Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Աշոտյան. Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. «Հրապարակ» 11/16/2019   13:55  |  ԼՐԱՀՈՍ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ

Երկրում քաղաքական դիսկուրսի էժանագին նշաձողի եւ մեզ ամեն գնով Ազգային ժողով չթողնելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ կոմունիկացիայի տարբերակ է մնացել հետեւյալ ձեւաչափը: Ինքը մեզ անդրադառնում է իր թերթի անանուն, բայց իր կողմից հեղինակված որոշ խմբագրականներով, իսկ մենք արձագանքում ենք նման հոդվածների միջոցով:

Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցադրումներն էին, որոնք ավարտվեցին «որեւէ մեկը կբացատրի՞, թե այս քաղաքականության որ մասն է պարտվողական» մեր կողմից պատասխան ենթադրող հռետորաբանությամբ:

Նախ արձանագրեմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ կուսակից գործընկերներս երբեւէ չենք հայտարարել, որ Փաշինյանը վարում է պարտվողական կամ դավադիր քաղաքականություն Արցախի հարցում: Որ նա խորությամբ չի հասկանում խնդիրը՝ այո, ասել ենք: Որ գիտելիքի պակաս ունի այս հարցում՝ այո, բարձրաձայնել ենք: Որ սխալ է տանում բանակցային գործընթացը՝ այո, պնդում ենք: Որ քանդել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, իսկ սեփականը չի կառուցել՝ այո, փաստում ենք: Որ անգամ Արցախի հարցում տարվում է պոպուլիզմով՝ այո, արձանագրում ենք: Բայց չարամիտ դավադրության մեջ նրան (դեռ) չենք մեղադրել:

Ստեղծված իրավիճակը լիարժեք հասկանալու համար նախ ընդունենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հարցում առկա էին մի շարք կարեւոր գործոններ:

1. Ակնհայտ էր, որ Հայաստանի նոր իշխանություններին ժամանակ է պետք բանակցային էստաֆետն ընդունելու եւ գործընթացը շարունակելու համար: Ավաղ, այդ էստաֆետի փոխանցումը տեղի չունեցավ տեղեկատվության փոխանակման ինստիտուցիոնալ մակարդակով, եւ այն անցավ «ձեռքից ձեռք», այլ ոչ թե «գլխից գլուխ» սկզբունքով: Դրա փոխարեն Փաշինյանը նախընտրեց «ես ամեն ինչ գիտեմ», «ես բանակցությունները շարունակում եմ սեփական կետից» գոռոզամիտ ու դատարկ ճոռոմաբանությունը:

2. Գերտերությունները եւ Ադրբեջանը շանս ստացան, ներազդելով, այդ թվում՝ մանիպուլյատիվ եւ «Սերժը վատն էր, դու լավն ես» տիպի հնարքներով, սեփական ձկնեղենը որսալ Հայաստանի քաղաքականության պղտորված ջրերում: Ստացել եմ կայուն տպավորություն, որ մեծամիտ եւ փառասեր Փաշինյանի վրա նմանատիպ տարատեսակ «կտերն» ազդում են, եւ նա Արցախի հարցում ինքն իրեն մեկուսացրեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլեւ մինչ այդ բանակցություններ վարող եւ հարցին տիրապետող Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից:

3. Հայկական կողմը իշխանափոխության հետեւանքով, իհարկե, նաեւ շանս ստացավ որոշակի լրացուցիչ կոշտություն մտցնել բանակցությունների մեջ, ինչը դրական տակտիկական հնարքների պարագայում կարող էր լինել օգտակար, սակայն այս խաղով տարվելը ստրատեգիական նոր վտանգներ է ստեղծել, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների կողմից «ոչ կոնստրուկտիվ» կողմի պիտակը Հայաստանի վրա կպցնելու տեսակետից, ինչի մասին փաստացի ակնարկներ արդեն եղել են: Եթե տվյալ տակտիկական հնարքի նպատակը ժամանակ շահելն էր՝ խնդրին խորությամբ ծանոթանալու համար, կամ այլ նկատառումներ, ապա դրա լավագույն ձեւը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգի վրա պնդելն էր, ինչը որեւէ կողմից չէր կարող դիտվել որպես ապակառուցողական մոտեցում:

4. Սեփական օրակարգի ներքաղաքական գերակայություններից ելնելով՝ Փաշինյանը հետեւողականորեն downgrade էր անում, ստորադասում եւ արժեզրկում էր Արցախյան պատերազմի նշանակությունը, հիմնական դերակատարներին եւ Արցախի Հանրապետության իշխանություններին, ինչը, բնավ, չէր նպաստում Արցախի սուբյեկտայնության ուժեղացմանը եւ Հայաստանի քաղաքական օրակարգում հրահրում էր ընդհանուր առմամբ անառողջ եւ ագրեսիվ բանավեճ՝ իր բացասական տեղեկատվական, հոգեբանական եւ քարոզչական արգասիքներով:

5. Փաշինյանն այդպես էլ չհասկացավ եւ չընկալեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող դիվանագիտության նրբությունները եւ շեշտադրումները՝ ստեղծելով թյուր պատկերացում, որ մենք միտումնավոր ձգձգում էինք բանակցային գործընթացը, իսկ ապրիլյան պատերազմը, իբր, հենց դրա հետեւանք էր: Ի հակառակ սրան, նա, իբր, ֆորսաժի ռեժիմ է միացնում եւ միամտաբար կարծում, որ նման կերպ բոլոր կողմերը շատ ավելի արագ ու ազնվորեն կբացեն իրենց խաղաքարտերը, եւ գործընթացը կդառնա առավել գծային ու պարզ:

Այս եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ արցախյան խնդրի շուրջ այս պահին ստեղծվել է հետեւյալ բնութագրիչներ ունեցող իրավիճակը:

1. Բանակցային սեղանին առկա սկզբունքները նույնն են, ինչ մեր օրոք: Թեպետ Փաշինյանը ներքին լսարանի համար հրապարակավ դա չի խոստովանել, բայց փաստացի բանակցային գործընթացում խաղում է բացառապես եղած սկզբունքների դետալների եւ նյուանսների հստակեցման դաշտում, ինչը բնական է: Այսպիսով, իրականում նա շարունակում է բանակցային գործընթացը հենց «Սերժի կետից»:

2. Մեր թողած բանակցային ժառանգության մեխը Արցախի վերջնական կարգավիճակն առանց օրակարգի սահմանափակման պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով որոշելու սկզբունքն է, ինչն արդյունք է հենց Սերժ Սարգսյանի վարած հաջողված դիվանագիտական գործընթացի, սակայն Փաշինյանը չի ցուցաբերում բավարար ազնվություն՝ սեփական շուրթերով դա արձանագրելու համար, ավելին՝ նենգորեն հայտարարում էր ու մնում այդ հայտարարությունների «տակ», թե «դուք բանակցել եք միայն հող հանձնելու մասին»:

3. «Գերլեգիտիմ» առաջնորդի կերպարը թուլացնելու է հայկական կողմի «էլաստիկությունը», դիմադրողականությունը՝ փաստացի ապաքաղաքական Ազգային ժողովի եւ քաղաքական ընդդիմադիր ուժերի նկատմամբ շարունակվող ագրեսիվ ու ռեպրեսիվ գործելաոճի ֆոնին:

4. «Արցախի հարցով Հայաստանի եւ Արցախի ղեկավարության տեսակետները 100%-ով նույնական են» պնդումներն ունեն բացառապես ներքաղաքական նպատակ եւ նույնպես չեն ուժեղացնում մեր բանակցային դիրքերը՝ սահմանափակելով պատեհ պահին հայկական կողմերի մանեւրելու հնարավորությունները: Իսկ «Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից», «Մինսկի խմբի համանախագահները մանդատ ունեն՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը» տիպի պնդումները նորից խոսում են խնդրո առարկային լավ չտիրապետելու եւ գիտելիքի պակասի մասին ու մեծ վտանգներ են պարունակում:

5. Տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը տարվել է իր սեփական խաղով, եւ հայկական կողմը չունի ՊԼԱՆ Բ: Նա շատ լավ հասկանում է, որ իր ՊԼԱՆ Ա-ն հարյուրտոկոսանոց չէ եւ խոցելի է, սակայն հրաժարվելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններն առաջնային օրակարգ դիտարկելուց՝ նա չի մշակել խաղի զուգահեռ սցենարներ, ինչը հնարավոր ձախողման դեպքում հղի է նոր ու լայնամասշտաբ ռազմական գործողություններով:
Օրերս խոսելով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում այլաբանական հնարքների էր դիմում Սեւան գնալու օրինակի վրա: Ուստի կավարտեմ իր իսկ այլաբանության մեջ մի խորհուրդ տալով: Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սեւան, եթե դու լողալ չգիտես: Կառավարական առանձնատան լողավազանում վարդագույն ջրակնոցով արված նկարը հաշիվ չէ…

«Հրապարակ» օրաթերթ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 13/11/2019  |  ՄեկնաբանությունՈ՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին
15:14 12/11/2019  |  ՄեկնաբանությունԱրմեն Աշոտյանի զգուշացումը վարչապետին՝ չքննարկեք 5 շրջանների վերադարձի հարց
17:34 11/11/2019  |  ՄեկնաբանությունԱպրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները. Աշոտյան
13:42 04/11/2019  |  ՔաղաքականԻ՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին
11:28 26/10/2019  |  ՄեկնաբանությունՎշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք. Աշոտյան
11:04 25/10/2019  |  Մեկնաբանություն«Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0». Արմեն Աշոտյան
21:21 21/10/2019Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով. Արմեն Աշոտյան
18:44 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան(տեսանյութ)
15:30 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցությունը չկամեցավ անձամբ թաթախվել այդ կեղտոտ գործի մեջ, այլ դա անում են ուրիշի ձեռքերով. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11:27 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]