Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի հաստատման դեպքում գույքահարկը բազմապատիկ կավելանա 10/09/2019   18:05  |  Հարցազրույց

2019թ. սեպտեմբերի 12-ին ԱԺ-ն  առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանի  ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը: Գործող ինչպես նաև նախագծով առաջարկվող փոփոխությունների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան Վարուժան Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան,  ի՞նչ է իրենից ներկայացնում առաջարկվող նախագիծը, փոքր-ինչ կմանրամասնեք:

-Այս օրենքի նախագիծն առաջարկելով կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ օրենքը դեռ չի նշանակում հարկերի բարձրացում, այլ դրա ընդունումը նպատակ ունի պետության կամ հասարակության կողմից ամրագրել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ գնահատման համակարգ, անշարժ գույքի և հողի հարկատեսակները միացնել մեկ անշարժ գույքի հարկի մեջ, վերացնել ներկայումս գործող անշարժ գույքի կադաստրային արժեքների և իրական շուկայական գների միջև եղած անընդունելի տարբերությունը, պետական և համայնքային հողերն ու գույքն օտարել կամ վարձակալության տալ շուկայականին մոտ արժեքներով, շրջանառության մեջ դնել պարապ արտադրական և ոչ արտադրական գույքը: Բացի այդ  կառավարությունն այս օրենքով ակնկալում է գնահատման մեկ միասնական համակարգ ստեղծելով՝ դյուրացնել հարկային վարչարարությունը և բարձրաժեք գույքերի հարկն  ավելացնելու միջոցով ավելի շատ հարկային գումար մուտքագրել:

-Նման պայմաններում առաջարկվող նախագծի ընդունմամբ բնակչության գույքահարկը ավելանալու է, թե նվազելու:

 -Քննարկվող  անշարժ գույքի և հողի մասին մինչ օրս գործող օրենքների ու կադաստրի առաջարկած նախագծի միջև կատարված համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր օրենքը հանրության սպասած «ճոխության, շքեղության հարկ»-ի չափորոշիչներ չի նախատեսում և ոչ էլ  բարձրարժեք առանձնատների տերերից գանձվող  նոր հարկատեսակի կիրառումն է ապահովում, այլ նոր օրենքով  ոչ գյուղատնտեսական բոլոր հողամասերի և բազմաբնակարան շենքերից դուրս գտնվող առանձին հողամասերում անշարժ գույք համարվող բոլոր մեծ ու փոքր բնակելի տների, առանձնատների, այգեգործական տնակների, հասարակական, արտադրական նշանակության շինությունների կադաստրային արժեքի գնահատման համար ողջ բնակչության համար բազային նոր գործակից է սահմանվում՝ գույքի շուկայական արժեքը, որով բազմապատիկ ավելանում է բնակչության մի մեծ հատվածի գույքահարկի բեռը:

Մասնավորապես՝ հողի կադաստրային արժեքի գնահատման դեպքում շուկայական արժեքի գործակիցը նոր օրենքով բազմապատկվելու է  հին օրենքից  հայտնի գնագոյացման գործակիցներով, որպիսիք էին՝ քառակուսի մետրն ու այդ քառակուսի մետրի բազային արժեքը, ինչպես նաև տվյալ հողամասի գտնվելու վայրի՝ տարածագնահատման (այսպես կոչված՝  «թանկության  գոտու») գործակիցը:  Նոր օրենքով թվարկածս գործակիցները բազմապատկվում են միմյանց ու դրանց գումարվում է նաև ,, հողամասի բարելավումներ» կոչվող մի նոր, օրենքում չպարզաբանված, վերացական գործակից, որն ըստ նոր օրենքի հաշվարկվելու է արդեն իսկ հողամասի շուկայական առկա արժեքին գումարելով այդ «բարելավումների» շուկայական արժեքը: Նշածս գործակիցների բազմապատկման ու գումարման արդյունքում ստացված արժեքը, ըստ նախագծի, համարվելու է գույքի կադաստրային արժեք, որը նախկինի պես գույքահարկի գումարի չափի հաշվարկման հիմքն է լինելու և այդ կադաստրային արժեքը ներկայացվելու է համայնքային ու հարկային մարմիններին՝ դրանից գանձվող  գույքահարկի չափը հաշվարկելու, ապա նաև՝ հարկի գումարը սեփականատիրոջից գանձելու համար:

Այսինքն, առաջարկվող օրինագծով ոչ գյուղատնտեսական հողամասերի, բնակելի և այլ նշանակության տների ու շինությունների կադաստրային արժեքը ոչ միայն նպատակ ունի հավասարեցվել տվյալ գույքի շուկայական արժեքի հետ, այլև այդ շուկայական արժեքը բազմապատկելով  շինության պատերի, հատակի, տանիքի ծածկերի,  պարիսպների նյութի տեսակը բնորոշող, ինչպես նաև տունը սվաղով կամ սրբատաշ քարով հարդարված լինել-չլինելու, լողավազան ունենալ-չունենալու «գնագոյացման» գործակիցներով, արդյունքում տները, շինություններն  ու հողը, քննարկվող օրենքը ուժի մեջ մտնելուց պահից՝ 2021թ.-ից սկսած, գնահատվելու են շուկայականից շատ ավելի բարձր արժեքով:

Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ անշարժ գույքի շուկայական գները կայուն արժեք չեն, ուստի և արագ փոփոխվող գների պայմաններում շուկայական արժեքի ու գույքահարկի յուրաքանչյուր տարվա հաշվարկը հարյուր հազարավոր քաղաքացիների համար բերելու է անհամաչափ հարկային վճարումներ և ծախսերի անկանխատեսելություն, նոր վարկեր, բռնագրավում, տների հարկադիր վաճառք,  ինչպես նաև՝ շուկայական արժեքը  որոշելիս  օրենքով թույլատրելի համարվող հավանական, մոտավոր, գնահատողական արդյունքները ոչ ճշգրիտ, դժվար ստուգվող ու վիճելի լինելու պատճառով առօրյայում աղետ են դառնալու փորձագետների կողմից ներկայում ևս կիրառում ստացած՝ գույքը գերագնահատելու կամայական շահարկումները, աճելու է հասարակության բողոքն ու դժգոհությունը:

Նշեմ նաև, որ քննարկվող գույքի տեր հարկատուների մեծ մասը ոչ թե տատիկի տան սեփականատեր դարձած աղքատ զավակներն են, ինչպես անտեղի ծաղրանքով նշել է օրենքը ներկայացնող կադաստրի ղեկավարը, այլ ֆիզիկական անձինք, ովքեր մի քանի սերունդների ջանքերով՝ ազգականների, հարևանների ու ընկերների օգնությամբ,  իրենց իսկ ձեռքով, տասնյակ տարիների ընթացքում զրկանքների հասնող խնայողություններ կատարելով մաս-մաս կառուցել են իրենց բնակելի տունն ու լողավազանը և, այդ գույքը վաճառելու կամ  վարձակալությամբ շահույթ  ստանալու նպատակ ներկայում ևս չեն հետապնդում: Սակայն այս օրենքն ընդունելուց հետո կադաստրի «թեթև ձեռքով» հաշվարկվող կասկածելի թվերի  մեխանիկական ամրագրմամբ և դրանց վրա բազմապատիկ գործակիցներ կիրառելու միջոցով մասնավոր շինությունների տերերը արհեստականորեն անուղղակիորեն տարվում են աղքատացման, ունեզրկման և, ի վերջո` գույքի ստիպողական վաճառքի: Բացի այդ, քաղաքացիների  կողմից իրենց գույքից շահույթ, եկամուտ չակնկալելու և չստանալու պայմաններում ծախսերի, խնայողությունների, վարկերի ու ներդրումների միջոցով ստեղծված գույքի վրա շուկայական գնի հաշվարկներով  գույքահարկ վճարելու պարտականություն դնելը ոչ միայն  իրավաչափ չէ, այլև հակասում է ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, այնպես էլ՝  քաղաքացիական շրջանառությանն ու հարկային օրենսդրության սկզբունքներին, որոնցով պատահական չէ, որ հարկվում է ուղղակի ստացված եկամուտը կամ շահույթը, իսկ ծախսերը, ներդրումներն  իբրև շահույթ կամ օգուտ չեն դիտարկվում, առավել ևս կրկնակի ու բազմակի անգամ հարկման ենթակա չեն և պետք է հանվեն հարկման բազայից: Մինչդեռ անշարժ գույքի ձեռք բերումը, օտարումը կամ հրապարակային սակարկություններով վաճառքը ուղղակիորեն գույքահարկի հետ չկապված այլ բնույթի իրավահարաբերություններ են, որոնք բավարար կարգավորված են քաղաքացիական, հարկային և այլ օրենսդրությամբ: Նշված գործարքների դեպքերում հաշվի է առնվում մշտապես փոփոխվող գույքի շուկայական արժեքը, որը գործնականում հստակ  կիրառվում է՝ ճշտելով միայն գործարքի պահին առկա շուկայական արժեքները: Վերջիններս նույնպես, որպես կայացած գործարքի կամ աճուրդային գներ հաճախ տարբերվում են գույքի շուկայական արժեքից: Հետևաբար` անշարժ գույքի շուկայական գինը միշտ տարբերվելու է շուկայական արժեքից, ինչպես նաև իրական կադաստրային արժեքից, որն իրենից ներկայացնում է հողի, շինության, դրանց նշանակության, գտնվելու վայրի ու չափերի մասին շինարարատեխնիկական  բնութագիր՝ արտահայտված միջին նորմատիվներով հաշվարկված դրամական արժեքով:  Ավելին, գործնականում մի շարք դեպքերում շինության  կադաստրային արժեքը և կառուցման ծախսերը կարող  են շատ ավելի բարձր լինել պահանջարկի հիման վրա գոյացող՝ նույն գույքի իրական շուկայական արժեքից, որի դեպքում կադաստրային արժեք հաշվարկելը և բնակչից գույքահարկ գանձելն անիմաստ կդառնա:

