Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Վահան Արծրունի. WCIT-2019 համաժողովի համերգային բացմանը խախտել են հեղինակային իրավունքս, ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին 10/07/2019   20:06  |  Հարցազրույց

WCIT-2019 համաժողովի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս  2014 թվականից: Բնականաբար, հպարտանալու բան է, երբ  ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը մեր երկրում է տեղի ունենում՝ մեկտեղելով ոլորտի հսկաներին:  ՈՒ  համաժողովի բացումն  ազդարարող՝ արհեստական ինտելեկտ-տեխնոլոգիաներով, մտքի թռիչքներով  հագեցած բարձր  տոնայնությամբ  համերգից հետո՝սառը ջուր՝ որպես՝ երգիչ, երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը՝ « Հարգելիներս, համաժողովի բացման համերգի ընթացքում հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ,  որևէ ձևաչափով օգտագործելու և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ»:

Իբրև նախաբան տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորողը՝ օգտագործելով  Արծրունու հեղինակային մշակումը, անհայտ-անանուն երաժշտություն չէ, աշխարհով մեկ հայտնի մի քանի ամիս առաջ՝ Rock Aid Armenia- ի պաշտոնական բրենդը դարձած մաշտոցյան շարականների  մշակումների ամբողջական ալբոմից է, որը հեղինակի  կամոք վերածվեց   բարեգործական դրամահավաքի աղբյուրի՝  Գյումրու երաժշտական դպրոցը միջազգային մակարդակի բերելու նպատակով։ «Փաստինֆո»-ն զրուցել է երգահանի հետ։

-Պարոն Արծրունի, վերջին շրջանում միայն երկու անգամ բարձրաձայնել եք Ձեր հեղինակային իրավունքների ոտնահարման փաստերի առթիվ: Ի՞նչ ընթացք եք պատրաստվում տալ այս ոտնձգություններին: Եվ ըստ Ձեզ, ինչու ի սկզբանե չեն դիմել հեղինակին, արդյո՞ք վախեցել են, թե համաձայնություն չեք տա:

-Իհարկե կտայի համաձայնություն,  բայց ոչ անարգանքի պարագայում,  այն, ինչ արդեն արել են, պարզապես էթիկական խնդիր չի այլևս, սա  հիմնարար իրավունքների և օրենքների ոտնահարում է. ընդ որում,  պետական մակարդակով, քանի որ պետության կազմակերպած միջոցառման հետ գործ ունենք, որի մասնակիցն էին նաև պետական այրերը։

Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի: Ինձ համար     կոպեկի արժեք ունի այս իրադարձությունը, եթե տարրական էթիկական նորմերը չեն պաշտպանվում, որը առաջին հերթին պիտի կարևորվեր   երաժշտության համատեքստում: Տեսեք, հստակ ընթացակարգ կա ու երբ դա չի արվում, երբ դու փաստի առաջ ես կանգնում՝ տեսնելով արդեն օգտագործման փաստը, դա նշանակում է անտեսվել է քո հեղինակային իրավունքը: Սկզբում պիտի հարգեն, ապա՝ համաձայնեցնեն, արտոնություն ստանան, հետո համաձայնեցնեն ձևաչափը, որով ներկայացվում է ստեղծագործությունը: Կարող է ես համաձա՞յն եմ, որ առանց իմ անունը նշվելու գնա… Մինչդեռ,  դրան հերթը չի էլ հասել: Հուսով եմ դատախազությունը, պատկան մարմիններն իմ այս խոսքերը կընդունեն որպես հայտարարություն -հաղորդում հանցագործության մասին: Ես անձամբ ոչ մի քայլ չեմ անելու, որովհետև այս դեպքում ինձ հետաքրքրում է, թե  պետության մեխանիզմներն ինչպիսին են, ոնց  են արձագանքում  նման դեպքերում:

-Վերջերս   հեղինակային իրավունքի ոտնահարման մի դեպքի  մասին դարձյալ բարձրաձայնել էիք, փաստորեն, կարելի է ասել՝ համատարած բնույթ են կրում դրանք։

-Տեսեք, դրանք ըստ էության, տարբեր հարթություններում են, քանի որ մի դեպքում գործ ունես պետության հետ, մեկ այլ դեպքում՝ անհատի:  Միշտ մտածել եմ, որ  ՏՏ ոլորտն ինքնին  մտքի ազատության ծնունդ է, և երբ այս շրջանակում  Հայաստանում անցկացվող ամենամեծ միջազգային ֆորումի ժամանակ է անտեսվում է մտքի ազատության օրենքը, որի միտք բանին ինտելեկտուալ սեփականության հեղինակային  իրավունքն է, այստեղ սկսում են հարցեր ծագել:

-Փաստորեն, ստացվում է, որ ստեղծագործողի հեղինակային իրավունքը և՛ պետական մակարդակով է խախտվում, և՛ անհատի կողմի՞ց:

- Այդպես է, և գալիս հավասարվում են իրար: Ինչ վերաբերվում է նախորդ՝ ոմն Արման Փադարյանի դեպքին,  նա պարզապես գող է և իմ երկու ռոք  ալբոմները համացանցում դրել-վաճառում է, ինչից դարձյալ ես տեղյակ չէի: Դեռևս 2000թ պայմանագիր ունեի «Կադանս» կենտրոնի հետ, որը Ֆրանսիայում  հրատարակել էր իմ երկու ռոք սկավառակը: Արմանն այդտեղ աշխատում էր որպես մենեջեր: Այսինքն, կոնկրետ նրա հետ ես  հարաբերություն չեմ ունեցել: Եվ ահա՝2 ամիս առաջ իմացա, որ 2004-ից նա իմ 2 ռոք-ալբոմը  վաճառում է համացանցում: Այս պարագայում մեծ տարբերություն չկա՝ անհա՞տը, թե՞  պետությունը: Արդեն ուղղակի այս ամենը չափազանց է, ակնհայտ ապօրինություն է կատարվում  ու ես հետամուտ եմ լինելու: Քայլ առ քայլ:

- Ամեն դեպքում շատ հետաքրքիր է, որ բարձրաձայն նշվում է  արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտության մասին, սակայն իրական հեղինակի մասին զլանում են հիշատակել: Ի վերջո, բնականը, օրիգինալը եթե չլինի, արհեստականը ո՞նց կստեղծեն:

-Դրա պատասխանը ես կարող եմ երաժշտագիտական առումով ասել,  եթե դու ուշադիր լսես արհեստական ինտելեկտի սարքած երաժշտությունը /այս դեպքում՝ մաշտոցյան շարականը/, սկիզբը մանավանդ, այնտեղ  միայն փողայիններն են հնչում, վալտորնաները և մնացած փողայինները, իսկ դա որքան էլ անհամեստ հնչի՝ ի՛մ գյուտն է: Հասկանում եք, մաշտոցյան շարքի հիմքում ամբողջովին իմ կոնցեպտն է՝ հիմքում ոչ թե՝ լարային նվագարանն է որպես մշակման մեթոդ, այլ՝ վալտորնաները և փողային բաղադրիչը:

-Այսինքն, ծրագրավորողը, մեքենան ինքն իրենից չի կարող հորինել…

-Իհարկե,  ծրագրավորողն  ալգորիթմ է տալիս, սկզբից հնչում է այսպես, հետո ՝ զարգանում՝ այսպես, հետո միանում են մյուս գործիքները: Սա ծրագիր է Իսկ ծրագրի  հիմքում պետք է լինի գաղափար, որը գողացված է իմ մշակման մեթոդից:

Իսկ ընդհանրապես՝ ՏՏ համաժողովն  ինձ այնքան էլ հետաքրքիր չէ,  միայն այն հանգամանքը, որ աշխարհի ուշադրությունը մերոնք որոշել են գրավել Քիմ Քարդաշյանին հրավիրելով արդեն վանում է… Եթե նկատեցիք, ոչ Բիլ Քլինթոնն էր ելել, ոչ Բիլ Գեյթսը, ոչ էլ՝ Ֆորբսը: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև եկել է Քիմ Քարդաշյանը:

Իսկ  չեն եկել, որովհետև հասկացել են, որ իրենց գալը երկրորդական հանգամանք է դառնում: Հո պատահական չէ, որ  «Ազատություն» ռադիոկայանը գիշերվանից 8 ժամ շարունակ ինչ անհեթեթ տեքստ  ասես չասաց՝  որ ժամանակ ձգի, կամերան միացրած  սպասում են… Եթե Ազատությունն է իր լրատվական մեխը դարձնում Քարդաշյանի  գալը… Ի դեպ, այն Փաշինյանի զենքն է և միայն իրենց կաբինետի անդամներին են հրավիրում: Տեսեք՝ առողջապահության  նախարարին 3-4 անգամ ֆեյսբուքյան ասուլիսի են հրավիրել,  իսկ բժշկական համալսարանի  ռեկտորին՝ ոչ մի անգամ:

-Նորից վերադառնանք  ՏՏ համաժողովի համերգային նախաբանին, ի՞նչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը:

-Ես  ֆրագմենտներով եմ նայել,  ի դեպ,   այն առանձնապես որպես երաժշտական երևույթ չեմ ընդունել,  քանի որ դա ՏՏ համաժողովի  երաժշտական ձևավորումն էր, որի ընթացքում շատ էին հեղինակային իրավունքի ոտնահարումները:  Ոչ միայն իմը, կարծում եմ՝  Տերտերյանի անունն էլ  չգրվեց : Եթե չի նշվել , եթե դու անունները չտալով հնչեցնում ես հեղինակային ստեղծագործություններ, իսկ վերջում որպես ռեզյումե՝ ցույց ես տալիս որպես արհեստական ինտելեկտի արդյունք,   նշանակում է՝  դու անտեսում ես անհատի ստեղծագործական ուժը:

Ասենք, պատկերացրեք՝ Գարի Կասպարովը շախմատ խաղա  համակարգչի հետ և  նրա անունը չնշվի:

Զրուցեց՝ Անահիտ Եսայանը

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]