ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու 11/14/2019 14:51
Գլխավոր դատախազությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դա կանխատեսելի որոշում էր։
Հարցին,թե ինչ հիմքով է մերժվել բողոքը՝ Վարդևանյանը պատասխանեց. «Որպես այդպիսին հիմք առկա չէ։ Մեր կողմից բողոքը բավականին ծավալուն էր։ Մենք մեկ կոնկրետ հարցի վերաբերյալ չենք ներկայացրել. ներկայացրել ենք 300-րդ հոդվածի հանցակազմի տեսանկյունից մինչև գործառութային անձեռնմխելիության հետ կապված հարցերը»։ Վարդևանյանի խոսքով՝ դրանցից ոչ մեկի հետ կապված սպառիչ պատասխան չեն ստացել։
Դատախազության կողմից տրված պատասխանում անձեռնմխելիության հետ կապված՝ քվեարկության և կարծիքի վերաբերյալ հիմնավորմանը որևէ կերպ չեն անդրադարձել և խոսքը գնում է փաստաղթերի կեղծման հետ կապված հարցին, որի վերաբերյալ պաշտպանական կողմը համապատասխան հիմնավորում է ներկայացրել։
Ըստ նրա՝ բոլոր հնարավոր իրավակարգավորումներով հաշվարկ անելու դեպքում ակնհայտ է, որ Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից լիազորությունների դադարեցման համար ժամկետի կեղծման անհրաժեշտություն չկար, ավելին՝ նման կեղծիք չի էլ արվեն։
Ինչ վերաբերում է ՍԴ լիազորությունների տնօրինելու համար հարուցված քրեական գործի հանցակազմին, Վարդևանյանը նշեց, որ ՍԴ լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ և այլ իրավական ակտով չեն կարող սահմանվել։
«Այդտեղ չկա ՍԴ նախագահի ընտրությունը որպես ՍԴ հավաքական լիազորություն։ ՍԴ նախագահի ընտրությունը նոր Սահմանադրությամբ ենթադրում է ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրի իրավունքը՝ առաջադրվելու և լիազորությունը՝ քվեարկելու։ Յուրաքանչյուր կոնկրետ դատավորի, այլ ոչ՝ ամբողջ դատարանի»,-ասաց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հարցերի շուրջ մանրամասն ներկայացրել են բողոք, սակայն սպառիչ պատասխան չեն ստացել։
«Ես հասկանում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով, որոշակի զսպվածություն կարելի է նկատել»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ բացի փաստական հանգամանքներից ներկայացվել է նաև Առուշան Հակոբյանի դիրքորոշումը և դրա նկատմամբ ևս արձագանք չեն ստացել։
Արամ Վարդևանյանը նաև հայտնեց, որ, թեև Դատախազությունից սպառիչ պատասխան չեն ստացել, սակայն Դատախազությունը վերջում արձանագրել է, որ բողոքում բարձրաձայնված հարցերի մասով վերջիններիս կողմից ցուցում է տրվել, որ ի պաշտպանություն այս հիմնավորումների քննչական գործողություններ կատարվեն բազմակողմանիության, օբյեկտիվության, լրիվության պահպանման նպատակով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման և 314-րդ-ն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։ Նշենք, որ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին՝ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ պայքարելու է իր բարի համբավը վերականգնելու համար։
Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել