Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ)

Վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին 10/08/2019   15:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:

Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին քաղաքապետ,

Էջմիածնի ավագանու հարգելի անդամներ,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  մեծարգո նախարար,

Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ,

Գերաշնորհ Տեր,

Մեծարգո դեսպաններ,

Հարգելի հյուրեր,

Սիրելի էջմիածինցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի  2704-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս ամբիոնից արդեն շատ բան ասվեց Էջմիածնի մասին, և կարծում եմ, այո՛, մեր միասնական ընկալումն Էջմիածնի վերաբերյալ հենց դա է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է: Ըստ էության, սա ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է:

Առաջինը, իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, և այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին:

Որպես այս իրադարձության տրամաբանական և նույնքան շրջադարձային իրադարձություն՝ Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհետև դրանով զբաղվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս  Սահակ Պարթևը՝ Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ և Մեսրոպ Մաշտոցը: Գրերն ստեղծվեցին, և Էջմիածինը դարձավ հայոց դպրության մայրաքաղաքը, և այստեղ հիմք դրվեց հայերենով կրթությանը: Սա նույնպիսի հեղափոխական մի իրադարձություն էր, որ տեղի է ունեցել մեր կյանքում, և այսօր նույնպես մեր ինքնության անբաժանելի մասն է:

Հաջորդ իրադարձությունը, որի մասին նույնպես հիշատակվեց, Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը՝ պատմաբաններ, ոչ պատմաբաններ, համոզված են, որ Սարդարապատի ճակատամարտի ճակատագրում շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ, ահա, թշնամին շատ մոտ է, Ձեր կյանքին վտանգ է սպառնում և խելամիտ կլինի հեռանալ Էջմիածնից: Բայց Ամենայն Հայոց կաթողիկոսը, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդը և մեր բանակը չեն կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ և կպաշտպանեմ ինքս ինձ, մեր հավատը և մեր եկեղեցին: Եվ այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում, ինչն աներկբա կերպով կրկնապատկեց, բազմապատկեց նրանց ուժը, եռանդը, բարձրացրեց նրանց մարտական ոգին:

Հաջորդ փուլը, որտեղ Էջմիածինը շատ կարևոր նշանակություն է ունեցել, շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել, ուզում եմ ընդգծել՝ արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ ու սեփական կյանքի և առողջության գնով պաշտպանեցին մեր հայրենիքը, պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, ինչպես Հայաստանի բազմաթիվ  այլ քաղաքներ, բնակավայրեր:

Իհարկե, անկախության շրջանում Էջմիածնի պատմությունը շատ մեծ հակասություններ է ունեցել, քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում. եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, եղել են լուսավոր էջեր, եղել են ոչ այնքան լուսավոր էջեր: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արդի իմաստով, քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ: Եվ ես դա շատ սիմվոլիկ եմ համարում, որ այդ հազարմյա պատմության ընթացքում այս կարևոր, իհարկե, իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ, բայց բովանդակությամբ գուցե շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ: Ես սա նույնպես շատ կարևոր իրադարձություն եմ համարում և հույս ունեմ, որ այս իրադարձությունը նույնպես մեր երկրում ունենալու է շրջադարձային հետևանքներ:

Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավումը պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա, և դա պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի զարգացման գործում: Այսօր կանայք Հայաստանում բնակչության ավելի քան կեսն են, և եթե մենք բոլոր անհրաժեշտ և տրամաբանական պայմանները և մթնոլորտը չապահովենք, որպեսզի կանայք հանրային կյանքում, տնտեսական ակտիվության իմաստով գործունեության բավարար դաշտ ստանան, դա կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք ,և մենք մեր զարգացման ճանապարհին դնում ենք անհարկի խոչընդոտներ: Ընդ որում, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ, և թող ներվի ինձ ասել, նաև փորձով, կանանց ակտիվությունն ամենևին չի հակասում ավանդական ընտանիքի վերաբերյալ մեր պատկերացումներին, որովհետև բազմաթիվ կանայք, ովքեր ակտիվ տնտեսական, հանրային գործունեություն են ծավալում, նրանք նույնքան պարտաճանաչ և հոգատար ընտանիքի մայր են, և նրանք կարողանում են, ի տարբերություն տղամարդկանց, երկու ճակատով աշխատել և կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով:

Սիրելի էջմիածինցիներ,

սիրելի հայրենակիցներ,

հարգելի տիկին քաղաքապետ,

մեզ բոլորիս շնորհավորում եմ Էջմիածնի 2704–ամյակի այս լուսավոր օրվա կապակցությամբ: Ես չգիտեմ՝ 2704 տարի առաջ արդյոք մեր նախնիները մտածե՞լ են այսօրվա մասին, մտածե՞լ են արդյոք, թե ինչպիսին են ուզում տեսնել մեզ, ինչպիսին են ուզում, որ մենք տեսնենք իրենց, բայց Էջմիածինը մեր յուրաքանչյուրի, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է: Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա Էջմիածնում, այսօրվա Հայաստանում կա մտածողության այդպիսի կերպ, որ մենք մտածենք ոչ միայն այսօրվա մասին, ոչ միայն երեկվա մասին, այլև վաղվա մասին, ոչ միայն մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ տարվա, այլև հազարամյակի կտրվածքով: Ես հավատում եմ, որ 2704-ամյա Էջմիածինն ամենամեծ և կարևոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաև այն սերունդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408-ամյակը: Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ և մեր նախնիներին:

Այս շնորհակալությանն արժանանալը, թերևս, մեր ամենակարևոր առաքելությունն է, և այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը: Հավատն իսկապես նույնքան կարևոր է, որովհետև, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ ահա, վեր կաց և ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից և կընկնի ծովը: Մենք բազմաթիվ և եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով և համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք: Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետև մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը և, ի վերջո, ազատ և երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք և մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում:

Ահա այսքան պարզ և այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, և իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից: Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչև քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, և այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում:

Հարգելի ներկաներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Էջմիածին քաղաքի 2704-ամյակի կապակցությամբ և մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը, մեզանից յուրաքանչյուրին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ վստահություն և հավատ սեփական անձի, սեփական տաղանդի, սեփական երկրի, սեփական ժողովրդի և սեփական ապագայի նկատմամբ:

Շնորհակալ եմ»:

Նիստի շրջանակում նաև հանձնվել են «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին և շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ: Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։ Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
12:51 08/10/2019  |  ՄեկնաբանությունՈւժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում. Ստեփան Դանիելյան
10:42 08/10/2019  |  ՄամուլՔա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում. «Իրատես»
09:24 08/10/2019  |  ՄամուլՈ՞ւմ թվերն են ճիշտ՝ վարչապետի՞, թե՞ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի. «Հրապարակ»
18:47 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի մասնակցությամբ մեկնարկում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը
18:39 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
18:24 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍWCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
16:59 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
11:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ
10:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]