Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան 10/19/2019   15:31  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

- Պարոն Զոհրաբյան, այսօր հրապարակավ հայտարարեցիք, որ պատրաստ եք ստանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը, որոնք այսօր հրավիրվել են ԱԱԾ։ Այս օրերին շատերը մտովի հետ գնացին ու հիշեցին իրենց ծնողների պատմածները 1937 թվականի մասին։ Վիճակն այդքան օրհասակա՞ն է։

֊ Վիճակն օրհասական է, եթե քրեական հետապնդման մարմինները  ընտանիքի անդամներին էլ են թիրախավորում: Սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել: Եթե հաջորդ իշխանությունը նույն կերպ վարվի Նիկոլ Փաշինյանի երեխաների նկատմամբ, ապա կստանձնեմ նաև Նիկոլ Փաշինյանի երեխաների պաշտպանությունը:

- Բավական սուր հայտարարությամբ եք հանդես եկել՝ նշելով, որ մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն անպաշտպան է։ Որն է հիմքը նման գնահատականի։

֊ Գիտեք ինչ սա շարքային քրեական գործ կամ նյութերի նախապատրաստման գործընթաց չէ: Սա մի գործընթաց է, որին նախորդել են իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական հայտարարությունները Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի վերաբերյալ և դրան զուգակցվող «սպառնալիքները»: Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը: Այս գործընթացով ուղիղ խախտվում է Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

 - Ակներեւ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ այս հետապնդումը՝ նախ լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ապա նաեւ  քննչական գործընթացներն սկսվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը՝ ՍԴ տիրույթ փոխանցվելուց հետո՝ մայիս ամսից։ Մինչ այդ՝ քրեական գործ հարուցվեր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ով «համարձակվել էր» դիմել ՍԴ, քննադատության թիրախ էր դարձել Ալեքսանդր Ազարյանը, ով «հանդգնել էր» փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, դատական մարմինները կարող են գործել անկախ՝ առանց մտածելու, թե դրան ինչ քայլեր կձեռնարկեն։

֊ Ցավոք, դեպքերի հաջորդական զարգացումները և պատճառական կապերը, այդպիսի հիմնավոր կասկած են առաջացնում նաև ինձ մոտ:

- Երբ վերլուծում ենք դատավորների նկատմամբ այս գործընթացները՝ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կատարելագործվել են, ավելի կոշտ դարձել։ Չեք կարծում, որ իրավաբանական համայնքն էլ որոշ չափով ունի իր պատասխանատվության աստիճանը, որ ժամանակին շատ ավելի սուր եւ կտրուկ չարձագանքեց Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներին, վիրավորանքների տարափին, երբ իրավական գործընթացներ չնախաձեռնվեց դատարանների դռներն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության քայլերի կապակցությամբ։

- Այո, ունի: Փաստաբանական համայնքը փորձել է ընդդիմանալ այս բացասական գործընթացներին: Մասնավոր փաստաբաններ, փաստաբանների պալատը, տարբեր իրավապաշտպաններ, քննադատել են այս երևույթները, ընդհուպ իրենց զորակցությունն են հայտնել դատավորներին, փաստաբաններին: Վստահ եմ, որ մասամբ այս հակազդեցությունը սառեցնող ազդեցություն ունեցել է: Բայց, եթե այդ բացասական գործընթացները շարունակվում են և նույնիսկ զարգանում, ապա դա նշանակում է, որ իրավաբանական համայնքը դեռ անելիք ունի:

- Պարոն Զոհրաբյան, անդրադառնանք ՍԴ որոշմանը, որով  Բարձր դատարանը վարույթ չընդունեց ԱԺ ներկայացրած նախագիծը՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Ուսումնասիրե՞լ եք այն եւ որքանով եք փաստարկները համոզիչ համարում։

֊ Ուսումնասիրել եմ սիրողական մակարդակով, հետևաբար մասնագիտական կարծիք չեմ կարող հայտնել:

-Այս համատեքսում ՝ պարզ դարձավ, որ ՍԴ դատավորներից մեկը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2019 թվականից հունիսից սկսած, չի կատարում իր պարտականությունները, չի մասնակցում նիստերին, այլ խոսքով անգործություն է ցուցաբերում, բայց ստանում է աշխատավարձ։ Չեք կարծում, որ այս երեւույթին եւս պետք է տրվի իրավական գնահատական։ Դիցուք տարբեր հաղորդագրություններ են տարածում քննչական մարմինները, որ այս կամ այն գյուղում դպրոցի պահակը չի ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել՝ պետությանը պատճառելով վնաս։ Եթե խոսում ենք՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին՝ չեք կարծում, որ դատախազությունը սրան եւս պետք է արձագանքը։

֊ Ձեր հարցը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին է վերաբերում: Այս պահին ձեռնպահ կմնամ Վահե Գրիգորյանի մասով դիրքորոշում հայտնելուց, մանավանդ, որ չեմ լսել իր պատճառաբանությունը այդ կապակցությամբ:

- Այն, որ դատական համակարգի  նկատմամբ նախկինում եղել է որոշ անվստահություն՝ գաղտնիք չէ եւ դա մեծապես պայմանավորված  է եղել գործադիր իշխանության միջամտության փորձերով։ Այսօր այն շատ ավելի վատ դրսեւորումներ  է ստանում, որը որոշ մասնագետներ համեմատում են 37 թվի հետ։ Ինչու, ինչու այս իշխանությունը եւս չդիմացավ  դատական իշխանությունը իր ճնշման տակ պահելու գայթակղությանը։

֊ Նախկինում էլ կար դատական համակարգի նկատմամբ անվստահություն, հիմա էլ կա: Իշխանափոխությունը փաստաբաններիս մոտ հույս արթնացրեց, որ կլինի գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանում և նույնիսկ լավ է, որ տարբեր «մշակույթի» մարդիկ են երկու տարբեր իշխանության ճյուղերում: Կլինի իսկական մրցակցություն, իսկ դրա արդյունքում արդարադատությունը կշահի: Բայց փորձը ցույց տվեց, որ ներկա գործադիր իշխանությունը նախորդի նման փորձ արեց իրեն ենթարկեցնել դատական իշխանությունը և ունենք այն ինչ ունենք:

- Այն գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր, շատ դեպքերում մատուցվում են բարեփոխումների «սոուսով» ։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթից ի՞նչ կասեք։ Այնտեղ ռիսկեր տեսնո՞ւմ  եք։

֊ Այո: Այդ ռիսկերի մասին արտահայտվել եմ նաև մասնագիտական քննարկումների ժամանակ: Օրինակ, որպես անցումային արդարադատության մեխանիզմ, նախատեսվում է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որը անկախ արտադատական մարմին է: Հանձնաժողովը հրապարակում է զեկույց, որտեղ ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի և այլնի մասին: Այստեղ շատ թերություններ կան, այդ թվում անմեղ մարդկանց իրավունքների խախտումների մեծ ռիսկեր: Կիսահում գաղափար է, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Քննարկման ժամանակ, որ հարցի պատասխանը չէր տրվում, ասում էին դա օրենքի նախագծով կլուծվի: Այսօր արհեստականորեն հասարակությունը բաժանել են հնի և նորի, սակայն բոլորս էլ հին ենք: Որևէ պաշտոնյա նոր չէ: Այսօրվա պաշտոնյաները, ընդդիմությունը, տարբեր նախաձեռնությունները, ֆեյսբուքում հայհոյողները և անհանդուրժողները նոր չեն առաջացել: Նրանք մեր հայրենակիցներն են, որոնք այդպիսին են դարձել նախորդ իշխանության մշակած հողի մեջ ծիլ տալով և աճելով: Տեղեկատվական բացասական ջրով հասարակությունը սնվել է, իր մեջ թաքցնելով չի արտահայտվել, իսկ հիմա արտահայտվում է: Ինչու եմ սա նշում: Չէ, որ ինչ էլ հիմա մտածենք, իրագործողները լինելու են նույն մարդիկ: Դա նշանակում է կոռուպցիոն ռիսկեր, ռիսկեր և կրկին ռիսկեր: Այդ ինչպես եղավ, որ հին դատախազը, քննիչը հիմա նոր է, որովհետև ենթարկվում է, իսկ հին դատավորը, որը չի ենթարկվում հին է: Ինչպես եմ ես վստահելու որպես նոր ներկայացող հնին:

 - Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հրապարկվեց, որտեղ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմների առնչությամբ հստակ նշվում էր կամավորության սկզբունքը եւ շեշտվում, որ դա չպետք է որեւէ կերպ կապ ունենա քննվող գործերի հետ։ Հանձնաժողովը անուղղակի մտահոգությո՞ւն է հայտնել։

֊ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն էլ իշխանության համար ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ: Մի բան ակնհայտ էր, որ չի կարելի յուրաքանչյուր իշխանափոխության ժամանակ փոխել դատական իշխանությունը:

- Եվ, վերջում մեկ այլ կարեւոր հարցի մասին, Դուք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկող գործիչներից եք։ Սպասելի՞ էր Վենետիկի հանձնաժողովի գնահատականը Կոնվենցիայի սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ եւ կիսո՞ւմ եք տեսակետները, թե ՍԴ –ն «հպատակեցնելու» ջանքերը նաեւ այս փաստաթղթի վավերացմանը հասնելու համար է արվում։

 ­­֊ Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է և այլ դիրքորոշում չէր կարող տալ այդ կառույցի քաղաքական փաստաթղթի վերաբերյալ: ՈՒնեմ հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը թիրախավորվել է նաև այդ կոնվենցիայի պատճառով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի փաստաբանական թիմի արձագանքը ԱԱԾ հայտարարությանը
11:22 19/10/2019  |  Քրեական խրոնիկոնԻնչու են Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ծանուցագրեր ուղարկվել. պարզաբանում է ԱԱԾ-ն
18:07 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի ավագ դստերը հարցրել են իրեն պատկանող մեքենայից, որը ապրիլյան պատերազմի օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի ՊԲ-ին
16:09 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորները գիտակցում են, որ իշխանության ամբողջական ուզուրպացիայի ճանապարհ ընտրած իշխանությունը հերթով բոլոր ոլորտները պետք է վերցնի. Երվանդ Վարոսյան
14:44 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ
14:22 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին
13:55 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա. Վարդան Այվազյան
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
12:45 18/10/2019  |  Մեկնաբանություն«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Արա Զոհրաբյան
12:02 18/10/2019  |  ՄեկնաբանությունԵթե հարվածում ես հակառակորդիդ ընտանիքին միշտ պետք է հիշես, որ դու էլ ընտանիք ունես. Լուսինե Սահակյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]