Օրենսդրության մեջ միասնական կարգավորումների բացակայությամբ բնավ չի պայմանավորված կադաստրի ղեկավարի  նշած՝ պետական և համայնքային հողերն ու գույքը շուկայական արժեքներով օտարելու կամ վարձակալության տալու, ինչպես նաև պարապ արտադրական և ոչ արտադրական գույքը շրջանառության մեջ դնելու հնարավորության մասին խնդրի լուծումը, քանի որ այն պարզ տրամաբանությամբ ուղղակիորեն պայմանավորված է երկրում գնողունակ պահանջարկի բացակայությամբ, հարկերի, վարկերի, տույժ-տուգանքների մեծությամբ, հարկային վարչարարության առկայությամբ, կոմունալ և այլ ծառայությունների վճարների մեծության համեմատ բնակչության ցածր աշխատավարձերի, կենսաթոշակ-նպաստների, ընտանիքների՝ նվազագույն սպառողական զամբյուղ անգամ չապահովող չնչին դրամական վաստակի առկայությամբ:

Ուստի տնտեսավարողի տեսակետից ևս անհիմն է կադաստրի ղեկավարի այն հայտարարությունը, թե անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայական գներով իր կողմից հաշվարկելու միասնական համակարգ ներդնելով, ներկա ցածր կադաստրային արժեքով ու գներով անգամ չվաճառվող, վարձակալությամբ չվերցվող գույքը հնարավոր կլինի ավելի բարձր գներով օտարել կամ շրջանառության մեջ դնել:  Հետևաբար, նշված նախագիծն ունի միայն գույքահարկի չափն ավելացնելու տնտեսապես չարդարացված նպատակ, իսկ նշված իրավական ակտով կադաստրային արժեքը շուկայական և հարկային հարաբերությունների հետ նույնացնելու   կադաստրի՝ որպես պետության չափագրող-գույքագրող մարմնի ոչ մասնագիտական, մեխանիկական միջամտությունը վստահաբար խաթարելու է սոցիալ-տնտեսական հարաբերությունների բնականոն զարգացումը և ուղղակիորեն հարվածում է ներդրումներ ներգրավելու երկրի  պետական քաղաքականությանը:

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ ցանկացած օտարման, վաճառքի կամ այլ գործարքի ժամանակ քաղաքացին արդեն իսկ հարկման օբյեկտ հանդիսացող իր անշարժ գույքի գինն ամբողջությամբ վճարելուց բացի, վճարում է նաև  այդ գույքի ձեռք բերման համար տվյալ տեսակի հարկը: Հետևաբար` պետք է բացառել քաղաքացուն նույն գույքի համար կրկնակի ու բազմակի հարկելու գործառույթը:

Օրինագծից պարզ է դառնում, որ օրենսդիր մարմնի և կառավարման մարմինների ներկայացուցիչներին իրոք պետք չեն բարեկարգ հող ու տներ, քանի որ ավելի շատ հարկային մուտք ունենալու ձգտումով այս իրավական ակտով որպես հարկման օբյեկտ են սահմանվում ոչ միայն հողի և գույքի շուկայական արժեքը, այլև հողամասի բարելավումները: Նախագծով սահմանված գույքի կադաստրային արժեքն այդ դեպքում  ոչ միայն  այդ գույքի շուկայական արժեքին մոտ կամ հավասար է գնահատվելու, այլև  դրանից ավելի մեծ արժեք է ունենալու, եթե սեփականատերը հողամասում նոր բարելավումներ կատարի:

Հողամասի բարելավումներ կատարելու  դեպքում նոր օրենքը նախատեսում է այդ բարելավումները դարձյալ գնահատել շուկայականին «մոտարկված» արժեքով և գումարել  հողամասի արդեն հաշվարկված «կադաստրային» արժեքին: Հետևաբար, ճիշտ է մեր  այն հետևությունը,  որ օրենսդիրը խոչընդոտում է գույքի բարելավումներին, փաստացի արգելակում է կառուցապատումը և ցանկացած վերանորոգում շատ թանկ է նստելու սեփականատերերի վրա, իսկ բարելավումները, ներդրումները, որոնք գործնականում շինանյութերի, շինկառուցվածքների, տեխնիկայի ու դրանց տեղափոխման գներով, շինարար-բանվորների աշխատանքի վարձատրությամբ պայմանավորված դրամական ներդրումներ են  և սովորաբար միշտ ուղղված են գույքի  սպասարկմանը, պահպանմանն ու  արդիականացմանը, կադաստրի ոչ տնտեսագիտական, ոչ մասնագիտական ներգրավման պատճառով ուղղակիորեն հարկման օբյեկտ են դառնում:

Գույքագրող մարմնի կողմից կազմված այս օրենքի նոր նախագծով մինչ օրս գործող օրենքի համեմատությամբ մեխանիկորեն բարձրացվել են նաև նախկին օրենքով սահմանված գույքի կադաստրային արժեքը գնահատող նույնաբովանդակ գործակիցները՝ կամայական կերպով դրանցից ընտրելով ավելի մեծերը: Միաժամանակ  արհեստականորեն սահմանափակվել է գույքի արժեքը նվազեցնող՝ շինության մաշվածության գործակիցների  կիրառման հնարավորությունը:  Օրինակ, ըստ նոր օրենքի՝  սեփականատերը, ով թեկուզ հիփոթեքով կամ վարկով նոր տուն կամ շինություն է կառուցել կամ գնել, և վճարել է անչափ մեծ վարկի տոկոսներն ու տան ամբողջ արժեքը, իր   շինության արժեքին հասնող գումար կազմող գույքահարկ է վճարելու գույքի շահագործման օրվանից առաջին 9 տարիներին,  իսկ գույքի մաշվածության հիմքով գույքահարկի չափը նվազեցնելու գործակցի կիրառման իրավունք ստանալու է  միայն 10 –րդ տարում, այնուհետև՝ հետագա յուրաքանչյուր  5 տարին մեկ անգամ:

-Ինչպե՞ս է հաշվվում գործող օրենքով:

-Գույքի արժեքի մաշվածության նույն գործակիցը դեռ գործող օրենսդրությամբ   կիրառվում է   գույքի շահագործման 7-րդ տարուց սկսած յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ 41 տարուց և ավելի հնության շինությունների արժեքը այդ պարբերականությամբ նվազեցվում է 1,0 գործակցից  մինչև 0,60 միավոր գործակից, որով փաստացի հնարավոր էր հաշվարկել  մինչև 40 տոկոս բնական մաշվածություն:

Իսկ նոր նախագծով մաշվածությունը հաշվարկվելու  է շահագործման 10-րդ տարվանից սկսած յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ և 46 տարուց ավելի  հնության շինությունների մաշվածությունը հաշվարկվելու է 1.0 գործակցից՝  նվազեցվելով  մինչև 0.76 գործակից, որի դեպքում փաստացի առավելագույնը նվազեցումը նախատեսվում է  մինչև 34 տոկոս:

 Գույքի արժեքը նվազեցնող մյուս կարևոր ելակետային գործակցի՝ շինության վնասվածության ուսումնասիրությունն ու գնահատման կատարումը ևս, ինչպես նախկին օրենսդրությամբ, այնպես էլ  ներկա նախագծով կադաստրային արժեքը հաշվարկելիս, չի նախատեսվում որպես կադաստրի ու նրա հետ պայմանագրով աշխատող մասնագիտական գնահատում կատարող և եզրակացություն տվող ընկերությունների պարտականություն: Սակայն օրենքում  համառոտ թվարկված՝ շինությունների 4 աստիճանի վնասվածության մասին եզրակացության ձեռք բերման կարգը սահմանող գերատեսչական իրավական ակտերից  պարզ է դառնում, որ բնակչության կյանքին ու անվտանգությանն առնչվող և բոլոր տեսակի բնակարանների ու շինությունների իրական վիճակը բնութագրող այս մասնագիտական  եզրակացության ձեռք բերման, շինության՝ տարբեր պատճառներով առաջացած վնասվածության ապացուցման աշխատանքների պարտականությունը թողնված է հենց իրենց՝ վնաս կրած սեփականատերերի վրա: Ասվածից հետևում է, որ կադաստրի գնահատման նշված պարտականությունը խեղաթյուրված կերպով նախատեսվել է որպես վնաս կրող  անձի իրավունք, իսկ նման եզրակացություն ստանալու համար սահմանվել են  անչափ մեծ գումարային վճարումներ, այն դեպքում, երբ կադաստրը, անշարժ գույքի գնահատման համար հարկատուների հաշվին գոյացած պետբյուջեի միջոցներից արդեն իսկ մեծ գումարներ է վճարում գնահատող ընկերություններին ու իր կողմից որակավորված մասնագետներին, ովքեր, իմ կարծիքով, կարող էին ու պարտավոր են նաև վնասվածության մասին եզրակացություն ստանալ մասնագիտացված կազմակերպություններից և գնահատել գույքի վերջնական, ավարտուն շինարարատեխնիկական բնութագիրը կազմող արժեքը:

Ներկա կարգավորումներով միայն շինության սեյսմակայունության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար գործնականում՝ այժմ ևս առաջարկվող նախագծի կիրառման պայմաններում սեփականատեր քաղաքացին կամ իրավաբանական անձն իր շինության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար պետք է վճարի տասնյակ հազարավոր դրամներ:

Հետևաբար` կադաստրի անգործության և բյուջեի գումարների չտնտեսման պատճառով  ցանկացած, նույնիսկ մի քանի տասնյակ քառակուսի մետր չափերով ամենափոքր շինության վնասվածության մասին մասնագիտական եզրակացություն ստանալու, այդ վնասվածությունը պարզելու և ավելորդ անգամ կադաստրային արժեքը վերահաշվարկելու համար բնակիչը  պետք է վճարի  մի քանի հարյուր հազար դրամից մինչև միլիոնների հասնող դրամի չհատուցվող գումար, ինչպես նաև պետք է վճարի կադաստրի հետ իր յուրաքանչյուր թղթակցության, տեղեկություն-փաստաթուղթ ստանալու համար սահմանված անվերջ տուրքերը: Ակնհայտ է, որ նշածս գործող ոչ իրավաչափ կարգավորումները և գույքի վնասվածության փորձաքննության տվյալների ստացման համար նախատեսված ուռճացված գները պետական մարմինները սահմանել են միայն մեխանիկական ֆիսկալ  տրամաբանությամբ, որի նպատակն է՝  ցանկացած գնով ավելի շատ գումար գանձել և քաղաքացիներին հնարավորություն չտալ որևէ կերպ նվազեցնելու գույքահարկի գումարը:

 

-Ըստ Ձեզ, գործող օրենքներով նախատեսված հողի և շինությունների գնահատման միավորը իրավաչա ՞ փ է:

-  Ներկայումս գործող օրենսդրությամբ հողի և շինությունների հարկատեսակները տարբեր չափորոշիչներ ու հարկման առանձնահատկություններ ունեն, իսկ նոր օրինագծով՝ հարկի գումարն ավելացնելու նպատակով դրանք մեկ անշարժ գույքի հարկատեսակով  գնահատելն ու հարկելը համաչափ չէ և չհիմնավորված: 

Ըստ գործառնական նշանակության, կիրառության ոլորտների և դրանց իրավակարգավորման սկզբունքների տարբեր հասկացություններ են նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը, շուկայական արժեքը և շուկայական գինը,  հետևաբար  կադաստրային արժեքի հաշվարկման կարգը դյուրինացնելու կամ գույքի հարկման բազան մեծացնելու նպատակով նոր օրինագծում  մեկ բազային միավորի՝ շուկայական արժեքի մեջ կադաստրային արժեքը գույքի գնի հետ շփոթելը կամ միավորելն ու նույնացնելը տնտեսական-սոցիալական առումով անչափ վնասաբեր է և ոչ իրավաչափ:

 Գտնում եմ, որ  ներկայում գործող օրենքներով նախատեսված հողի և շինությունների գնահատման միավորը իրավաչափ է, ուստի հողի հարկի և շինությունների գույքահարկի հարկման բազան դրանց ներկայիս գործակիցներով հաշվարկվող կադաստրային արժեքներն են: Հարկային օրենսդրության սկզբունքներին հակասելու հիմքով շինության շահագործման ողջ ընթացքում ամենամյա գույքահարկ հարկատեսակով հարկման ենթակա չեն նաև նոր օրինագծով սահմանված անշարժ գույքի շուկայական արժեքը և  գույքի բարելավումները, որոնց համար գույքը ձեռք բերելիս առաջացած հարկերն արդեն վճարված են, իսկ բարելավումներն իրենց շինտեխիկական տվյալներով հաշվառվում և ներառվում են գույքի կադաստրային արժեքի մեջ: 

Հիմք ընդունելով օրենքի նախագծով սահմանված վերոհիշյալ հիմնական դրույթների ոչ իրավաչափությունը, գտնում եմ, որ օրինագիծը ենթակա է մերժման, իսկ գործող նորմերում անհրաժեշտ է փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի վնասվածության գործակցի հաշվառումն ու գնահատումը հանձնարարելով անշարժ գույքի կադաստրին: Գույքի գնահատման ոլորտում չարաշահումները կանխելու նպատակով հանրային հսկողություն սահմանել կադաստրի կողմից  իրականացվող գնահատման գործընթացի նկատմամբ:

 

Հեղինակ` Էլեն Առաքելյան


Հարակից հրապարակումներ`

10:07 17/09/2019  |  ՄամուլԿայուն գներ՝ անշարժ գույքի շուկայում. Ինչի՞ կհանգեցնի գույքահարկի բարձրացումը. «Ժամանակ»
11:22 03/09/2019  |  ՏնտեսությունԱնշարժ գույքի շուկայում գների բարձրացում կա. Տնտեսագետ
10:02 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱնշարժ գույքի գրանցման գործարքները նախորդ տարվա համեմատ աճել են 17.1 %-ով
14:11 19/07/2019  |  ՏնտեսությունԵրևանում անշարժ գույքի վաճառքը նվազել է
15:27 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչական դատարանի դատավորը պաշտոնավարման ընթացքում պարբերաբար թարմացրել է անշարժ գույքը
13:20 28/06/2019  |  ՏնտեսությունԱնշարժ գույքի վաճառքը նվազել է
20:34 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում Panorama.am
15:06 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի դիմող մարդիկ կտուժեն հարկերի ավելացումից. Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշում հարկային օրենսդրության վերաբերյալ
15:52 24/01/2019  |  ԼՐԱՀՈՍՉորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16%-ով, իսկ տարվա աճն ավելի քան 13% է. Կադաստրի պետական կոմիտեի մամլո խոսնակ
17:54 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորի մանդատ ստացած փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]