Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ 10/07/2019   11:21  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետը մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսի պաշտոնական բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է.

«Տեղեկատվական տեխնոլո­գիա­ների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,

ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։

Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու­թյունից հետո։

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։

Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջա­փուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետև մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, անհատական նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով, իր անձնական նպատակներով և ամբիցիաներով։

Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու­թյունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորա­րարա­կան առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն։

Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։

1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանն ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխություն իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում։

1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանն ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն։

1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանն ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը։

1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանն ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը։

1930-ականներին մեր հայրենա­կից Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, տեխնոլոգիան, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը։ Ժամանա­կա­կից աշխարհը դժվար է պատկերացնել առանց գունավոր հեռուստացույցի, դոլարի կանաչի, ֆենի, կամ մեխանիկական բետոնախառնիչի։

1931 թվականին, մեր հայրենակից Ասատուր Սաֆարյանն ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանց­ման տուփը՝ նոր հեռա­նկարներ բացելով ավտոմոբիլա­շինության հետագա զարգացման համար։

1939 թվականին մեր հայրենակից Լյութեր Գեւորգ Սիմիջյանն ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է ժամանակակից աշխարհում, որքան դոլարը, որքան ֆենը, որքան բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը, ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենան։

1960-ականներին մեր հայրենակից Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիր­ներից մեկը, որը հեղափոխական նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում։

1970-ականներին մեր հայրենակից Ռայմոնտ Տամատյանն ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանա­վորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում։

Այս երկու հայտնագործություն­ները միլիոնավոր, հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում, բարելավել են հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։

1995 թվականին մեր հայրենակից Էմիկ Ավակյանն ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։

2006 թվականին մեր հայրենակից Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց գիտնականի պատվին կոչվում է ogannesson:

Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ «Միգ» ինքնաթիռ­ների հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժու­թյան համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանա­կակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին։

Այս ամենը եւ այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային եւ ամերիկյան տիեզերա­կան ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական, նորարարության ոլորտում մեր շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանն իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարեւոր կետերից մեկն աշխարհում, կարևոր կենտրոններից մեկն աշխարհում։

Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչեւ 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը տասը տոկոս եկամտային հարկ։ Որպես արդյունք՝ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին յոթ տարում աճել է շուրջ հինգ անգամ եւ ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։

Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչեւ մագիստրա­տուրա եւ ասպիրանտուրա եւ ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել եւ մեր բոլորի՝ սկսած վարչապետից ավարտած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ կոնգրեսի սիրելի մասնակիցներ,

մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար։

Ինչպես երկար տարիներ, աշխարհի տարբեր երկրներ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, բազմաթիվ այլ երկրներ սեփական տաղանդը զարգացնելու եւ դրսեւորելու, կրթություն ստանալու եւ հայտնագործություններ անելու հնարավորություն են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր բազմաթիվ հայրենակիցների, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա՝ ազատ եւ զարգացող ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների, գործունեության եւ կրթության համար։

Մենք ընդամենն ամիսներ առաջ ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողներն ու գործընկերներն իմանան, նրանց համար կոնկրետ լինի, թե Հայաստանում որն է իրենց հասցեն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանն այս համաժողովը Հայաստանում անցկացնելու ամենամեծ ջատագովներից մեկն էր, եւ ես հույս ունեմ, որ այս հիրավի հիշարժան իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։

Եվ մեզ բոլորիս, սիրելի ներկաներ, հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում։

Հարգելի հյուրեր,

Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արեւահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։

Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է, ինչպես միշտ։ Հույս ունեմ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար։

 

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
16:23 06/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը
15:29 05/10/2019  |  ՔաղաքականՓաշինյանը ցանկանում է դուր գալ ամբոխին և ծափահարությունների արժանանալ. Քաղաքագետ
15:25 05/10/2019  |  ԼՐԱՀՈՍՁեզանից ու ձեր պատասխանատու աշխատանքից է կախված՝ ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին
14:37 05/10/2019  |  ՎերլուծություններՓաշինյանի նեոհհշական վստահելիները
13:15 05/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ
20:14 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Զինված ուժերի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկվել են համակարգի ներդրման ուղղությամբ հետագա անելիքները
13:32 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
09:15 04/10/2019Փաշինյանի հաջորդ թիրախը Դավիթ Տոնոյանն է. առաջիկայում պատրաստվում է նրան եւս պաշտոնանկ անել. «Իրատես»
20:01 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]