական խնդիր լինել չի կարող, ինչպես փորձ են անում կրթական գերատեսչության պատասխանատուները ձևակերպել, հետն էլ՝ հայագիտական բլոկի դասախոսներին հաթաթա տալ, թե՝ դուք արդեն գիտեք, որ ձեր գործընկեր ֆիզիկ-քիմիկները ձեր դեմ են լինելու, որ դուք պարտվելու եք և այլն:
Իրականում, սա ազգային պետությունների և գլոբալիստների պայքարն է և բնականաբար, այս համատեքստում առաջին ձայն բարձրացնողներից մեկը ՀՅԴ-ն պիտի լիներ՝ որպես ազգային-ավանդական կուսակցություն:
Ի դեպ, բուհերին վերագրելով տվյալ խնդրի լուծումը, իշխանություններն այս կարևոր հարցն ուղղակի մասնատում և տեղայնացնում են: Իսկ ընթացքում հասցնում են իրականացնել կազմաքանդիչ գործունեություն:
Այսօր լսելով Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ երկրի ղեկավարին երկրորդելով՝ իշխանության դեմ պայքարող ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հռետորիկան, հիշեցի, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովն իրեն նման գործառույթ անցյալ 20 տարիներին չէր վերապահել: Ի դեպ, ՀՀՇ իշխանության շրջանում էլ, երբ համապատասխան հանձնաժողովի նախագահներ էին Գևորգ Բաղդասարյանը կամ Սամվել Գևորգյանը, այդպիսի լեքսիկոն և տոն չէր եղել:
Հիմա, գլխավորը՝ ի՞նչ հարց են լուծում հայագիտական առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու ջատագովները: Այս հարցը մնում է առկախ: Սրան հստակ պատասխան չի տրվում: Եվ արդյո՞ք ԿԳՄՍ նախարարն է այն պաշտոնյան, ով այս խնդրի լուծման գլխավոր պատասխանատուն է: Բնականաբար՝ ոչ: Այս հարցի պատասխանատուն երկրի ղեկավարն է, քանզի հարցն անմիջականորեն առնչվում է պետության և պետականության հետ և պետությունն է, որ հայագիտությունը պիտի կարևորի, պիտի մտածի, որ այդ առարկաները ազգային ինքնության և ինքնագիտակցության, ուստիև՝ պետության և պետականության հիմքերի ամրապնդման խնդիր են լուծում, եթե չեն լուծում, պիտի այնպես արվի, որ լուծեն և շատ կարևոր ու անհրաժեշտ են բուհում հենց ֆիզիկ-քիմիկ-մաթեմատիկների, բնագիտական, ֆունդամենտալ մասնագիտությունների ուսանողների համար:
Լեզուն, ազգային պատմությունն ու գրականությունը ինքնին պետության և պետականության ատրիբուտներ են, այսինքն՝ պետություն են: Եվ չի կարող, Հայաստան-պետությունը դեմ լինել Հայաստանին: Հակառակը՝ դավադրություն է:
Ա. Եսայան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել