ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովանավորչություն կա այդ անձանց նկատմամբ. Զարուհի Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի նկատմամբ հարձակում գործած անձանց մասին 11/08/2019 13:18 | ԼՐԱՀՈՍ

Դատախազությունը դեռեւս չի արձագանքել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու մասին փաստաբանի բողոքին։
Նշենք, որ փաստաբանը ներկայացրել էր երեք միջնորդություն՝ Անժելա Թովմասյանի նկատմամբ հատուկ պաշտպանական միջոցներ կիրառելու, «Հայելի» ակումբին որպես տուժող ճանաչելու, գործ հարուցելու նաև խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար, քանի որ «Հայելի» ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ գործ է հարուցվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը։
Փոստանջյանն ընդգծեց, որ որևէ որոշում դեռ չի կայացվել ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ։ Առայժմ քննիչը քննարկել է միայն պաշտպանական միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը ու մերժել, ինչի դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին, սակայն պատասխան դեռեւս չեն ստացել։
«Չկա հրահանգ պատշաճ քննություն իրականացնելու՝ օրենքով սահմանված կարգով։ Հատուկ մոտեցում է ցուցաբերվում, հատուկ հովանավորչություն՝ անձանց նկատմամբ, ովքեր կատարել են այդ հարձակումը»,- ասաց Զ.Փոստանջյանը։ Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ իրավապահ համակարգը բավականաչափ ազատություն չունի ինքնուրույն որոշում կայացնելու համար, Փոստանջյանը նշեց. «Միանշանակ։ Հովանավորչություն կա այդ անձանց նկատմամբ, որովհետև դեպքը տեղի է ունեցել մի քանի հանցակազմերով, իսկ հարուցվել է գործը միայն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Հարձակումը տեղի է ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Այսինքն՝ «Հայելի» ակումբին պարտավոր են որպես իրավաբանական անձի ճանաչել տուժող»։
Նրա խոսքով՝ «Հայելի» ակումբին տուժող չճանաչելը խոսում է հատուկ հովանավորչության մասին։ «Տեղի է ունեցել խուլիգանություն։ Հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է, խոսքի ազատության դեմ ոտնձգություն է»,- նշեց Փոստանջյանը՝ շեշտելով. «Անձինք, ովքեր կատարել են այդ հարձակումը հստակ նշում են՝ ինչու են դա արել՝ որովհետև Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է։ Այսինքն՝ խտրական վերաբերմունքը հստակորեն անձամբ նշում էին։ Այդ դեպքի առթիվ էլ չի հարուցվել գործ, որպեսզի հատուկ մեղմ մոտեցում լինի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։
Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը, հարուցվել է նաեւ քրեական գործ։ Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այս գործով Անժելա Թովմասյանը ճանաչվել է տուժող:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/11/2019 10:21 Երբ կգնան արձակուրդ մարզպետներն ու նախարարները․ «Ժողովուրդ»
- 12/11/2019 10:15 ՊԵԿ-ը փամփուշտներ է ձեռք բերում. «Հրապարակ»
- 12/11/2019 10:00 ԿԳՄՍ-ն դադարեցրել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ֆինանսավորումը. «Հրապարակ»
- 12/11/2019 09:44 Իշխանությունը որոշում է կայացրել ոստիկանապետի և ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնների հարցում. «Փաստ»
- 12/11/2019 09:39 Օրենքի խախտմամբ երեխաների որդեգրման քրգործով Ֆրանսիայից մի շարք անձինք են հրավիրվել հարցաքննության. «Ժողովուրդ»
- 12/11/2019 09:36 Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»
- 12/11/2019 09:33 Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
Մեկնաբանություն
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
- 12/11/2019 18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում
- 12/11/2019 15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն
- 12/11/2019 14:46 Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որ ՀՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում․ Աշոտյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը