Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը 10/04/2019   18:49  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար  Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Բանն այն է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 2-ի՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին իր որոշման հետ մեկտեղ միանձնյա որոշում էր կայացրել նաեւ Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին՝ նշելով, որ  այն հիմնավոր է, եւ այն կիրառելու հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Վերջինս բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ բողոքարկվել է դատական այնպիսի ակտ, որը ենթակա չէ անմիջական վերաքննիչ բողոքարկման: Վերաքննիչ դատարանը դատավոր Ա. Մնացականյանի նախագահությամբ թվարկել է Առաջին ատյանի դատարանի՝ Քրեական դատավարության օրենսգրքով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները՝ նշելով, որ դրանցում ներառված չէ խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշումը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիշատակել է Վճռաբեկ դատարանի՝ ԵԿԴ/0274/01/15 գործով նախադեպային որոշումը, ըստ որի՝ օրենսդիրը, սահմանափակելով հիշյալ որոշման վերադասության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը, ըստ էության, նպատակ է հետապնդել երաշխավորելու, ի թիվս այլոց, Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի բնականոն քննության ապահովումը, ինչպես նաև ստորադաս դատարանի ներքին անկախությունը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այս որոշմանը՝ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ այն ապօրինի որոշում է. «Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է բացառապես այն հանգամանքով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշման բողոքարկման հնարավորություն, այլ նախատեսում է միայն խափանման միջոցն ընտրելու եւ վերացնելու մասին որոշումների բողոքարկման հնարավորություն, մինչդեռ Վերաքննիչ ատյանը պետք է առաջնորդվեր ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքի թերի բացերով,  այլ մարդու իրավունքների գերակայության սկզբունքով, քանի որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների խախտման  եւ սահմանափակման վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու հնարավորություն պետք է ունենա: Հենց դրանում է կայանում արդար դատաքննության իրավունքի հիմնական էությունը»,-նշեց պաշտպանը:

Անդրադառնալով Վերաքննիչ ատյանի երկրորդ հիմնավորմանը, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատական ստուգման ենթարկելով՝ Վերաքննիչ դատարանը կմիջամտի մայր քրեական գործի եւ դատարանի անկախությանը, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դատական վերահսկողության առարկա է դարձնում Առաջին ատյանի՝ դատական քննության նախապատրաստական փուլում կայացրած դատական ակտը, հետեւաբար դա չի կարող դիտվել որպես միջամտություն մայր քրեական գործի նկատմամբ. »Նշված դատական փուլում  քրեական գործն ըստ էության չի քննվում, այլ կերպ ասած՝ տվյալ փուլում ապացույցների հետազոտում չի իրականացվում, այլ ընդամենը քննարկվում է մեղադրյալի իրավունքի՝ ազատության, ազատ տեղաշարժման սահմանափակում նախատեսող խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հարցը, որի շրջանակներում Վերաքննիչ ատյանի միջամտությունը չի կարող ազդել գործի ելքի վրա. միջամտությունը այնպիսի ներգործությունն է, որը կարող է ազդել գործի ճիշտ լուծման վրա, որպիսին կարող է լինել միայն ապացույցների հետազոտման փուլում, քանի որ գործի ելքը որոշվում է միայն ու միայն ապացույցների հետազոտման արդյունքում, իսկ ինչպես վերը նշեցի, նախապատրաստական փուլում ապացույցների հետազոտում չի իրականացվում, հետեւաբար ոչ մի միջամտության մասին էլ խոսք լինել չի կարող»:

Ինչ  վերաբերում է Վճռաբեկ դատարանի հիշյալ նախադեպային որոշմանը, ապա ըստ Ալեքսանյանի՝ այդ դիրքորոշումը ունեցել է ոչ թե իրավունքի զարգացման, այլ Վերաքննիչ ատյանը բեռնաթափելու նպատակ:

Հավելենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, ում որոշմամբ էլ այդ հարցը քննության առարկա կդառնա դատական քննության փուլում` դատական նիստում, կողմերի մասնակցությամբ, լսելով վերջիններիս դիրքորոշումները:

Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

19:50 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ.
13:20 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»․ Արմեն Գեւորգյան
13:50 03/09/2019  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Գեւորգյանը դատի է տվել իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ու փաստաբան Մուշեղ Շուշանյանին. պահանջում է, որ ներողություն խնդրեն
11:51 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Անշրջելի ու հաղթական պատմություն». Արմեն Գևորգյան
19:15 21/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան
14:11 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան
12:41 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց
10:57 19/08/2019Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը
19:59 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան
13:05 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]