Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Երազում եմ այն մասին, երբ ոչ մի ընտանիք «Իմ քայլը» հիմնադրամի կարիքը չի ունենա. Աննա Հակոբյան 10/05/2019   12:16  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ներկա է գտնվել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել է Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն եւ Վորլդ Վիժն Հայաստանի Խորհրդատվական մարմնի անդամ Տեր Պարույր քահանա Ավետիսյանի օրհնությամբ, ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ։  Այս մասին  տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Իր խոսքում Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը շեշտել է, որ տոնական հոբելյանը լավ առիթ է նաև միասին մտորելու երեխաների պաշտպանության և երեխաների կյանքի բարելավման մասին։ ‹‹30 տարիների ընթացքում մենք բազմապիսի խորդուբորդ ճանապարհ ենք անցել և շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել, և այդ ձեռքբերումները, որ ունեցել ենք, թերևս հնարավոր չէ կարճ երեկոյի ընթացքում թվարկել։ Ի թիվս այն բոլոր ձեռքբերումների, որ մենք ունեցել ենք և ի թիվս, հաջողությունների, որ մենք արձանագրել ենք, մենք շարունակում ենք տեսնել և  վկայել, որ շատ խնդիրներ կան չլուծված։ Խնդիրներ կան չլուծված բոլոր հարթություններում։ Կան երեխաներ, որոնք ապրում են բռնության մեջ, երեխաներ կան, որ ունենալով կենսաբանական տանիք չեն ապրում ընտանիքներում։ 2000-ից ավելի երեխա զրկված է ընտանիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այս ամենը մեզ դրդել է նոր ճանապարհ սկսել։ Այսօր մենք տոնում ենք ոչ միայն մեր 30 տարիների անցած արդյունքները,  այլ նաև այսօր մենք տալիս ենք մեր նոր էջի մեկնարկությունը։ Մենք այսօր նոր նավարկություն ենք սկսում, և պատահական չէ, որ այս երեկոյի  խորհրդանիշը նավակն է ընտրված։ Քանի որ սա մեզ համար նավարկություն է››,- ասել է Ժիրայր Էդիլյանը։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ կարևորելով Վորլդ Վիժնի կատարած հսկայածավալ աշխատանքը՝ ներկայացրել է կազմակերպության արդյունավետ և շարունակական համագործակցությունը իր ղեկավարած ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հետ՝ հավելելով, որ երազում է այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ լիահույս է, որ այդ ժամանակը շուտ է գալու։

Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Վորլդ Վիժնի թանկագի՛ն ղեկավարներ,

Հարգելի՛ տիկին նախարար,

Դիվանագիտական կորպուսի մեծարգո ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք  և պարոնա՛յք

Դեռ մեկ տարի չի անցել այն օրից, երբ ես՝ որպես նորաստեղծ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդիպեցի Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հետ։ Այն ժամանակ դեռ աղոտ էի պատկերացնում, թե կոնկրետ ինչով է զբաղվում Վորլդ Վիժնը Հայաստանում, բայց կանխազգում էի, որ կազմակերպության բազմամյա փորձը հումանիստական գործունեության ասպարեզում չի կարող օգտակար չլինել առաջին քայլերն անող ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործունեությունը հաստատուն ռելսերի վրա դնելու հարցում։ Մեր դեռևս փոքրաթիվ թիմն այդ ժամանակ արդեն մոլորվել էր քաղաքացիներից ստացված ամենաբազմազան ու բազմաբնույթ հարյուրավոր դիմում-խնդրանքների հորձանուտում, և Վորլդ Վիժնի հետ հանդիպումն ու այդ հանդիպմամբ սկզբնավորված գործունեությունը չափազանց տեղին էր։

Առաջին հանդիպմանն իսկ պարզ էր, որ մեր մոտեցումները համընկնում են ամենակարևոր հարցում՝ մենք չենք ուզում լինել պարզապես օգնություն բաժանող, այլ ձգտում ենք դառնալ բարեգործության նոր մշակույթի կրողը, սոցիալական նոր քաղաքականության առաջամարտիկը։ Մենք ուզում ենք կանգնել ընտանիքների կողքին՝ ամրապնդելով սեփական ոտքերի վրա  կանգնելու նրանց կարողությունը։ Ավարտական մոտեցումը, որին քիչ առաջ ծանոթացաք տեսանյութում, բավականին մոտ էր մեր պատկերացումներին, և այդ մոտեցման կիրառման արդեն իսկ տարիների փորձ ունեցող Վորլդ Վիժնի հետ համագործակցությունը մեկնարկեց անհապաղ։ Այսօր արդեն ունենք արդյունքներ, որոնցով հպարտանում ենք և ոգեշնչվում՝ հաստատակամորեն առաջ շարժվելու։ Վորլդ Վիժնի հետ իրականացվող Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատում ենք 28 ընտանիքի հետ։ Նպատակ ունենք մոտ ապագայում ընդգրկված ընտանիքների քանակը հասցնել 40-ի, իսկ ժամանակի ընթացքում ավելի ընդլայնել ծրագիրը՝ ընդհուպ հասնելով Արցախ։ Այս ծրագիրն իսկապես թևեր տվող է։ Մեզ համար ամեն ընտանիքի կողքին կանգնելը, ամեն փոքր խնդրի լուծմանն աջակցելը, ինքնուրույն քայլ անելու կարողությունն ամրապնդելը պակաս կարևոր չէ, քան բազմամիլիոնանոց ծրագրերը կրթության կամ մշակույթի ոլորտում։ Մենք հուզվում և ուրախանում ենք ընտանիքների ամենափոքր առաջընթացով։ Այսօր արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք մեզ ոգեշնչում են շարունակել ընթացքը։ Կան նաև չհաջողված պատմություններ, երբ ընտանիքը բավարար արձագանքող չէ ինքնուրույն քայլելու, կատարելագործվելու հարցում։ Բայց մենք չենք հուսահատվում․ գաղտնիք չէ, տասնամյակներ շարունակ Հայաստանում սոցիալական քաղաքականություն կոչվածը ոչ ճիշտ շեշտադրումներ է ունեցել, և հենց այդ անհաջողություններն էլ նորից ու կրկին մեզ համոզում են, որ նոր քաղաքականության մշակումն  ու օր առաջ կիրարկումը անհետաձգելի հրամայական է։

Իհարկե՝ երկու, երեք, նույնիսկ տասնյակ կազմակերպություններ չեն կարող անել այն, ինչ պետք է անի պետությունը։ Այսօր արդեն ‹‹Իմ քայլը›› հիմնադրամում և անձամբ ինձ ուղղված  դիմումները հազարավոր են, և մենք գրեթե նույնքան մոլորված ենք։ Որքան էլ որ ուղղությունն ու տեսլականը հստակ լինեն, այն է՝ աջակցել մարդու, ընտանիքի կարողությունների հզորացմանը, ոչ թե լուծել սոսկ օրվա խնդիր, բայց խնդիրների ծավալներն այնպիսին են, որ միայն համապետական, համընդգրկուն քաղաքականության մշակումն ու կիրակումը կարող է ելք լինել երկարաժամկետ կտրվածքում։

Եվ ես, առիթից օգտվելով, դիմում եմ լիազոր մարմինների ներկայացուցիչներին՝ օգտագործե՛ք նաև մեր ռեսուրսները։ Եկեք նստենք մի սեղանի շուրջը՝ մեկտեղելու ռեսուրսները Հայաստանում սոցիալական ապահովության խնդրին համալիր ու համակարգային լուծում տալու։ Համատեղ ջանքերով մենք կարո՛ղ ենք կյանքի կոչել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով իսկապես սոցիալական պետություն։ Ամրացնել ու զարգացնել ընտանիքի՝ աշխատելու, ինքնուրույն քայլելու կարողությունը և ամուր կանգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին։ Սա է տեսլականը, որի իրագործումը մենք իրատեսական ենք համարում պետության գլխավորությամբ ոլորտի դերակատարների ջանքերի, ռեսուրսների, տարիների փորձի մեկտեղման դեպքում։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ Ես հավատում եմ, որ այդ ժամանակը շատ չի ուշանալու։  Իսկ մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վորլդ Վիժն Հայաստանի ողջ թիմին ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կատարվող անհավանական աշխատանքի համար։ 650 հազար երեխայի աջակցություն 30 տարվա ընթացքում, 4․000 ծայրահեղ խոցելի ընտանիքների հետ ամենօրյա աշխատանք, ինժեներական լաբորատորիաներ, համայնքներում արտադրողների խմբերի և արժեշղթաների զարգացում, ամառային ճամբարներ բազմահազար երեխաների համար․ այս ամենը չափազանց տպավորիչ է։ Տպավորիչ է, որ Վորլդ Վիժնի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գործին, երկրում, համայնքներում, ամեն առանձին ընտանիքի ու երեխայի կյանքում փոփոխություն բերելու խանդավառությունը․հատկանիշներ, որոնց մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի՝ ձեզ հետ աշխատող թիմից։

Շնորհակալություն ձեզ և շնորհավորում եմ այս կարևոր հոբելյանի կապակցությամբ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:12 30/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն ու Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինն այցելել են ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան
16:01 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան. Վարչապետի տիկնոջ արձագանքը իրականացված մոնիտորինգին
11:47 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը ներկա է գտնվել թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ» ֆիլմի պրեմիարային
12:38 07/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
09:33 06/09/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանը Հայկ Սարգսյանին իր կարգավիճակն է հիշեցրել. Ուշագրավ դրվագ ՔՊ նիստից. «Իրատես»
17:50 30/08/2019  |  Մեկնաբանություն«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան
13:09 29/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը սևազգեստ մայրերի հետ չի հանդիպում. Նանա Մուրադյան (տեսանյութ)
11:44 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է Արցախի Սոնասար համայնք, հանդիպել 94-ամյա Հայկանդուխտ տատիկին
17:05 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է սահմանամերձ գյուղերի երեխաների ժամանցը
12:01 20/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]