ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/21/2019 19:15 | Քրեական խրոնիկոն
«Ցավալի է, որ քրեական հետապնդման մարմինները չեն դադարել իրենց արատավոր այն պրակտիկան, որ անգամ իրենց համար ակնհայտ անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահում են կալանքի տակ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալների վերաբերյալ մի քրեական գործի, որ հարուցվել է շորթման փորձի առթիվ։
Քրեական գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում արդեն 3 ամիս։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացիներ Սմբատ Ավդալյանը եւ Վահրամ Հակոբյանը 100 հզ ԱՄՆ դոլար են ցանկացել շորթել մի անձից, ով նրանց վաղեմի ընկերն էր։ Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Վահրամ Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ողջ գործը կառուցված է տուժողի եւ նրա երկու եղբայրների ցուցմունքների հիման վրա. «Գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներով, օրինակ՝ վկաների ցուցմունքներով, մեղադրանքը չի հիմնավորվում։ Բայց մեր պատկերացմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը այդ վկաների ցուցմունքները արժանահավատ չի դիտում այն պատճառով, որ նրանք իմ պաշտպանյալների ընկերներն են, հետեւաբար՝ իբրեւ գործի ելքով շահագրգռված անձինք են։ Իսկ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, պետք է ոչ արժանահավատ դիտարկեն նաեւ տուժողի եւ նրա եղբայրների ցուցմունքները, քանի որ նրանք եւս գործի ելքով շահագրգռված անձինք են»։
Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանքի տակ պահելու միակ հիմքը այն ենթադրյալ կասկածն է, որ եթե իր պաշտպանյալը մնա ազատության մեջ, կազդի տուժողի վրա, որպեսզի վերջինս փոխի իր ցուցմունքները. «Սակայն հարկ է նշել, որ իմ պաշտպանյալն ու տուժողը արդեն առերեսվել են, եւ յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքը, այսինքն՝ այդ հիմքը արդեն իսկ վերացել է կամ գոնե էապես նվազել։ Հետեւաբար հարց է առաջանում. ինչու՞ է իմ պաշտպանյալը շարունակում մնալ կալանքի տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան կամայական մոտեցում եւ ապօրինություն»,-ասաց պաշտպանը։
Վերջինս նշեց, որ այժմ ցանկանում են առերեսվել տուժողի եղբայրների հետ, որպեսզի ազատության մեջ մնալու դեպքում ազդեցություն գործադրելու ռիսկը մեկընդմիշտ չեզոքանա. «Միակ միջոցը՝ այդ ռիսկը չեզոքացնելու, առերեսումն է, բայց դա դիտմամբ չեն անում։ Եթե չեն անում, ուրեմն՝ կամայական նպատակ ունեն՝ մարդուն կալանքի տակ պահելու»։
Փաստաբանն ընդգծեց, որ կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է, եւ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ դա պետք է կիրառվի այն ժամանակ, երբ նվազ խստության խափանման միջոցները չեն կարող ապահովել այն երաշխիքները, որ կապահովի կալանքը. «Մենք ասում ենք՝ իմ պաշտպանյալը առողջական խնդիր ունի՝ նեւրոզ, եւ վարույթն իրականացնող մարմինը դա պետք է քննարկեր, խափանման միջոցը ընտրելու ժամանակ հաշվի առներ, նույնիսկ դատարանն է իր որոշումներից մեկում արձանագրել, որ այդ հանգամանքը պետք է քննարկման առարկա դառնար, նշանակվեր փորձաքննություն։ Բայց մինչ օրս քննիչը այդ հարցին որեւէ ուշադրություն չի դարձնում»։
Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց վերջերս հարուցված մի քրեական գործի հետ, որը վերաբերում էր Սամվել Կարապետյանի եղբորորդուն. «Վերջերս լուրեր տարածվեցին, թե Սամվել Կարապետյանի եղբորորդին փորձել է ինչ-որ մեկին շորթել 10 միլիոն դրամի չափով, եւ նույն մեղադրանքն առաջադրելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը։ Ինչո՞վ է պայմանավորված նման տարբերությունը, երբ խոսքը գնում էր նույն հոդվածի նույն մասի նույն կետի մասին»։
Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սմբատ Ավդալյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, եւ հույս ունի, որ այն թույլատրելի կճանաչվի. «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է մի տեղեկանք, ըստ որի՝ Ավդալյանը հանդիսանում է քրեական հեղինակություն, եւ այդ հանգամանքը այն հիմքերից է, ըստ որի՝ եթե մնա դրսում, կազդի գործի վրա։ Բայց այդ օպերատիվ տեղեկանքը գործով որեւէ ապացույցով չի հաստատվում, իսկ միայն այդ տեղեկանքն ինքնին ապացուցողական նշանակություն չունի»։
Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալին՝ Վահրամ Հակոբյանին, նա, ըստ պաշտպանի, երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում չկար. «Ասում են՝ իբր խուսափում է վարույթն իրականացնող մարմնից, բայց նրա նկատմամբ այդ ժամանակ դեռ քրեական հետապնդում չէր իրականացվում։ Նա մարզիկ է, բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարի մրցանակակիր, եւ այսօր այնպիսի պայմաններ են ստեղծել, որ չկարողանա վերադառնալ հայրենիք, որովհետեւ վերադառնալու դեպքում արժանանալու է նույն ճակատագրին»։
Պաշտպանի խոսքով՝ գործի մեջ առկա է արտաքին դիտման արդյունք, որն իրականացվել է ձայնագրությամբ. «Ուսումնասիրելով ձայնագրությունը՝ կարող ենք ասել, որ իմ պաշտպանյալների կողմից որեւէ սպառնալիք եւ սպառնալիքի միջոցով որեւէ գումար շորթելու ուղղակի խոսակցություն չկա»,- նշեց Ալեքսանյանը եւ հավելեց. «Մենք հույս ունենք, որ Դատախազությունը զգոն կլինի եւ թույլ չի տա, որ տուժողի մտացածին տեղեկությունների հիման վրա մարդկանց ճակատագրեր փչանան, եւ նրանք շարունակեն մնալ անազատության մեջ, եւ հետագայում դատապարտվեն։ Այսինքն՝ մեր ասածն այն է, որ միայն տուժողի եւ նրա եղբայրների ցուցմունքներով չպետք է առաջնորդվեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել